Jump to content

Սեսիլյա Ռոուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեսիլյա Ռոուզ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 18, 1963(1963-12-18)[1] (60 տարեկան)
ԾննդավայրWalnut Creek, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան (1992), Հարվարդի քոլեջ (1986) և Torrey Pines High School?
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան
Ծնողներհայր՝ Carl A. Rouse?
Զբաղեցրած պաշտոններChair of the Council of Economic Advisers?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՏնտեսական խորհրդատուների խորհուրդ և Ազգային տնտեսական խորհուրդ (ԱՄՆ)
Կայքwws.princeton.edu/about-wws/leadership/meet-dean
 Cecilia Rouse Վիքիպահեստում

Սեսիլյա Ելենա Ռոուզ (անգլ.՝ Cecilia Elena Rouse, դեկտեմբերի 18, 1963(1963-12-18)[1], Walnut Creek, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ) ամերիկացի տնտեսագետ և Փրինսթոնի համալսարանի հանրային և միջազգային հարաբերությունների դպրոցի դեկան, Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ։ Տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ[3][4]։ Տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեսիլյա Ելենա Ռոուզը ստացել է իր բակալավրիատի (1986) և դոկտորի (1992) աստիճանները տնտեսագիտության ոլորտում Հարվարդի համալսարանից[5]։ 1992 թվականին նա սկսեց դասավանդել Փրինսթոնի համալսարանում։ Նա աշխատել է Ազգային տնտեսական խորհրդում նախագահ Բիլ Քլինթոնի օրոք (1998-1999)։ Ռոուզը եղել է Նախագահ Բարաք Օբամայի տնտեսական խորհրդատուների խորհրդի անդամ 2009-2011 թվականներին։ 2020 թվականի նոյեմբերին Ջո Բայդենը Ռոուզին առաջադրեց Տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ։ 2021 թվականի մարտի 2-ին Սենատը ճնշող մեծամասնությամբ (95-4) հաստատեց նրա թեկնածությունը[6][7][8][9]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեսիլյա Ռոուզը Փրինսթոնի համալսարանի կրթության հետազոտական բաժնի հիմնադիր տնօրենն էր և Կրթության ազգային ակադեմիայի անդամ։ Նա նաև Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի գիտաշխատող էր։ Ռոուզի հիմնական հետազոտական հետաքրքրությունները վերաբերում էին աշխատանքի տնտեսագիտությանը՝ կենտրոնանալով կրթության տնտեսագիտության վրա։ Ռոուզը աշխատել է որպես Աշխատանքի տնտեսագիտության ամսագրի խմբագիր և Երեխաների ապագան ամսագրի ավագ խմբագիր։ Նա անգլ.՝ MDRC-ի անկուսակցական կրթական և սոցիալական քաղաքականության հետազոտական կազմակերպությունում եղել է տնօրենների խորհրդի անդամ։ Այդ կազմակերպությունը հիմնված էր Նյու Յորքում[10]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեսիլյա Ելենա Ռոուզի հայրը ֆիզիկոս Կարլ Ռոուզն էր, եղբայրը ֆիզիկայի պրոֆեսոր Ֆորեստը, իսկ քույրը՝ Քերոլին, Փրինսթոնի համալսարանի մարդաբանության պրոֆեսորը[11]։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ashenfelter, Orley; Rouse, Cecilia (1998). «Income, schooling, and ability: Evidence from a new sample of identical twins» (PDF). The Quarterly Journal of Economics. 113 (1): 253–284. doi:10.1162/003355398555577.
  • Goldin, Claudia; Rouse, Cecilia (2000). «Orchestrating Impartiality: The Impact of "Blind" Auditions on Female Musicians». American Economic Review. 90 (4): 715–741. doi:10.1257/aer.90.4.715.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. https://www.aeaweb.org/about-aea/committees/cswep/awards/bell
  3. Tankersley, Jim; Smialek, Jeanna (2020 թ․ դեկտեմբերի 2). «Biden's New Top Economist Has a Longtime Focus on Workers». The New York Times (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Welcomes New Members for 2021 Արխիվացված 2021-05-08 Wayback Machine The American Philosophical Society
  5. «Former Members of the Council». The White House (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 28-ին.
  6. «Former Members of the Council» (անգլերեն). Obama White House. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
  7. «Economy Nominees and Appointees». President-Elect Joe Biden. 2020 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
  8. Rogers, Alex. «Senate confirms Cecilia Rouse to be Biden's top economist». CNN. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  9. Facebook; Twitter; options, Show more sharing; Facebook; Twitter; Email; URLCopied!, Copy Link; Print (2020 թ․ դեկտեմբերի 1). «Del Mar native nominated for post in Biden administration». Del Mar Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 28-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  10. «PN78-17 - Nomination of Cecilia Elena Rouse for Executive Office of the President, 117th Congress (2021-2022)». www.congress.gov. 2021 թ․ մարտի 2. Վերցված է 2022 թ․ ապրիլի 28-ին.
  11. «Cecilia Rouse named Wilson School dean». 2016 թ․ հունվարի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]