Սեթ ՄաքՖարլեյն
Սեթ ՄաքՖարլեյն | |
---|---|
ՄաքՖարլեյնը «Կոմիկ-կոնի» ժամանակ (2010) | |
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1973 (50 տարեկան) |
Ծննդավայր | Քենթ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Կրթություն | Ռոդ Այլենդի դիզայնի դպրոց[1] և Քենթի դպրոց[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկացի |
Կրոն | Աթեիստ (նախկինում կաթոլիկ)[2] |
Մասնագիտություն | Դերասան, հնչյունավորող, անիմատոր, սցենարիստ, կատակերգու, պրոդյուսեր, ռեժիսոր, երգիչ |
Ակտիվ շրջան | 1995-այժմ |
Ընտրանի | Գրիֆինների ընտանիքը, Ամերիկյան հայրիկ, Կլիվլենդի շոու, Հաղթողը, Հայրիկներ, Երաժշտությունն ավելի մեծ է խոսքերից, Թեդ, Արևմուտքում մեռնելու միլիոնավոր ձևեր, Կատակերգության կենտորն, Օսկարի 85-րդ մրցանակաբաշխություն |
Ծնողներ | մայր՝ Ann Perry Sager? |
Պարգևներ և մրցանակներ | Primetime Emmy Award for Outstanding Character Voice-Over Performance? Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն երաժշտության և խոսքերի համար Primetime Emmy Award for Outstanding Character Voice-Over Performance? Primetime Emmy Award for Outstanding Character Voice-Over Performance? Primetime Emmy Award for Outstanding Character Voice-Over Performance? և |
IMDb | ID 0532235 |
Սեթ Վուդբերի ՄաքՖարլեյն[3] (անգլ.՝ Seth Woodbury MacFarlane, հոկտեմբերի 26, 1973[1][4][5][…], Քենթ, Կոնեկտիկուտ[1]), ամերիկացի դերասան, հնչյունավորող, անիմատոր, սցենարիստ, կատակերգու, պրոդյուսեր, ռեժիսոր և երգիչ։ Հանդիսատեսին առավել հայտնի է որպես «Գրիֆինների ընտանիքը» (1999–2002 թթ., 2005 թ.–այժմ) անիմացիոն սիթքոմի ստեղծող և «Ամերիկյան հայրիկ» (2005 թ.–այժմ), «Կլիվլենդի շոու» (2009–2013 թթ.) անիմացիոն սիթքոմների համաստեղծող, որոնցում կատարել է նաև բազմաթիվ հնչյունավորումներ։
Ծնվել և մեծացել է Կոնեկտիկուտ նահանգի Քենթ ավանում։ Ռոդ Այլենդի դիզայնի դպրոցում անցկացրած տարիներին սովորել է անիմացիա և ստացել բակալավրի աստիճան կերպարվեստի ոլորտում։ Կարիերայի նախնական տարիներին աշխատել է «Հաննա-Բարբերա» անիմացիոն ստուդիայում, որպես «Ջոննի Բրավո», «Կովն ու հավը», «Դեքստերի լաբորատորիան», «Ես աքիս եմ» և «Լարի և Սթիվ» մուլտսերիալների անիմատոր և սցենարիստ։
1999 թվականին ՄաքՖարլեյնը «20th Century Fox» ընկերության հետ համատեղ ստեղծում է սեփական շոուն՝ «Գրիֆինների ընտանիքը» (անգլ. անվանում՝ Family guy, թարգմանաբար՝ «Ընտանիքի մարդ»), որն արագորեն սկսում է մեծ ժողովրդայնություն վայելել։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Macfarlane, Seth // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary Animators — NY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
- ↑ «Սեթ ՄաքՖարլեյն. «Գրիֆինների ընտանիքը» ստեղծում է նաև երաժշտություն». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Չայլդ, Քրիստոֆեր. «Սեթ ՄաքՖարլեյնի ծագումը». Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 20–ին-ին.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- IMDb.com էջը(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեթ ՄաքՖարլեյն» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1973 ծնունդներ
- Հոկտեմբերի 26 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի երգիչներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երգահաններ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի ծաղրանկարիչներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի մուլտիպլիկատորներ
- Ամերիկացի պատկերազարդողներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Կրոնների քննադատներ