Սեթ ՄաքՖարլեյն
Սեթ Վուդբերի ՄաքՖարլեյն[3] (անգլ.՝ Seth Woodbury MacFarlane, հոկտեմբերի 26, 1973[1][4][5][…], Քենթ, Կոնեկտիկուտ[1]), ամերիկացի դերասան, հնչյունավորող, անիմատոր, սցենարիստ, կատակերգու, պրոդյուսեր, ռեժիսոր և երգիչ։ Հանդիսատեսին առավել հայտնի է որպես «Գրիֆինների ընտանիքը» (1999–2002 թթ., 2005 թ.–այժմ) անիմացիոն սիթքոմի ստեղծող և «Ամերիկյան հայրիկ» (2005 թ.–այժմ), «Կլիվլենդի շոու» (2009–2013 թթ.) անիմացիոն սիթքոմների համաստեղծող, որոնցում կատարել է նաև բազմաթիվ հնչյունավորումներ։
Ծնվել և մեծացել է Կոնեկտիկուտ նահանգի Քենթ ավանում։ Ռոդ Այլենդի դիզայնի դպրոցում անցկացրած տարիներին սովորել է անիմացիա և ստացել բակալավրի աստիճան կերպարվեստի ոլորտում։ Կարիերայի նախնական տարիներին աշխատել է «Հաննա-Բարբերա» անիմացիոն ստուդիայում, որպես «Ջոննի Բրավո», «Կովն ու հավը», «Դեքստերի լաբորատորիան», «Ես աքիս եմ» և «Լարի և Սթիվ» մուլտսերիալների անիմատոր և սցենարիստ։
1999 թվականին ՄաքՖարլեյնը «20th Century Fox» ընկերության հետ համատեղ ստեղծում է սեփական շոուն՝ «Գրիֆինների ընտանիքը» (անգլ. անվանում՝ Family guy, թարգմանաբար՝ «Ընտանիքի մարդ»), որն արագորեն սկսում է մեծ ժողովրդայնություն վայելել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Macfarlane, Seth // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary Animators — NY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
- ↑ «Սեթ ՄաքՖարլեյն. «Գրիֆինների ընտանիքը» ստեղծում է նաև երաժշտություն»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-22-ին։ Վերցված է 2013-10-22
- ↑ Չայլդ Քրիստոֆեր։ «Սեթ ՄաքՖարլեյնի ծագումը»։ Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 20–ին
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- IMDb.com էջը(անգլ.)
|
- Ապրող անձինք
- 1973 ծնունդներ
- Հոկտեմբերի 26 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի երգիչներ
- Կրոնների քննադատներ
- 21-րդ դարի ամերիկացի գրողներ
- Ամերիկացի ծաղրանկարիչներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի հնչյունավորողներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի երգահաններ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի մուլտիպլիկատորներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի պատկերազարդողներ