Սառա Մաաս
Սառա Մաաս | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1986[1][2] (38 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, մանկագիր և վիպասան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Համիլթոն քոլեջ |
Ժանրեր | գիտական ֆենթեզի, հերոսական երևակայություն և ռոմանտիկ գեղարվեստական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | Ապակե գահ և Փշերից և վարդերից պատրաստված դատարան |
Կայք | sarahjmaas.com |
Sarah J. Maas Վիքիպահեստում |
Սառա Ջանեթ Մաաս (անգլ.՝ Sarah Janet Maas, մարտի 5, 1986[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ֆենտեզի ժանրի գրող, որն առավել հայտնի է իր «Ապակե գահը» (անգլ.՝ Throne of Glass), դեբյուտային գրքի շարքով, որը հրապարակվել է 2012 թվականին, և «Փշերի և վարդերի թագավորություն» (անգլ.՝ A Court of Thorns and Roses) շարքով, որը հրապարակվել է 2015 թվականին[3]։ Նրա նոր ստեղծագործությունը «Կիսալուսնի քաղաք» (անգլ.՝ Crescent City) շարքն է։ 2021 թվականի դրությամբ նա վաճառել է իր գրքերի ավելի քան 12 միլլիոն օրինակ և թարգմանվել է 37 լեզուներով։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաասը սկսել է գրել իր դեբյուտային «Ապակե գահ» վեպը տասնվեց տարեկան հասակում[4][5]։ Գրելով վեպի մի քանի գլուխ, որը նախկինում անվանել է «Ապակե թագուհի», Մաասը դրանք հրապարակել է FictionPress.com-ում, կայքում Մաասի վեպի եղել է ամենատարածվածներից մեկը։ Ավելի ուշ վեպը հեռացվել է կայքից, երբ Մաասը որոշել է այն հրատարակել[5]։ Շարքի սյուժեն հիմնված է Մոխրոտի պատմության վրա «Ինչ եթե Մոխրոտը աղախին չէր, այլ մարդասպան։ Եվ նա պարահանդեսի է գնում ոչ թե արքայազնի հետ հանդիպելու, այլ նրան սպանելու համար» նախադրյալով[5][6]։ 2008 թվականին Մաասը սկսել է պատմությունը ուղարկել տարբեր գործակալների, իսկ 2009 թվականին պայմանագիր է կնքել Laura Dial գրական գործակալության անդամ Թամար Ռիդզինսկու հետ[5]։ «Ապակե գահ»-ը ձեռք է բերվել 2010 թվականի մարտին Bloomsbury ընկերության կողմից, որը հետագայում ձեռք է բերել շարքի ևս երկու գիրք[7]։ Շարքը հասանելի 15 երկրներում և թարգմանվել է 35 լեզուներով[4][8][9]։ Շարքի երկրորդ՝ «Կեսգիշերի թագ» գիրքը դարձել է New York Times-ի բեսթսելլեր[10][11]։ Շարքի վերջին՝ «Մոխրի թագավորություն» գիրքը թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 23-ին։ Շարքը ներառում է յոթ գիրքը[8][12]։
«Փշերի և վարդերի թագավորություն»-ը Մաասի երկրորդ ֆենտեզի շարքն է, որը գրել է «Գեղեցկուհին և հրեշը» ավանդական հեքիաթի հիման վրա[13][14]։ Եռապատման առաջին գիրքը գրվել է 2009 թվականին, սակայն չի հրապարակվել մինչև 2015 թվականը։ Հաջողության և հայտնիության շնորհիվ շարքը տարածվել է, և հեղինակը հայտարարել է, որ մյուս գրքերում պատմելու է մյուս հայտնի կերպարների մասին։ Շարքի չորրորդ՝ «Արծաթե կրակի թագավորություն» գիրքը հրատարակվել է 2021 թվականի փետրվարի 16-ին[15]։ Վիպաշարի հիման վրա Hulu-ն թողարկելու է սերիալ։
2018 թվականի մայիսի 16-ին Մաասը հայտարարել է իր երրորդ ֆենտեզի շարքի մասին «Կիսալուսնի քաղաք» անվանումով։ Առաջին գիրքն անվանվել է «Երկրի և արյան տուն», որը լույս է տեսել Bloomsbury-ի կողմից 2020 թվականի մարտի 3-ին[16][17]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառա Մաասը ծնվել է 1986 թվականի մարտի 5-ին Նյու Յորքում[4][10][18]։ Մաասը ապրում է Փենսիլվանիայում ամուսնու՝ Ջոշի, իր որդու՝ Թերանի և շան՝ Էննի հետ։ Նրա որդին ծնվել է 2018 թվականի հունիս ամսին։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ապակե գահ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիպաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ապակե գահ» (Throne of Glass, 2012)[4][9]
- «Կեսգիշերի թագ» (Crown of Midnight, 2013)[4]
- «Կրակի ժառանգորդ» (Heir of Fire, 2014)[4]
- «Ստվերների թագուհի» (Queen of Shadows, 2015)[8]
- «Փոթորիկների կայսրություն» (Empire of Storms, 2016)[19]
- «Արևածագի աշտարակ» (Tower of Dawn, 2017)[20]
- «Մոխրի թագավորություն» (Kingdom of Ash, 2018)[12]
«Փշերի և վարդերի թագավորություն»
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիպաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Փշերի և վարդերի թագավորություն» (A Court of Thorns and Roses, 2015)[13]
- «Մառախուղի և զայրույթի թագավորություն» (A Court of Mist and Fury, 2016)[21]
- «Թևերի և ավերակների թագավորություն» (A Court of Wings and Ruin, 2017)[22]
- «Ցրտի և աստղային լույսի թագավորություն» (A Court of Frost and Starlight, 2018)[23]
- «Արծաթե կրակի թագավորություն» (A Court of Silver Flames, 2021)[24]
«Կիսալուսնի քաղաք»
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիպաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երկրի և արյան տուն» (House of Earth and Blood, 2020)[25]
- «Երկնքի և շնչի տուն» (House of Sky and Breath, 2022)[26]
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սթարքիլլերների շրջան» (The Starkillers Cycle, 2014)[27]
- «Կատու-կին։ Հոգի գողացող» (Catwoman: Soulstealer, 2018)[28]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ «Sarah J.Maas». Goodreads. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «About Sarah». Sarah J. Maas. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Interview with Sarah J. Maas». Steph Browe. 2009 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Chase, Serena (2012 թ․ օգոստոսի 16). «Review: Throne of Glass by Sarah J. Maas». USA Today. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Sarah Maas (2012 թ․ հունվարի 16). «Big News Reveal». Goodreads. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «FAQ». Sarah J. Maas. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ 9,0 9,1 «Interview with Sarah J. Maas». A Backwards Story. 2012 թ․ հունվարի 14. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ 10,0 10,1 «Sarah J. Maas». ISFDB. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Best Sellers – Young Adult». New York Times. 2013 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ 12,0 12,1 «Kingdom of Ash». bloomsbury.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
- ↑ 13,0 13,1 «Sarah J. Maas's 'A Court of Thorns and Roses' And 7 Other News Series You Need To Start ASAP». Bustle. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «A Court of Thorns and Roses by Sarah J. Maas – review». The Guardian. 2015 թ․ հունիսի 15. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «A Court of Silver Flames (A Court of Thorns and Roses, #4)». www.goodreads.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «House of Earth and Blood (Crescent City, #1)». goodreads.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Sarah J. Maas on Instagram: "So ridiculously excited to finally be able to announce this (link in bio for more details)!! I've been working on Crescent City for several…"». Instagram. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Sarah J. Maas on Twitter». Twitter. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Empire of Storms». Sarahjmaas. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Tower of Dawn». Sarahjmaas. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «A Court of Mist and Fury». Sarahjmaas. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «A Court of Wings and Ruin». Sarahjmaas. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «A Court of Frost and Starlight | Sarah J. Maas». sarahjmaas.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Sarrazin, Chloe (2020 թ․ հունիսի 24). «Sarah J. Maas Announces 'A Court of Silver Flames'». bookstr.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «House of Earth and Blood (Crescent City #1)». Goodreads. 2019 թ․ ապրիլի 4.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «House of Sky and Breath (Crescent City #2)». Goodreads.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «The Starkillers Cycle». Twitter. 2014 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Wonder Woman, Batman, Superman, and Catwoman get the YA treatment». EW.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Մաաս» հոդվածին։ |
|