Սանտա Կրուս (արհեստական կղզի)
Սանտա Կրուս | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Կոլումբիա |
Վարչատարածքային միավոր | Բոլիվար |
Մասն է | Archipelago of San Bernardo? |
Երկարություն | 0,2 կմ |
Լայնություն | 0,125 կմ |
Մակերես | 0,01 |
Սանտա Կրուս (իսպ.՝ Santa Cruz del Islote), արհեստական կղզի Կարիբյան ծովում գտնվող Սան Բերնարդո կղզեխմբում։ Վարչականորեն պատկանում է Բոլիվար (Կոլումբիա) դեպարտամենտին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանտա Կրուսը սկսվել է ստեղծվել հարևան կղզիների բնակիչների կողմից շուրջ 1870 թվականին[2]։ Լեգենդը պատմում է, որ նավաստիները չեն հասցրել տուն վերադառնալ մինչև մութն ընկնելը և որոշել են գիշերն անցկացնել փոքրիկ կորալյան առագաստում։ Նրանք հաճելիորեն զարմացած էին, որ այստեղ, ի տարբերություն կղզեխմբի մյուս կղզիների, չկային արյունաքաշ միջատներ։ Արդյունքում նրանք որոշել են առագաստը վերածել իրենց մշտական բազայի և աստիճանաբար ավելացրել տարածքը՝ օգտագործելով կորալներ, քարեր և պարզապես աղբ[3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կզղյակն ունի մոտ 0,01 կմ² տարածք[4], իսկ բնակչության թիվը 2016 թվականի տվյալներով 493 մարդ է։ Այդպիսով, այն աշխարհում առաջիններից է բնակչության ամենամեծ խտությամբ կղզիների ցանկում[5]։ Սանտա Կրուսը պայմանականորեն կաթիլի ձև ունի, առավելագույն չափը 130/190 մետր է, ամբողջովին կառուցված է բնակելի աղքատ տներից։
350 մետր դեպի հյուսիս-արևելք գտնվում է Տինտիպան կղզին (այնտեղ թաղում են Սանտա Կրուսի մահացած բնակիչներին)[6], իսկ 1050 մետր դեպի հարավ-արևմուտք՝ Մուկուրա կղզին, որտեղ տեղակայված է մի քանի փոքր հյուրանոց։ Դրանք Սանտա Կրուսի բնակիչների հիմնական աշխատավայրն են[7]։
Սանտա Կրուսում բացի բնակելի տներից կա եռահարկ դպրոց (կղզու ամենաբարձր շենքը), որտեղ աշխատում է մեկ ուսուցիչ (աշխատում է շաբաթական երկու օր, սովորելու համար երեխաներ են գալիս նաև կղզեխմբի մյուս կղզիներից)[2], բուժկետ, երեք խանութ և ֆուտբոլի դաշտ՝ 6/4 մետր չափի։ Միակ «իրական» փողոցն ունի 15 մեր երկարություն և 5 մետր լայնություն (այն «կենտրոնական հրապարակն» է)[8]։ Կղզում էլեկտրականությունը միացնում են երեկոյան ժամը 19-ից հետո՝ մինչև կեսգիշեր, բայց շատ տներում կան արևային մարտկոցներ, որոնք կղզեբնակներին նվիրել են ճապոնացիները[2]։ Կենտրոնական ջրամատակարարում չկա, բնակիչները հավաքում են անձրևաջրերը, ինչպես նաև խմելու ջուրը ռազմանավերով բերվում է Կարտախենայից[7], երեք շաբաթը մեկ անգամ[6]։ Կոյուղին նույնպես բացակայում է։ Հանցագործություններ և ոստիկանություն չկա կղզում[9][10], ինչպես նաև չկա ավտոմոբիլային տրանսպորտ[2]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի տվյալներով՝ կղզում բնակվել է մոտ 700 մարդ՝ շուրջ 90 տներում[6]։
2013 թվականի տվյալների համաձայն՝ կղզում բնակվել է 1247 մարդ՝ 97 տներում, այդ թվում՝ շուրջ 750-ը (մոտ 60%) եղել է մինչև 15 տարեկան[7]։
2016 թվականի նոյեմբերին Մագդալենի համալսարանը և Անդի համալսարանն անցկացրել են կղզու բնակչության մարդահամար։ Արդյունքն անսպասելի էր՝ ընդամենը 493 մարդ։ Հնարավոր է, որ Սանտա Կրուսի 1200+ բնակիչների կազմում ներառված էին ժամանած հյուրերը, հարազատները և զբոսաշրջիկները[11]։ Տեղի էքսկուրսավարները ևս պնդում են, որ կղզու բնակչությունն իրականում չի գերազանցում 491-492 հոգին (2017 թվական)[4][8]։
Ըստ 2018 թվականի The Guardian թերթի հոդվածի՝ կղզում բնակվել է շուրջ 1200 մարդ՝ 97 տներում, այդ թվում՝ շուրջ 65%-ը երիտասարդ էր[10]։
Ըստ այլ տվյալների՝ 2018 թվականին կղզում բնակվել է շուրջ 500 մարդ (60% երեխաներ և դեռահասներ), 150 աքաղաղ, 40 շուն, զբոսաշրջիկներին գրավելու համար եղել է երկու փոքր լողավազան՝ շնաձկներով և կրիաներով։ Եղել է ավելի քան 100 տուն, որտեղ բնակվում էր մոտ 150 ընտանիք[2]։
2018 թվականի այլ տվյալների համաձայն՝ կղզում ապրել է մոտ 900 մարդ, եղել է 115 տուն[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Марта Патриция Ринкон-Диас, Клара Химена Родригес-Зарате. Caracterización de playas de anidación y zonas de alimentación de tortugas marinas en el archipiélago De San Bernardo, Caribe Colombiano (իսպ.) на сайте scielo.org.co, декабрь 2004, ISSN 0122-9761
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Cómo es vivir en Santa Cruz del Islote, la isla artificial más densamente poblada del mundo (իսպ.) на сайте semana.com, 13 апреля 2018
- ↑ Santa Cruz del Islote, la isla superpoblada de Colombia que preserva un tranquilo estilo de vida (իսպ.) на сайте lanotapositiva.com
- ↑ 4,0 4,1 Диего Кобо. El pequeño Manhattan del Caribe (իսպ.) на сайте elmundo.es, 19 сентября 2017
- ↑ Хулис Кармона Энирикес. Fuerte oleaje causa emergencias en Santa Cruz del Islote, Bolívar (իսպ.) на сайте rcnradio.com[es], 24 сентября 2018
- ↑ 6,0 6,1 6,2 Мануэль Руэда. Santa Cruz del Islote, the world’s most crowded island (անգլ.) на сайте colombiareports.com, 1 мая 2009
- ↑ 7,0 7,1 7,2 Люси Лорена Либрерос. Un viaje por Santa Cruz del Islote, la isla más poblada de Colombia (իսպ.) на сайте elpais.com.co, 11 июня 2013
- ↑ 8,0 8,1 Эстевиль Кесада Фернандес. Santa Cruz, un islote tan pequeño que no hay lugar para sus muertos (իսպ.) на сайте eltiempo.com, 31 августа 2017
- ↑ 9,0 9,1 Люси Шеррифф. Santa Cruz del Islote, la superpoblada isla de Colombia que preserva un tranquilo estilo de vida (իսպ.) на сайте cnnespanol.cnn.com, 9 августа 2018
- ↑ 10,0 10,1 Чарли Кордеро. The magical realism of Santa Cruz del Islote (անգլ.) на сайте theguardian.com, 5 февраля 2018
- ↑ Санта Крус Дель Ислоте — самый густонаселенный остров (ռուս.) на сайте atlasnews.ru, 11 сентября 2018
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կորալյան Սանտա Կրուս կղզին Կարիբյան ծովում Արխիվացված 2021-09-23 Wayback Machine (ռուս.) fshoke.com կայքից, փետրվարի 7, 2017
- Santa Cruz del Islote․ ամենախիտ բնակեցված կղզին (Կոլումբիա) Արխիվացված 2020-07-03 Wayback Machine (ռուս.) ailetravel.net կայքից, հունվարի 2, 2018
- La isla más densamente poblada del mundo // YouTube // 0:07:00