Սանտա Կրուս (արհեստական կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտա Կրուս
Տեսակկղզի
Երկիր Կոլումբիա
Վարչատարածքային միավորԲոլիվար
Մասն էArchipelago of San Bernardo?
Երկարություն0,2 կմ
Լայնություն0,125 կմ
Մակերես0,01
Քարտեզ
Քարտեզ

Սանտա Կրուս (իսպ.՝ Santa Cruz del Islote), արհեստական կղզի Կարիբյան ծովում գտնվող Սան Բերնարդո կղզեխմբում։ Վարչականորեն պատկանում է Բոլիվար (Կոլումբիա) դեպարտամենտին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտա Կրուսը սկսվել է ստեղծվել հարևան կղզիների բնակիչների կողմից շուրջ 1870 թվականին[2]։ Լեգենդը պատմում է, որ նավաստիները չեն հասցրել տուն վերադառնալ մինչև մութն ընկնելը և որոշել են գիշերն անցկացնել փոքրիկ կորալյան առագաստում։ Նրանք հաճելիորեն զարմացած էին, որ այստեղ, ի տարբերություն կղզեխմբի մյուս կղզիների, չկային արյունաքաշ միջատներ։ Արդյունքում նրանք որոշել են առագաստը վերածել իրենց մշտական բազայի և աստիճանաբար ավելացրել տարածքը՝ օգտագործելով կորալներ, քարեր և պարզապես աղբ[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կզղյակն ունի մոտ 0,01 կմ² տարածք[4], իսկ բնակչության թիվը 2016 թվականի տվյալներով 493 մարդ է։ Այդպիսով, այն աշխարհում առաջիններից է բնակչության ամենամեծ խտությամբ կղզիների ցանկում[5]։ Սանտա Կրուսը պայմանականորեն կաթիլի ձև ունի, առավելագույն չափը 130/190 մետր է, ամբողջովին կառուցված է բնակելի աղքատ տներից։

350 մետր դեպի հյուսիս-արևելք գտնվում է Տինտիպան կղզին (այնտեղ թաղում են Սանտա Կրուսի մահացած բնակիչներին)[6], իսկ 1050 մետր դեպի հարավ-արևմուտք՝ Մուկուրա կղզին, որտեղ տեղակայված է մի քանի փոքր հյուրանոց։ Դրանք Սանտա Կրուսի բնակիչների հիմնական աշխատավայրն են[7]։

Սանտա Կրուսում բացի բնակելի տներից կա եռահարկ դպրոց (կղզու ամենաբարձր շենքը), որտեղ աշխատում է մեկ ուսուցիչ (աշխատում է շաբաթական երկու օր, սովորելու համար երեխաներ են գալիս նաև կղզեխմբի մյուս կղզիներից)[2], բուժկետ, երեք խանութ և ֆուտբոլի դաշտ՝ 6/4 մետր չափի։ Միակ «իրական» փողոցն ունի 15 մեր երկարություն և 5 մետր լայնություն (այն «կենտրոնական հրապարակն» է)[8]։ Կղզում էլեկտրականությունը միացնում են երեկոյան ժամը 19-ից հետո՝ մինչև կեսգիշեր, բայց շատ տներում կան արևային մարտկոցներ, որոնք կղզեբնակներին նվիրել են ճապոնացիները[2]։ Կենտրոնական ջրամատակարարում չկա, բնակիչները հավաքում են անձրևաջրերը, ինչպես նաև խմելու ջուրը ռազմանավերով բերվում է Կարտախենայից[7], երեք շաբաթը մեկ անգամ[6]։ Կոյուղին նույնպես բացակայում է։ Հանցագործություններ և ոստիկանություն չկա կղզում[9][10], ինչպես նաև չկա ավտոմոբիլային տրանսպորտ[2]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի տվյալներով՝ կղզում բնակվել է մոտ 700 մարդ՝ շուրջ 90 տներում[6]։

2013 թվականի տվյալների համաձայն՝ կղզում բնակվել է 1247 մարդ՝ 97 տներում, այդ թվում՝ շուրջ 750-ը (մոտ 60%) եղել է մինչև 15 տարեկան[7]։

2016 թվականի նոյեմբերին Մագդալենի համալսարանը և Անդի համալսարանն անցկացրել են կղզու բնակչության մարդահամար։ Արդյունքն անսպասելի էր՝ ընդամենը 493 մարդ։ Հնարավոր է, որ Սանտա Կրուսի 1200+ բնակիչների կազմում ներառված էին ժամանած հյուրերը, հարազատները և զբոսաշրջիկները[11]։ Տեղի էքսկուրսավարները ևս պնդում են, որ կղզու բնակչությունն իրականում չի գերազանցում 491-492 հոգին (2017 թվական)[4][8]։

Ըստ 2018 թվականի The Guardian թերթի հոդվածի՝ կղզում բնակվել է շուրջ 1200 մարդ՝ 97 տներում, այդ թվում՝ շուրջ 65%-ը երիտասարդ էր[10]։

Ըստ այլ տվյալների՝ 2018 թվականին կղզում բնակվել է շուրջ 500 մարդ (60% երեխաներ և դեռահասներ), 150 աքաղաղ, 40 շուն, զբոսաշրջիկներին գրավելու համար եղել է երկու փոքր լողավազան՝ շնաձկներով և կրիաներով։ Եղել է ավելի քան 100 տուն, որտեղ բնակվում էր մոտ 150 ընտանիք[2]։

2018 թվականի այլ տվյալների համաձայն՝ կղզում ապրել է մոտ 900 մարդ, եղել է 115 տուն[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Марта Патриция Ринкон-Диас, Клара Химена Родригес-Зарате. Caracterización de playas de anidación y zonas de alimentación de tortugas marinas en el archipiélago De San Bernardo, Caribe Colombiano (իսպ.) на сайте scielo.org.co, декабрь 2004, ISSN 0122-9761
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Cómo es vivir en Santa Cruz del Islote, la isla artificial más densamente poblada del mundo (իսպ.) на сайте semana.com, 13 апреля 2018
  3. Santa Cruz del Islote, la isla superpoblada de Colombia que preserva un tranquilo estilo de vida (իսպ.) на сайте lanotapositiva.com
  4. 4,0 4,1 Диего Кобо. El pequeño Manhattan del Caribe (իսպ.) на сайте elmundo.es, 19 сентября 2017
  5. Хулис Кармона Энирикес. Fuerte oleaje causa emergencias en Santa Cruz del Islote, Bolívar (իսպ.) на сайте rcnradio.com[es], 24 сентября 2018
  6. 6,0 6,1 6,2 Мануэль Руэда. Santa Cruz del Islote, the world’s most crowded island (անգլ.) на сайте colombiareports.com, 1 мая 2009
  7. 7,0 7,1 7,2 Люси Лорена Либрерос. Un viaje por Santa Cruz del Islote, la isla más poblada de Colombia (իսպ.) на сайте elpais.com.co, 11 июня 2013
  8. 8,0 8,1 Эстевиль Кесада Фернандес. Santa Cruz, un islote tan pequeño que no hay lugar para sus muertos (իսպ.) на сайте eltiempo.com, 31 августа 2017
  9. 9,0 9,1 Люси Шеррифф. Santa Cruz del Islote, la superpoblada isla de Colombia que preserva un tranquilo estilo de vida (իսպ.) на сайте cnnespanol.cnn.com, 9 августа 2018
  10. 10,0 10,1 Чарли Кордеро. The magical realism of Santa Cruz del Islote (անգլ.) на сайте theguardian.com, 5 февраля 2018
  11. Санта Крус Дель Ислоте — самый густонаселенный остров (ռուս.) на сайте atlasnews.ru, 11 сентября 2018

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]