Արհեստական կղզի
Արհեստական կղզի, ջրատեխնիկական կառույց բաց ջրային տարածքում (ծովերում, լճերում, գետերում), կառուցված ափի կամ հատակի բնահողից, բնական կամ արհեստական սառույցից, ժայռաբեկորներից և այլն[1]։ Արհեստական կղզին ստեղծվում է մարդու կողմից։ Արհեստական կղզիներ կարող են առաջանալ ցամաքի մասերից՝ ջրանցքների կառուցման պատճառով[2][3]
Ժամանակակից նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրիա կղզին Ազովի ծովում կառուցվել է 1701-1706 թվականներին՝ Տագանրոգ քաղաքի դիմաց։
Դաղդիզել գործարանի 8-րդ արտադրամասը կառուցվել է 1934-1936 թվականներին։
Ռուսաստանում գոյություն ունի "Ֆեդերացիա" կղզիախմբի կառուցման նախագիծ։ Ծրագրավորվում է այն կառուցել Սև ծովում (Սոչի քաղաքի Խոստինսկի թաղամասի՝ Փոքր Ախունի դիմաց)։ Կղզու մակերեսը 250 հա է, կառույցի ընդհանուր մակերեսը 700000մ²[4]։
ՄԱԷ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարսկական ծոցի ավազանում առաջին արհեստական կղզին դարձավ Դուբայի Առագաստ կղզին։ Նրա գլխավոր տեսարժան վայրը դարձավ Բուրջ ալ-Արաբ (Burj Al Arab)[5] հյուրանոցը։
Ամենահայտնի արհեստական կղզիներից են Արմավենիների կղզիները Դուբայի ափերի մոտ, երեք կղզի արմավենու տեսքով։ Ջումեյր արմավենին, Ջեբել Ալի արմավենին և Դեիրա արմավենին[6]։
2007 թվականին Աբու Դաբիում բացվեց Լուլու ("Մարգարիտ") արհեստական կղզին[7]։
ՄԱԷ ամենամեծ նախագիծը եղավ Դուբայում կառուցվող "Мир" (The World,Աշխարհ) կղզիախումբը՝ 300 կղզի, որոնք Երկիր մոլորակի մայրցամաքներն են հիշեցնում[8]։
Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային օդանավակայան Կանսային դիմակայուն է երկրաշարժերի և թայֆունների նկատմամբ և կառուցված է Արևելյան Ասիայում, արհեստական կղզիների վրա[9]։
Ակվալայն՝ 9 կիլոմետրանոց հիբրիդ (թունելի և կամրջի) Տոկիոյի ծոցում, կապում է Կավասակի (Kawasaki) և Կիսարաձու (Kisarazu) քաղաքները։ Այն տեղում, որտեղ կամուրջը փոխվում է թունելի, տեղակայված է Ումիհոտարու արհեստական կղզին[10]։
Տոկիոյի ծոցում կառուցված Երազանքի կղզին ամբողջովին թափոններից է[4]։
Չափերով երկրորդ արհեստական Ռոկկո կղզին Կոբայում[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Горная энциклопедия — Искусственный остров
- ↑ Вадим Сингаевский. Прогулки по Москве. — Litres, 2013. — ISBN 9785457439672
- ↑ Платунов А. М. Так строился Санкт-Петербург. — СПб: Специальная литература, 1997. — 544 с.
- ↑ 4,0 4,1 4,2 «Остров Федерация. Мировой опыт»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-16-ին։ Վերցված է 2018-10-27
- ↑ Отель Burj Al Arab
- ↑ «Острова Пальм — Palm Islands»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-06-ին։ Վերցված է 2018-10-27
- ↑ «В Абу-Даби открылся для посетителей искусственный остров Лулу»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2018-10-27
- ↑ Персидское чудо света.(չաշխատող հղում)
- ↑ Международный аэропорт Кансай на искусственном острове
- ↑ «Энциклопедия «Япония от А до Я»»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-23-ին։ Վերցված է 2018-10-27
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Искусственные острова в арктических водах. — Экспресс-информация «Подводно-технические, водолазные и судоподъемные работы. Гидротехнические сооружения», 1980, № 44.