Jump to content

Սանտա Կլաուսի կյանքը և արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտա Կլաուսի կյանքը և արկածները
անգլ.՝ The Life and Adventures of Santa Claus
Տեսակգրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն
Ժանրմանկական վեպ և Նախապատմություն
ՀեղինակԼայման Ֆրենք Բաում
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ԿերպարներՍանտա Կլաուս և Սանտա Կլաուսի եղջերուներ
Հրատարակվել էապրիլի 12, 1912
 The Life and Adventures of Santa Claus - Baum (1902)

«Սանտա Կլաուսի կյանքը և արկածները» (անգլ.՝ The Life and Adventures of Santa Claus), հանրահայտ սուրբծննդյան վիպակ երեխաների համար, գրված ամերիկացի գրող Լայման Ֆրենք Բաումի կողմից 1902 թվականին։

Մանկություն և պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հզոր Էյկի (անգլ.՝ Ak) կողմից կախարդական անտառում գտնված ապագա Սանտա Կլաուսը, դեռևս մանուկ, ուղարկվում է առյուծի հովանավորության տակ։ Նիմֆա Նեկիլը (անգլ.՝ Necile) խնդրում է Էյկին, որպեսզի նա փոխի անտառի օրենքները, քանի որ նա ցանկանում է տղային դաստիարակել այնպես, ինչպես դա անում են մահկանացու մարդիկ։ Էյկը համաձայնվում է, քանի որ նա է հանդիսանում նրանց հեղինակը։ Նեկիլը երեխային վերցնում է իր մոտ և նրան անվանում է Կլաուս, ինչը կախարդական արարածների հնագույն լեզվից թարգմանաբար նշանակում է «փոքրիկ երեխա», սակայն հետագայում նրան տալիս են նաև Նեկլաուս լրիվ անունը, այսինքն «փոքրիկ Նեկիլ» (դատելով սյուժեի տրամաբանությունից, մեզ ավելի սովոր «Նիկոլասը» դա արտասանության սխալմունք է)։

Կլաուսին դաստիարակում են անտառի անմահ բնակիչները, ովքեր վերահսկում են մարդկանց, կենդանիների, բույսերի և նույնիսկ քարերի կյանքում իրադարձություններ։ Նրանց մեջ կան ջրի, լույսի և քամու հոգիներ։ Տղային շատ է դուր գալիս ապրել կախարդական երկրում, մակայն ժամանակն անցնում է և նա հասունանում է։ Էյկը նրան ծանոթացնում է մահկանացուների աշխարհին, սակայն Կլաուսը վախեցած է չարից, որը տեղի է ունենում այնտեղ։ Սակայն պատանին այլևս չի կարող ապրել անմահների հետ և բնակություն է հաստատում Ծիծաղող հովտում (անգլ.՝ Laughing Valley), իր որդեգիր մոր նվեր Բլինկի (անգլ.՝ Blinky) կատվի հետ։

Երեխաներ և խաղալիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլաուսը համբավ է ձեռք բերում շնորհիվ երեխաների նկատմամբ իր բարի վերաբերմունքի։ Մի անգամ փոքրիկ երեխան մոլորվել էր մրրիկի ժամանակ և փորձում է դուրս գալ Կլաուսի տան մոտ, որպեսզի օգնություն խնդրի նրանից։ Գլխավոր հերոսը գտնում է երեխային և նրան թույլ է տալիս մնալ, քանի դեռ ձնամրրիկը չի ավարտվել։ Տղան ծանոթանում է Բլինկիի հետ և արտահայտվում է, որ ցանկանում է ունենալ կատու, սակայն նրա ընտանիքը գումար չունի նրան պահելու համար։ Մինչ հոգնած երեխան քնած է, Կլաուսը հատում է Բլինկիի պատկերը և այնուհետև այն նվիրում է տղային, այդ պատկերը անվանելով «խաղալիք»։

Գալիս է ժամանակ և Կլաուսին խաղալիքներ պատրաստելու գործում օգնում են ոչ պակաս տաղանդավոր էլֆերը և փերիները։ Հերոսը հայտնագործում է և տիկնիկներ՝ ստեղծելով Նեկիլի գիպսե արձանիկը։ Փերի Իշխանուհին ասում է, որ Կլաուսը պետք է ուրախություն բերի բոլոր երեխաներին, հարուստներին և աղքատներին և նա հաճույքով դա անում է։

Ավանդույթի առաջացումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

չար արարածները գողանում են Կլաուսի խաղալիքները և նա որոշում է երեխաներին նվերներ տալ գիշերով (նրանք տեղադրել գուլպայում՝ լավ տեղ է անակնկալի համար), մուտք գործելով վառարանի խողովակի կամ բաց դռան միջով։ Սակայն դևերը խափանում են Կլաուսի շատ ճանապարհորդություններ։ Էյկը նրանց պատերազմ է հայտարարում և անմահ բարի հոգիները հաղթանակ են տանում։

Կլաուսի տեղափոխվելուն օգնում են երկու եղջերուներ՝ Գլոսսի (անգլ.՝ Glossie) և Ֆլոսսի (անգլ.՝ Flossie)։ Օրերից մի օր նվերների առաքիչները հանդիպում են Թզուկների Արքային, ով ցանկանում է, որ նրա երեխաները նույնպես նվերներ ստանան, սակայն չտ ընդունում նվիրելու գաղափարը։ Նա որոշում է գնել խաղալիքները զանգուլակների միջոցով։ Առաքման համար հարկավոր են ավելի շատ եղջերուներ և նրանց քանակը հասնում է մինչև տասի։

Տասը եղջերուները մեծ արագություն են բացում և կարծես թռչում են երկնքում, սակայն արագ հոգնում են։ Որոշվում է, որ տարվա մեջ մեկ ճանապարհորդությունը բավական է, որպեսզի առաքվեն բոլոր նվերները և նվիրատվության օր է ընտրվում Սուրբ Ծնունդը։

Կլաուսը իրական հռչակ է ձեռք բերում շնորհիվ իր անչափ բարիության և նրան սկսում են անվանել սուրբ՝ Սանտա Կլաուս։

Անմահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլաուսն արդեն վաթսունն անց է։ Անմահները հասկանում են, որ նա մոտենում է իր կյանքի մայրամուտին և հատուկ խորհրդում որոշում են, որ ավելի լավ է Սանտային անմահ դարձնել, քան սպասել, մինչ կծնվի երկրորդ այդպիսի մարդ։ Կլաուսի կյանքը դառնում է հավերժ հենց այն ժամանակ, երբ նրա մոտ է գալիս Մահվան հրեշտակը։

Հարմարեցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1992 թվականին թողարկվում է գրաֆիկական վեպ պատմվածքի հիման վրա, Մայքլ Պլուգի նկարազարդումներով[1]։
  • 1985 թվականի Սուրբ Ծննդին հանդիսատեսը հնարավորություն ունեցան ծանոթանալու «Սանտա Կլաուսի կյանքը և արկածները» երաժշտական մուլտֆիլմի հետ, թողարկված «Rankin/Bass» ընկերության կողմից[2]։
  • «Mike Young Productions»-ը 2000 թվականին ստեղծում է պատմության մեկ այլ անիմացիոն տարբերակ[3]։
  • «The Oz Kids» մուլտսերիալի սերիաներից մեկը՝ «Ո՞վ է գողացել Սանտային», հիմնված է պատմվածքի և նրա շարունակության սյուժեի վրա[4]։
  • 1996 թվականի ապրիլի 6-ից 21-ը հեռուստատեսությունով ցուցադրվում էր «Երիտասարդ Սանտայի արկածները» ( ճապ.՝ 少年サンタの大冒険) անիմե-սերիալը[5]։
  • 2010 թվականին «Hyde Park Entertainment»-ի կողմից թողարկվում է «Սանտա Կլաուսի կյանքը և արկածները» մուլտֆիլմը[6]։

Շարունակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ պատմվածքին կան նաև Բաումի այլ ստեղծագործություններում.

  • «Առևանգված Սանտա Կլաուսը» - պատմվածքի սիքվել, որն ավելի շատ պատմում է Սանտայի օգնականների և թշնամիների մասին։
  • «Օզ զարմանալի երկրի անսովոր հյուրերը» - Օզ երկրի մասին շարքի գլխավոր հերոսները (Ստրաշիլա, Երկաթե Փայտահատ և մյուսներ) այցելում են Սանտային, նրան բերելով իրենց կողմից պատրաստված խաղալիքները։
  • «Ճանապարհ դեպի Օզ երկիր» - Սանտա Կլաուսը և նրա օգնականները պատվավոր հյուրեր են հանդիսանում Օզմա արքայադստեր ծննդյան տոնին։

Ստեղծագործությունը հայերեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Կլաուսի կյանքը և արկածները» հոդվածին։