Սայրուս Մակքորմիկ
Սայրուս Մակքորմիկ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1809[1] |
Ծննդավայր | Beaupréau |
Մահացել է | մայիսի 13, 1884[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2] |
Գերեզման | Գրեյսլենդ գերեզմանատուն[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | գյուտարար, լրագրող, գործարար, հակապատերազմային ակտիվիստ և ձեռնարկատեր |
Ամուսին | Nancy Fowler McCormick? |
Ծնողներ | հայր՝ Robert McCormick? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Harold Fowler McCormick?, Սայրուս Հոլլ Մակկորմիկ և Stanley Robert McCormick? |
Ստորագրություն | |
Cyrus McCormick Վիքիպահեստում |
Սայրուս Հոլլ Մակքորմիկ (անգլ.՝ Cyrus McCormick, փետրվարի 15, 1809[1], Beaupréau - մայիսի 13, 1884[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2]), ամերիկացի գյուտարար, «McCormick Harvesting Machine Company» ընկերության հիմնադիրը։ Ընկերությունը 1902 թվականին դարձել է «International Harvester»-ի մաս[5]։
Բացահայտումներ և ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մակքորմիկի հայրը շուրջ 28 տարի աշխատել է ձիու ուժով աշխատող կալսիչի նախագծի վրա, որը, սակայն, չի կարողացել ավարտել։ 1830 թվականին նա գծագրերը փոխանցել է որդուն՝ Սայրուսին, որն այդ ժամանակ 21 տարեկան էր[6]։ Մակքորմիկը կես տարվա ընթացքում հոր նախագիծն ավարտին է հասցրել։ 1831 թվականին ցուցադրել է կալսիչի աշխատանքը, իսկ 1834 թվականին՝ արտոնագրել գյուտը։
1847 թվականին Սայրուս Մակքորմիկը տեղափոխվել է Չիկագո և իր երկու եղբայրների հետ հիմնել գյուղատնտեսական տեխնիկա վաճառող մեծ ընկերություն։ Մակքորմիկի աշխատանքները շատ լավ վաճառվել են շնորհիվ շուկայավարման տեխնիկայի ոլորտում եղբայրների հնարամտության[7]։
Իր գործունեության արդյունքում Սայրուս Մակքորմիկը 60 միլիոն դոլար կարողությամբ (657 միլիոն դոլար՝ հաշվի առնելով 2002 թվականի գնաճը) ներառվել է 1918 թվականի ԱՄՆ ամենահարուստ մարդկանց ցուցակում։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մակքորմիկի կալսիչն արժանացել է բազմաթիվ կոչումների և պարգևների։
- Մակքորմիկն ընտրվել է Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։
- Լոնդոնում անցկացվող Համաշխարհային ցուցահանդեսում ստացել է ոսկե մեդալ։
- 1975 թվականից Մակքորմիկը գտնվել է Ամերիկյան ձեռներեցության փառքի սրահում։
- Հարավային Կարոլինայի քաղաքն ու վարչաշրջանն անվանակոչվել են Մակքորմիկի անունով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Wilson M. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #117516597 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.invent.org/inductees/cyrus-mccormick
- ↑ «Cyrus Hall McCormick». Wisconsin Historical Society. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Daniel, Gross; Forbes Magazine Staff Greatest Business Stories of All Time. — First. — New York: John Wiley & Sons, 1997. — С. 25. — ISBN 0-471-19653-3
- ↑ Там же.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- McCormick Reaper
- Iles, George (1912), Leading American Inventors, New York: Henry Holt and Company, էջեր 276–314
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սայրուս Մակքորմիկ» հոդվածին։ |
|
- Փետրվարի 15 ծնունդներ
- 1809 ծնունդներ
- Մայիսի 13 մահեր
- 1884 մահեր
- Չիկագո քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի գյուտարարներ
- Ամերիկացի գործարարներ
- Գյուտարարներ
- Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի ձեռնարկատերեր