Սայգենթալերի կենսագրության հետ կապված սկանդալ
Սայգենթալերի կենսագրության հետ կապված սկանդալ, միջադեպ, որը տեղի է ունեցել 2005 թվականին, երբ Վիքիպեդիայի անանուն մասնակիցը միստիֆիկացված հոդված է ստեղծել հայտնի գրող և լրագրող Ջոն Սայգենթալերի (անգլ.՝ John Seigenthaler) մասին[1]։ Հոդվածի անկոռեկտ բովանդակությունը միանգամից չի հայտնաբերվել և չի ուղղվել չորս ամսվա ընթացքում, քանի դեռ այն չի հայտնաբերվել Սայգենթալերի կողմից։
Սկանդալը կասկածի տակ է դրել վերցված տեղեկությունների հուսալիությունը Վիքիպեդիայից և նմանատիպ այլ կայքերից, որոնք կարող է խմբագրել օգտատերերից յուրաքանչյուրը[2]։ Այդ դեպքից հետո Անգլերեն Վիքիպեդիայում մի շարք միջոցներ են ձեռնարկվել կեղծ տեղեկատվության առաջացման դեմ պայքարելու համար, այդ թվում՝ անանուն օգտատերերի կողմից նոր հոդվածների ստեղծման ժամանակավոր արգելքը։
2005 թվականի դեկտեմբերի 13-ին տված հարցազրույցում համահիմնադիր Ջիմմի Ուելսն իր անփոփոխ աջակցությունն է հայտնել Վիքիպեդիայի քաղաքականությանը[3], որը թույլ է տալիս չգրանցված օգտատերերին խմբագրել հոդվածները՝ նկարագրելով խմբագիրների մասնակցությունը Չինաստանում և Իրանում գաղտնիության հարցերի տեսանկյունից։ Սակայն դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ վանդալության դեմ պայքարի շրջանակներում նոր հոդվածներ ստեղծելու չգրանցված մասնակիցների արտոնությունները սահմանափակվելու են[3]։
Միստիֆիկացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի մայիսի 26-ին Վիքիպեդիայի անգլերեն տարբերակում անանուն օգտատիրոջ կողմից Ջոն Սայգենթալերի մասին կենսագրական հոդված է տեղադրվել, որը հորինված տվյալներ է պարունակել նրա կյանքի և գործունեության մասին։ Դրանց թվում տեղեկություններ են եղել Սայգենթալերի՝ ԽՍՀՄ-ում իբր բազմամյա բնակության և Ջոն Քենեդու և Ռոբերտ Քենեդու սպանություններին նրա մասնակցության մասին։ Ավելի ուշ պարզվել է, որ հրապարակման հեղինակը ոմն Բրայան Չեյսն (անգլ.՝ Brian Chase) է՝ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում գտնվող «Rush Delivery» սուրհանդակային ընկերության մենեջերը[4], որն, իր ասելով, գրել է այս հոդվածը և այն տեղադրել է Վիքիպեդիայում իր ընկերոջ վրա կատակելու համար, որի ընտանիքը ընկերական հարաբերությունների մեջ էր գտնվում Ջոն Սայգենթալերի ընտանիքի հետ։
Հայտնաբերում և ուղղում
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի սեպտեմբերին Սայգենթալերի ընկերը՝ Վիկտոր Ջոնսոն կրտսերը, հայտնաբերել է հոդվածը և հայտնել է նրան այդ մասին[5]։ Ջոնն այդ տեղեկությունը փոխանցել է ընկերներին և գործընկերներին։ Սեպտեմբերի 23-ին Սայգենթալերի գործընկերը Freedom Forum կայքից Վիքիպեդիա է պատճենել նրա պաշտոնական կենսագրությունը[6]։ Հաջորդ օրը խմբագրումը չեղյալ է հայտարարվել Վիքիպեդիայի խմբագիրներից մեկի կողմից, որը համարել է, որ նոր բովանդակությունն ազատ չէ տարածման համար և վերադարձրել է հոդվածի հին տարբերակը։ Էրիկ Նյուտոնն այդ մասին հայտնել է Սայգենթալերին Նյու Յորքում՝ լրագրողների իրավունքների պաշտպանության կոմիտեի հանդիպման ժամանակ։ 2005 թվականի հոկտեմբերին Սայգենթալերը կապ է հաստատել Ջիմմի Ուելսի հետ[7], և նա ուղղել է հոդվածը և փակել խմբագրումների պատմության հանրային հասանելիությունը[8]։
Անանուն խմբագրի որոնումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի նոյեմբերի 29-ին Սայգենթալերը տեղի ունեցածի մասին հոդված է գրել Յու-Ես-Եյ Թուդեյի համար[9], որում նա Վիքիպեդիան անվանում է «անկոռեկտ և անպատասխանատու հետազոտական գործիք»։ The Tennessean-ի համար Սայգենթալերը պատրաստել է նույն հոդվածի ընդլայնված տարբերակը, որտեղ հայտնել է իր կեղծ կենսագրությունը տեղադրած անանուն խմբագրողին գտնելու անհաջող փորձերի մասին։ Նա խնդրել է BellSouth ընկերությանը՝ անհայտ մասնակցի համացանցային պրովայդերին, նույնականացնել օգտատիրոջն այ-փի հասցեով, սակայն ընկերությունը հրաժարվել է դա անել առանց դատական որոշման։
Wikipedia Watch կայքի հիմնադիր և հակավիքիպեդիական ակտիվիստ Դանիել Բրանդտը հայտնաբերել է, որ այդ մասնակցի այ-փին պատկանում է Rush Delivery ընկերությանը, ինչի մասին նա հայտնել Է Սայգենթալերին, մամուլին և այդ տեղեկությունը հրապարակել է իր կայքում[10]։
2005 թվականի դեկտեմբերի 9-ին Բրայան Չեյսը The Tenessean-ին խոստովանել է, որ Սայգենթալերի մասին կեղծ տեղեկատվություն է տեղադրել Վիքիպեդիայում և ներողությամբ նամակ է գրել Սայգենթալերին[11]։ Դրանից հետո նա հեռացվել է ընկերությունից[12]։ Սայգենթալերը չի ցանկացել դատվել Չեյսի հետ, ավելին՝ նա Rush Delivery ընկերությանը խնդրել է Բրայանին վերադարձնել աշխատանքը, և ընկերությունը համաձայնել է դա անել։ Մամուլին տված հարցազրույցում նա նշել է, որ ամենից շատ վախենում է, որ քաղաքական գործիչների մասին հոդվածների հնարավոր կեղծ խմբագրումների արդյունքում կառավարությունը ստիպված կլինի վերահսկել համացանցը[13]։
Վիքիմեդիա Հիմնադրամի արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի դեկտեմբերի 13-ին BusinessWeek-ին տված հարցազրույցում Ջիմմի Ուելսը նշել է այն պատճառները, թե ինչու միստիֆիկացիան այդքան երկար աննկատ է մնացել, և առաջարկել է քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել տեղի ունեցածի կրկնությունից խուսափելու համար։ Նա նշել է, որ չափազանց շատ նոր հոդվածների ստեղծման պատճառով մոդերատորները չեն հասցնում ստուգել դրանց իսկությունը։ Այդ պատճառով ժամանակավորապես նոր կանոն է մտցվել այն մասին, որ նոր հոդվածները կարող են ստեղծել միայն գրանցված օգտատերերն[14], ինչի անհրաժեշտությունը նշել է նաև Սայգենթալերը Վիքիպեդիայի իր քննադատության մեջ։ Սակայն արդեն գոյություն ունեցող հոդվածներում փոփոխություններ կատարելու համար գրանցում չի պահանջվում։
Ուելսը նաև կարծիք է հայտնել, որ հանրագիտարանն ընդհանուր առմամբ (անկախ այն հանգամանքից՝ տպված է այն, թե էլեկտրոնային) չի կարող օգտագործվել որպես առաջնային աղբյուր և չի կարող համարվել լիովին հեղինակավոր (ինչպես կարծում են ոմանք), բայց այնուամենայնիվ Վիքիպեդիան ավելի հուսալի է որպես գիտելիքների տարբեր ոլորտների տեղեկատվական նյութերի աղբյուր, քան այլ համացանցային աղբյուրներ։ Բացի այդ՝ նա Վիքիպեդիան անվանել է «անավարտ աշխատանք»։
Մասնակի փոփոխություններ են կատարվել Վիքիպեդիայի ծրագրային ապահովման և օգտատերերին ուղղված հրահանգների մեջ[15]։ Այսպես, 2005 թվականի դեկտեմբերի 17-ին ի հայտ են եկել «Biographies of living persons» (Հայերեն Վիքիպեդիայում օգտագործվում է նմանատիպ՝ «Ապրող անձանց կենսագրություններ» կանոնը) նոր ցուցումները[16], որոնք խստացնում են ստուգելիության, չեզոքության և ոճի պահանջները, և մասնավորապես, պահանջում են ապրող անձանց մասին չհաստատված կասկածելի տեղեկատվության հեռացում՝ նման իրավիճակներին բնորոշ աղբյուրի հարցման փոխարեն[17]։ Այժմ ապրող մարդկանց կենսագրությունների համար նոր կատեգորիաներ են ստեղծվել։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Cohen, Noam (2009 թ․ օգոստոսի 24). «Wikipedia to Limit Changes to Articles on People». The New York Times. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ "The State of the News Media 2006 Արխիվացված Մարտ 22, 2016 Wayback Machine." The Project for Excellence in Journalism. Retrieved on September 14, 2009.
- ↑ 3,0 3,1 Helm, Burt (2005 թ․ դեկտեմբերի 13). «Wikipedia: "A Work in Progress"». BusinessWeek Online. Bloomberg Businessweek. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «The wiki principle». Economist. 2006 թ․ ապրիլի 20.
- ↑ Carney, John I. (2006 թ․ փետրվարի 13). «Seigenthaler battles online encyclopedia». Shelbyville Times-Gazette. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Archived version of the rewriting of the official biography.
- ↑ Two deletion log entries of the article.
- ↑ Dalby, Andrew (2009). The World and Wikipedia: How we are editing reality. Somerset: Siduri. էջ 59. ISBN 978-0-9562052-0-9.
- ↑ Seigenthaler, John (2005 թ․ նոյեմբերի 29). «A false Wikipedia 'biography'». USA Today. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Terdiman, Daniel (2005 թ․ դեկտեմբերի 15). «In search of the Wikipedia prankster». CNET News.com.
- ↑ Автор фальшивой статьи в Википедии чистосердечно признался в содеянном, Lenta.ru, 12.12.2005.
- ↑ Buchanan, Brian J. (2006 թ․ նոյեմբերի 17). «Founder shares cautionary tale of libel in cyberspace». First Amendment Center. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Page, Susan (2005 թ․ դեկտեմբերի 11). «Author apologizes for fake Wikipedia biography». USA Today. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Википедия временно заблокировала создание новых статей анонимами, Lenta.ru, 06.12.2005.
- ↑ Ral315 (2006 թ․ հունիսի 5). «New revision-hiding feature added». Wikipedia Signpost.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Office actions». Wikipedia. Wikimedia Foundation. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Правило «Биографии современников» в русской Википедии
Այլ աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Boyd, Danah (2005 թ․ դեկտեմբերի 17). «Wikipedia, academia and Seigenthaler». Corante.com. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2005 թ․ դեկտեմբերի 18-ին.
- Cooper, Charles (2005 թ․ դեկտեմբերի 2). «Wikipedia and the nature of truth». News.com.
- Lamb, Brian (2005 թ․ դեկտեմբերի 9). «Interview with John Seigenthaler». C-SPAN Washington Journal.
- Mielczarek, Natalia (2005 թ․ դեկտեմբերի 11). «Fake online biography created as 'joke'». The Tennessean.
- Orlowski, Andrew (2005 թ․ դեկտեմբերի 12). «There's no Wikipedia entry for 'moral responsibility'». The Register (UK).
- Phillips, Kyra (2005 թ․ դեկտեմբերի 5). «Live From... Transcript». CNN., interview with John Seigenthaler and Jimmy Wales.
- NPR (2005 թ․ դեկտեմբերի 12). «Wikipedia joker eats humble pie». BBC News.
- NPR (2005 թ․ դեկտեմբերի 6). «Wikipedia to Require Contributors to Register». National Public Radio., Talk of the Nation story summary and radio broadcast.
- Seigenthaler, John (2005 թ․ դեկտեմբերի 4). «Truth can be at risk in the world of the web». The Tennessean.(չաշխատող հղում)
- Terdiman, Daniel (2005 թ․ դեկտեմբերի 5). «Growing pains for Wikipedia». News.com.
- Terdiman, Daniel (2005 թ․ դեկտեմբերի 7). «Is Wikipedia safe from libel liability?». News.com.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արդյո՞ք առցանց հանրագիտարանը, ինչպիսին է Վիքիպեդիան, անձեռնմխելի է զրպարտության հայցերից՝ Պրոֆ․ Անիտա Ռամասաստրիի կողմից Writ կայքում
- Ջոն Սեյգենթալեր, «Wikipedia, WikiLeaks, and Wiccans»՝ 49-րոպեանոց ներկայացում Վանդերբիլթի համալսարանում, Հոկտեմբերի 21, 2011, C-Span Video Library
- «Համացանցում գտել են Վիքիպեդիայի ստախոսին» ՝ Նյու Յորք Թայմսից Քեթրին Սիլայի կողմից
- Ընկերության հեղինակությունը Վիքպեդիայում․ միստիֆիկացիաներ, ոչ միանշանակ փաստեր և «խմբագրական պատերազմներ»։ Ինչպես են գրողից Քենեդու սպանող դարձրել։ Արխիվացված 2015-08-29 Wayback Machine