Վիքիպեդիայի հուսալիություն

Վիքիպեդիայի հուսալիությունը համեմատած այլ հանրագիտարանների և մասնագիտացված աղբյուրների հետ գնահատվել է տարբեր եղանակներով, ինչպիսիք են՝ վիճակագրության միջոցով պատմական օրինակների համեմատական վերլուծությունը, Վիքիպեդիային խմբագրման գործընթացին հատուկ թույլ և ուժեղ կողմերն ուսումնասիրությունը[1]։ Վերջերս հակասական խմբագրումները, Վիքիպեդիայի կեսնագրական հոդվածներում կեղծ, զրպարտիչ և կողմակալ տվյալներ ավելացնելը լայն տարածում են ստացել[2][3]։
Nature ամսագրը 2005 թվականին համեմատել է Վիքիպեդիայի գիտական հոդվածները Բրիտանիկա հանրագիտարան հոդվածների հետ, ըստ ամսագրի՝ Վիքիպեդիայի ճշգրտության մակարդակը մոտ էր Բրիտանիկա հանրագիտարանի ճշգրտությանը[4]։ Բրիտանիկա հանրագիտարանը վիճարկել է Nature-ը հետազոտությունը[5], սակայն Nature ամսագիրը հետագայում պատասխանել է վիճարկմանը և՛ պաշտոնական պատասխանով, և Բրիտանիկա հանրագիտարանի հիմնական առարկությունները կետ առ կետ հերքելով[6]։ 2008-2012 թվականներին գիտական և բժշկական, ինչպես օրինակ՝ ախտաբանության[7], թունագիտության[8] ուռուցքաբանության[9],, դեղանյութերի[10] և հոգեբուժության[11], թեմաներով հոդվածների համեմատությունը գիտական աղբյուրների հետ ցույց տվեց, որ Վիքիպեդիայի խորությունն ու լուսաբանումը բարձր մակարդակի են։ Ընթեռնելիության վերաբերյալ մտահոգությունների մասին հետազոտություններ են հրատարակել Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միությունը[12], Հոգեբանական բժշկություն ամսագիրը (2012)[11], իսկ Գաստրոէնտերոլոգիայի և լիարդաբանության եվրոպական ամսագիրը հրատարակել է հուսալիության մտահոգությունների մասին հետազոտություն[13]։
Վիքիպեդիան բաց է անանուն և համագործակցված խմբագրման համար, այսպիսով հուսալիության վերաբերյալ գնահատականներում սովորաբար քննվում է կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկության ջնջման արագությունը։ IBM-ի հետազոտողների 2003 թվականի աշխատանքը ցույց տվեց, որ «վանդալիզմը սովորաբար վերացվում է չափազանց արագ, և օգտատերերի մեծ մասը չի տեսնում դրա հետևանքները»[14], ըստ նրանց՝ «Վիքիպեդիան ունի ինքնաբուժման զարմանալի արդյունավետություն»[15]։
Հրատարակվել են նաև որոշ օրինակներ, որտեղ կեղծ տեղեկությունը Վիքիպեդիայի հոդվածում մնացել է երկար ժամանակ։ 2005 թվականի մայիսին մի անանուն խմբագիր ստեղծել է Ջոն Սայգենթալերի մասին հոդված, որը պարունակում էր որոշ զրպարտիչ տվյալներ[16]։ Սխալ տեղեկությունը հոդվածում մնացել էր չորս ամիս։ Ֆրանսերեն Վիքիպեդիայում մի հոդված նկարագրում էր «Léon-Robert de L'Astran»–ին որպես 18–րդ դարի հակաստրկային նավի սեփականատեր, ինչը հանգեցրեց նրան, որ նախագահի թեկնածու Սեգոլեն Ռուայալը գովաբանի նրան։ Սակայն հետագայում մի ուսանողի հետաքննությունը ցույց տվեց, որ հոդվածը խաբեություն է և de L'Astran–ը երբեք գոյություն չի ունեցել[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Katharine Q. Seelye (2005 թ․ դեկտեմբերի 4). «Snared in the Web of a Wikipedia Liar». New York Times.
- ↑ Leonard, Andrew (2013 թ․ մայիսի 17). «Revenge, ego and the corruption of Wikipedia». Salon. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Pinsker, Joe (2015 թ․ օգոստոսի 11). «The Covert World of People Trying to Edit Wikipedia—for Pay». The Atlantic. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Giles, J. (2005). «Internet encyclopaedias go head to head: Jimmy Wales' Wikipedia comes close to Britannica in terms of the accuracy of its science entries». Nature. 438 (7070): 900–1. Bibcode:2005Natur.438..900G. doi:10.1038/438900a. PMID 16355180. The study (which was not in itself peer reviewed) was cited in many news articles such as this: «Wikipedia survives research test». BBC News. BBC. 2005 թ․ դեկտեմբերի 15.
- ↑ Fatally Flawed: Refuting the recent study on encyclopedic accuracy by the journal Nature Encyclopædia Britannica, Inc., March 2006
- ↑ Nature (2006 թ․ մարտի 30). «Nature's responses to Encyclopaedia Britannica». Nature.com. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
- ↑ Wood, A; Struthers, K (2010). «Pathology education, Wikipedia and the Net generation». Medical teacher. 32 (7): 618–620. doi:10.3109/0142159X.2010.497719. PMID 20653388. «We have identified Wikipedia as an informative and accurate source for Pathology education and believe that Wikipedia is potentially an important learning tool for of the 'Net Generation'.»
- ↑ S. Robert Lichter, Ph.D,,: Are chemicals killing us? Statistical Assessment Service, May 21, 2009
- ↑ Leithner, A; Maurer-Ertl, W; Glehr, M; Friesenbichler, J; Leithner, K; Windhager, R (Jul–Aug 2010). «Wikipedia and osteosarcoma: a trustworthy patients' information?». Journal of the American Medical Informatics Association : JAMIA. 17 (4): 373–4. doi:10.1136/jamia.2010.004507. PMC 2995655. PMID 20595302.
- ↑ Clauson KA, Polen HH, Kamel Boulos MN, Dzenowagis JH (2008). «Scope, completeness, and accuracy of drug information in Wikipedia» (PDF). Annals of Pharmacotherapy. 42 (12): 1814–21. doi:10.1345/aph.1L474. PMID 19017825. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 25-ին.
{{cite journal}}
: Unknown parameter|laysource=
ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 11,0 11,1 Reavley, N. J.; MacKinnon, A. J.; Morgan, A. J.; Alvarez-Jimenez, M.; Hetrick, S. E.; Killackey, E.; Nelson, B.; Purcell, R.; Yap, M. B. H.; Jorm, A. F. (2011). «Quality of information sources about mental disorders: A comparison of Wikipedia with centrally controlled web and printed sources». Psychological Medicine. 42 (8): 1753–1762. doi:10.1017/S003329171100287X. PMID 22166182.
- ↑ Rajagopalan, M. S.; Khanna, V. K.; Leiter, Y.; Stott, M.; Showalter, T. N.; Dicker, A. P.; Lawrence, Y. R. (2011). «Patient-Oriented Cancer Information on the Internet: A Comparison of Wikipedia and a Professionally Maintained Database». Journal of Oncology Practice. 7 (5): 319–323. doi:10.1200/JOP.2010.000209. PMC 3170066. PMID 22211130.
- ↑ Azer, S. A. (2014). «Evaluation of gastroenterology and hepatology articles on Wikipedia». European Journal of Gastroenterology & Hepatology. 26 (2): 155–63. doi:10.1097/MEG.0000000000000003. PMID 24276492.
- ↑ history flow: results IBM Collaborative User Experience Research Group, 2003
- ↑ Fernanda B. Viégas, Martin Wattenberg, Kushal Dave: Studying Cooperation and Conflict between Authors with history flow Visualizations Արխիվացված 2006-01-25 Wayback Machine. Proceedings of the SIGCHI conference on Human factors in computing systems, 575–582, Vienna 2004, ISBN 1-58113-702-8
- ↑ John Seigenthaler (2005 թ․ նոյեմբերի 29). «A false Wikipedia "biography"». USA Today.
- ↑ Sage, Adam (2010 թ․ հունիսի 9). «Ségolène Royal and Wikipedia duped by tale of anti-slavery activist». The Times. London. Վերցված է 2011 թ․ հունիսի 17-ին.