Jump to content

Սամվել Սևյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Արմենի Սևյան
Սամվել Սևյան, 2016 թվական
Պետություն(ներ)Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 26, 2000(2000-12-26) (23 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Քորնինգ
ԿոչումԳրոսմայստեր (2014)
Միջազգային վարպետ (2013)
Առավելագույն վարկանիշ2548 (ապրիլ 2015)
Ներկայիս վարկանիշ2699
ՖԻԴԵ համար2040506
365chessSamuel_Sevian
Chesstempo համար193429
ICCF համար193429
 Samuel Sevian Վիքիպահեստում

Սամվել (Սամուել) Արմենի Սևյան (անգլ.՝ Samuel Sevian, դեկտեմբերի 26, 2000(2000-12-26), Corning, Ստուբեն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ, Քորնինգ), հայազգի ամերիկացի շախմատիստ, ԱՄՆ-ի ամենաերիտասարդ շախմատային գրոսմայստերը։ Նա այս հեղինակավոր կոչմանն արժանացել է 13 տարեկան, 10 ամսական և 27 օրական հասակում` մեկ տարով ավելի վաղ, քան նրան նախորդող Ռեյ Ռոբսոնը։ Այս արդյունքով նա դարձել է աշխարհում 6-րդ ամենաերիտասարդ գրոսմայստերը[1][2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Սևյանը ծնվել է Քորնինգ քաղաքում, Նյու Յորք, Հայաստանից Արմեն Սևյանի ընտանիքում։ Հայրը՝ Արմեն Սևյանը, լազերային ֆիզիկայի մասնագետ է և 1996 թվականին Հայաստանից մեկնել է ԱՄՆ դոկտորական կրթություն ստանալու համար։ Շախմատային առաջին քայլերը որդուն հայրն է սովորեցրել և տարիների ընթացքում մարզել է նրան[3]։ Հորից հետո առաջին պրոֆեսիոնալ մարզիչը եղել է միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը, որի հետ համագործակցությունը շարունակվում է մինչ օրս[4]։

Սամվելը համագործակցում է նաև Գարրի Կասպարովի հիմնադրամի և անձամբ աշխարհի 13-րդ չեմպիոնի հետ։ Նրան հրավիրել էին հիմնադրամից՝ դիտելու խաղը։ Սամվելը վեց պարտիա է ներկայացրել և վերլուծել։ Դրանից հետո Կասպարովն ասել է, որ Սամվելի հետ պետք է լրջորեն զբաղվել։ Որոշ ժամանակ անց Սամվելը ներգրավվել է հիմնադրամի «Պատանի աստղեր» ծրագրում, որտեղ նրան տրամադրել են հիմնական մարզիչ՝ գրոսմայստեր Ալեքսանդր Չեռնինին։ Խաղաշրջանների և մրցաշարերի ժամանակ Սամվելին խորհուրդներ է տալիս անձամբ Գարրի Կասպարովը, որը միշտ հետևում է Սամվելի պարտիաներին[4]։

Սամվել Սևյանը շախմատ սկսել է խաղալ հինգ տարեկանից, գրոսմայստերի որակավորում ստացել է 13 տարեկանում։ Իր շախմատային կարիերայի ընթացքում գերազանցել է բոլոր ժամանակների ամերիկյան մի քանի ռեկորդներ։ Սևյանը դարձել է ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի ամենաերիտասարդ վարպետը 8 տարեկանում, 9 տարեկանում դարձել է ամենաերիտասարդ ազգային վարպետը, նաև ԱՄՆ շախմատի առաջնության պատմության ամենաերիտասարդ մասնակիցը՝ 12 տարեկանում։ Սամվելը նաև հաղթել է Սլովենիայում անցկացված աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությունում։ 2013 թվականի նոյեմբերին Սևյանը հատել է ՖԻԴԵ-ի 2500 վարկանիշային միավորը, որը գրոսմայստեր դառնալու նորմն է։

2014 թվականին, հաղթահարելով գրոսմայստեր դառնալու համար անհրաժեշտ բոլոր երեք աստիճանները Foxwoods Open-ում, Saint Louis GM Invitational-ում և Washington International-ում, Սևյանը դարձավ ամենաերիտասարդ ամերիկացին, որ երբևէ բավարարել է գրոսմայստերի բոլոր անհրաժեշտ պահանջները 13 տարեկանում, գերազանցել է Ֆիշերի ռեկորդը[5][6]։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի վարկանիշի փոփոխություններ[7][8]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2009 2060 2060 2060
2010 2119 2144 2138 2132 2105 2120 2144 2105
2011 2108 2142 2168 2172 2180 2180 2180 2108
2012 2185 2223 2247 2281 2316 2336 2336 2347 2343 2347 2185
2013 2385 2373 2373 2371 2371 2390 2388 2388 2393 2393 2384 2401 2401 2371
2014 2401 2429 2429 2438 2446 2442 2464 2454 2473 2484 2484 2511 2511 2401
2015 2511 2531 2531 2548 2565 2578 2578 2553 2556 2556 2573 2578 2578 2511
2016 2578 2581 2580 2589 2589 2603 2595 2600 2591 2591 2590 2603 2603 2578
2017 2603 2579 2587 2574 2585 2601 2633 2620 2610 2615 2615 2614 2633 2574
2018 2614 2617 2619 2619 2613 2624 2624 2645 2634 2634 2641 2647 2647 2613
2019 2647 2642 2642 2655 2666 2677 2667 2665 2654 2654 2657 2660 2677 2642
2020 2660 2660 2660 2660 2660 2660 2660 2660 2660 2660 2660 2660 2660 2660
2021 2660 2660 2660 2647 2654 2668 2684 2684 2647
2022 2684 2693 2703 2684 2687 2703 2684
2023 2687 2684 2690 2696 2697 2697 2684
2024 2699 2698 2689 2699 2689


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սամվել Սևյանը գերազանցել է լեգենդար Ռոբերտ Ֆիշերին
  2. 2000 թվականին ծնվածների վարկանիշ, World Chess Federation. Retrieved 30 November 2014
  3. Samuel Sevian: Young Armenian-American Grandmaster Rises to the Top
  4. 4,0 4,1 ««Շախմատային Հայաստանի» հարցազրույցը Արմեն և Սամվել Սևյանների հետ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
  5. «Սամվել Սևյան. ամերիկահայ պատանի գրոսմայստերի հաղթարշավը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
  6. Հայաստանը միշտ իմ սրտում է, ԱՄՆ-ի ամենաերիտասարդ գրոսմայստեր Սամվել Սևյան
  7. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  8. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող
Նիկոլաս Նիփ
ԱՄՆ ամենաերիտասարդ շախմատային չեմպիոնը
2010-2013
Հաջորդող
Ավոնդեր Լիանգ
Նախորդող
Ռեյ Ռոբսոն
ԱՄՆ ամենաերիտասարդ միջազգային վարպետ
2013-2014
Հաջորդող
գործող
Նախորդող
Ռեյ Ռոբսոն
ԱՄՆ ամենաերիտասարդ գրոսմայստերը
2014
Հաջորդող
գործող
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Սևյան» հոդվածին։