Սամուել Լը Բիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամուել Լը Բիան
ֆր.՝ Samuel Le Bihan
Ծնվել էնոյեմբերի 2 1965 (50 տարեկան)
ԾննդավայրԱրվանշ
ԿրթությունԲարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա և Ֆլորան դասընթացներ[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԱզգությունՖրանսիա Ֆրանսիա
ԿրոնՔրիստոնեություն
ՄասնագիտությունԴերասան
Պարգևներ և մրցանակներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
IMDbID 0494078
samuellebihan.com

Սամուել Լը Բիան (ֆր․՝ Samuel Le Bihan, ծնվել է՝ նոյեմբերի 2 1965, Արվանշ), ֆրանսիացի դերասան, ամուսնացած է Դանիելա Բեյի հետ (անգլ․՝ Daniela Beye), ում հետ էլ որ խնամում է իրենց միակ երեխային՝ Ժյուլին[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամուելը ծնվել է Արվանշ քաղաքում 1965 թվականին։ Իրենց ընտանիքը հարուստ չէր, այդ պատճառով նա որոշում է հոգալ իր մասին ինքնուրույն և տեղափոխվում է Փարիզի արվարձաններից մեկը։ Քիչ անց Սամուելը իր ընկերների հետ ընդունվում է դրամատիկական ակադեմիա։ Զբաղվելով բոքսով, Սամուելը թողում է ուսումը։ Սամուելը բավարարված չէր նրանով, ինչին որ հասել էր, այդ իսկ պատճառով որոշեց տեղափոխվել Նյու Յորք։ Այնտեղ նա ընդունվեց դերասանական դպրոց, որն ավարտելով վերադարձավ Ֆրանսիա, որտեղ էլ որ ստացավ իր առաջին կինոգրաֆիկական կրթությունը ակադեմիայում[2]։

Սամուել Լը Բիան ավարտել է բարձրագույն ազգային դրամատիկական արվեստների կոնսերվատորիան։ Խաղացել է 1995֊1997 թվականների ժամանակահատվածում հայտնի ֆրանսիական թատրոնում՝ Կոմեդի Ֆրանսեզ֊ում։

Դերասանի առաջին աշխատանքը եղել է «Կեղտոտ ինչպես հրեշտակը» ֆիլմում։ 1996 թվականին նա առաջադրվել է «Սեզար» անվանակարգում որպես լավագույն դեբյուտ «Կապիտան Կոնան» ֆիլմում։ 2 տարի անց նա ստացավ ժաննա Գաբենի անվան մրցանակը «Գեղեցկության սրահ „Վեներա“» ֆիլմի մեջ դերակատարության համար։

Սամուելը օժտված է արտասովոր գեղեցկությամբ, և տարբեր ֆիլմերում կարող ունենալ ամբողջովին անճանաչելի տեսք[2]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջադրվել է «Սեզար» մրցանակի համար լավագույն դեբյուտ անվանակարգում[2]։
  • ժաննա Գաբենի անվան մրցանակի դափնեկիր «Գեղեցկության սրահ „Վեներա“» ֆիլմի մեջ դերակատարության համար[2]։

Ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 — Կեղտոտ ինչպես հրեշտակը (ֆր.՝ Sale comme un ange)
  • 1994 — Երեք գույն։ Կարմիր
  • 1994 — Ֆրանսիացի կին
  • 1996 — Կապիտան Կոնան (ֆր.՝ Capitaine Conan)
  • 1999 — «Գեղեցկության սրահ „Վեներա“» / Vénus beauté (institut)
  • 2001 — Գայլի եղբայրությունը
  • 2002 — Խաղա ինչպես «Զիզուն» / 3 zéros
  • 2003 — Ցասում
  • 2007 — Սահման / Frontière(s)
  • 2008 — Դիսկո / Disco

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.coursflorent.fr/ecole/anciens/acteurs?page=1
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «SQD.RU — Сайт обзоров». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամուել Լը Բիան» հոդվածին։