Jump to content

Սամորայի Մայր տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամորայի Մայր տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար և հուշարձան
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունՍամորա[1]
ԴավանանքCatolicismo n° 140, agosto de 1962? և կաթոլիկություն
ԹեմRoman Catholic Diocese of Zamora?
Հիմնական ամսաթվերը12-րդ դար
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1]
ՆվիրվածՀիսուս
Ճարտարապետական ոճRomanesque architecture in Spain?
Հիմնադրված12-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Cathedral of Zamora Վիքիպահեստում
catedraldezamora.wordpress.com

Սամորայի Մայր Տաճար (իսպ.՝ Catedral de Zamora), կաթոլիկ եկեղեցի Սամորայում Իսպանիայի Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքում։ Գտնվում է Դուերո գետի աջ ափին, հին քաղաքի հարավային և բարձրադիր մասում, և դեռևս շրջապատված է հին պատերով և դարպասներով։

Կառուցվել է 1151-1174 թվականներին, և Ռոմանական ճարտարապետության լավագույն օրինակներից մեկն է։

Սամորայի Մայր տաճար

Նախկին եկեղեցին, որը նաև կոչվում էր Էլ Սալվադոր, եղել է Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո VII-ի ժամանակաշրջանում, բայց ըստ երևույթին, այն մասամբ ավերված է եղել, և արքան եկեղեցու ավերակները նվիրաբերել է Սուրբ Թովմաս եկեղեցուն։

Եկեղեցին կառուցվել է եպիսկոպոս Էստեբանի, Ալֆոնսո VII-ի և նրա քրոջ հովանու ներքո։ Շինարարության տարեթիվը (1151-1174 թվականներ) մակագրված է տրանսեպտի հյուսիսային մասում, չնայած վերջին հետազոտություններն ապացուցում են, որ տաճարը սկսվել է կառուցվել 1139 թվականին, եպիսկոպոս Բերնարդոյի ժամանակաշրջանում։

Տաճարը 1174 թվականին օծվել է եպիսկոպոս Էստեբանի կողմից, չնայած աշխատանքները շարունակվում էին դեռևս նրա հաջորդ Գուլիմերոյի ժամանակաշրջանում։ Եկեղեցու կամարակապ սյունասրահն ու զանգակատունը թվագրվում են 13-րդ դարին։ Եկեղեցու նախագծողը անհայտ է։

Տաճարը կառուցված է Ռոմանական ճարտարապետական ոճով, լատինական հատակագծով։ Տաճարում կա նավ և երկու ենթակողմ, կարճ խաչաթևեր և երեք կամարաձև աբսիդներ։ Վերջիներս 15-րդ դարում փոխարինվել են Գոթական ճարտարապետության ոճով։ Խաչաթևը պատված է գլանաձև կամարով, նավը՝ խաչաձև կամարով, լատին-ռոմանական կամ պրոտո-գոթական ոճով։

Տրանսեպտի վերևում խաչաթևը գմբեթ-աշտարակն է, որը բաղկացած է 16 կողային նեղ և բարձր կիսակառույց պատուհաններից, և գտնվում է չորս մանր աշտարակների միջև։

Եկեղեցու հարավային կողմում, գտնվում է Պալասիոն եպիսկոպոսի (Եպիսկոպոսի պալատ) պալատը և Պուերտա դել Օբիսպոն (Եպիսկոպոսի դուռը)։ Այն բաժանված է երեք ուղղահայաց հատվածներով, որոնք բաժանված են սյուներով, և պատված են կամարաշարքերով։ Ստորին կողմերում կան լունետներ և Ռոմանական ճարտարապետական ոճով քանդակներ։

Ինտերիերի ուշագրավ առանձնահատկություններից է 1512-1516 թվականներին Խուան դե Բրուսելասի կողմից կառուցված երգչախմբին հատկացված մասը։ Քանդակվեցին ոչ միայն սրբերի և հայտնի մարդկանց կերպարները, այլ նաև երկրային կյանքի տեսարաններ։ Capilla Major ունի մարմարյա սեղան, բարձր խորան, որի կողքին կան երկու բեմ, որոնք կառուցված են մուդեխառ ճարտարապետական ոճով։ Capilla del Cristo de las Injurias՝ Կապիլա դել Կրիստո դե լաս Ինխուրիասը գտնվում է հարավային դռան կողմում, կառուցված է Գասպար Բեսսերայի կողմից։

Զանգը, որը գտնվում է 45 մետր բարձրության վրա, կառուցվել է 13-րդ դարում՝ Ռոմանական ճարտարապետական ոճով։

Տաճարի թանգարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի թանգարանը, 17-րդ դարի կամարակապ սրահ է, առանձնահատուկ է հատկապես 15-17-րդ դարերի ֆլամանդական գոբելեններով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամորայի Մայր տաճար» հոդվածին։