Սամթավիս
Appearance
Սամթավիս სამთავისი | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար և ուղղափառ տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Թեմ | Samtavisi and Gori Eparchy? |
Հիմնական ամսաթվերը | 11-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | Վրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ և Համաշխարհային ժառանգության նախնական ցանկի օբյեկտ |
Հիմնադրված | 1030 թվական |
Գմբեթ | 1 |
![]() | |
![]() | |
![]() |
Սամթավիսի (վրաց.՝ სამთავისი), ճարտարապետական հուշարձան՝ տաճար, Վրաստանում, Գորիից 30 կմ արևելք։ Կառուցվել է 1030 թվականին (ճարտ․ Իլլարիոն Սամթավնելի)։ Թմբուկը և արևմտյան ճակատը վերականգնվել են XV դարում։ Խաչաձև գմբեթավոր է։ Արևելյան ճակատի հարդարանքը՝ բեկվածքավոր գոտի, որ վերին մասում կազմում է խաչ, ավելի ցած՝ երիզում գլխավոր լուսամուտի լայն շրջակալը, նրանից ներքև՝ պատկերում երկու սիմետրիկ դասավորված շեղանկյուններ, վրացական ճարտարապետության մեջ զարդանախշված դեկորի կիրառման առաջին օրինակն է։ Ներսում պահպանվել են XVII դարի որմնանկարի հետքեր։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամթավիս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 157)։ ![]() |