Սամանտա Մամբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամանտա Մամբա
Ծնվել էհունվարի 18, 1983(1983-01-18)[1] (41 տարեկան)
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա
Քաղաքացիություն Իռլանդիա
Մասնագիտությունդերասանուհի, հեղինակ-կատարող, մոդել, երգչուհի, կինոդերասանուհի և ստուդիական երաժիշտ
Ժանրերդենս փոփ
ԸնտրանիCross?
Ամուսին(ներ)Torray Scales?

Սամանտա Մամբա (անգլ.՝ Samantha Tamania Anne Cecilia Mumba, հունվարի 18, 1983(1983-01-18)[1], Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի դերասանուհի և երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամանտա Մամբան ծնվել է 1983 թվականի հունվարի 18-ին Իռլանդիայի Դուբլին քաղաքում։ Նրա հայրը՝ ինժեներ Պիտեր Մամբան Զամբիայից է, իսկ մայրը՝ Իռլանդիայից։ Ծնողները Սամանտային երեք տարեկան հասակից տվել են Billie Barry Stage School թատերական դպրոց։ Այնտեղ նա սովորել է 13 տարի։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Մամբան դարձել է «The Hot Mikado» ջազային նախագծի հաղորդավար, որտեղ կարողացել է ցույց տալ իր վոկալային և դերասանական տվյալները։ Շուտով Սամանտան լքում է դպրոցը որպեսզի նվիրի իրեն երաժշտությանը և ձայնագրի դեբյուտային ալբոմ, որի ժամանակ նա ճամփորդել է Դանիայով, Շվեյցարիայով, Անգլիայով և Իռլանդիայով։

2000 թվականին թողարկվում է նրա առաջին «Gotta Tell You» անունով երգը, որը զբաղեցնում է իռլանդական, և շուտով նաև անգլիական չաթերի առաջին հորիզոնականները։ Շուտով Մամբան հայընի է դառնում ԱՄՆ-ում։ Նրա «Baby Come On Over» անունով ալբոմը վաճառվել է չորս միլիոն օրինակով։

2001 թվականին, Սուրբ ծնունդի ժամանակ թողարկվում է «Samantha Sings Christmas» նախագիծը։ 2002 թվականին Մամբան թողարկում է հերթական «I’m Right Here» (հայերեն՝ ես հենց այստեղ եմ) անունով սինգլը։

2008 թվականի հունվարի 17-ին Մամբան հայտնվում է նաև հեռուստատեսություն, սկզբում Loose Women շոում, ապա Dancing On Ice նախագծում։

Սամանտան նկարահանվել է ֆիլմերում, և պարբերաբար հայտնվում է նորաձևության ամսագրերի էջերում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի փետրվարի 24-ից Սամանտան ամուսնացած է ոստիկան Տորրեեմ Սքելյսոնի հետ։ Զույգերն ունեն մեկ աղջիկ՝ Սեյջ Սքելյսոնը (ծնվ. 03.03.2015)[2]:

2015 թվականի փետրվարի 10-ին, Սամանտան, լինելով արդեն 37-րդ աբաթական հղի, ավտովթարի է ենթարկվում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 ֆ Ժամանակի մեքենա Time Machine Մառա
2005 ֆ Spin the Bottle
2005 ֆ Ջոննի Դինամիտ Johnny Was Ռիտա
2005 ֆ Տղաները ուտում են աղջիկներին Boy Eats Girl Ջեսիկա
2006 ֆ Մեխվածը Nailed Սապֆիր
2009 ֆ 3 Crosses
2011 ֆ Խաչը Cross Իշկա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամանտա Մամբա» հոդվածին։