Սամանտա Մամբա
![]() | |
| Ծնվել է | հունվարի 18, 1983[1] (43 տարեկան) |
| Ծննդավայր | Դուբլին, ÉIR |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, հեղինակ-կատարող, մոդել, երգչուհի, կինոդերասանուհի, ստուդիական երաժիշտ և երաժիշտ |
| Ժանրեր | դենս փոփ |
| Ընտրանի | Cross? |
| Ամուսին(ներ) | Torray Scales? |
Սամանտա Մամբա (անգլ.՝ Samantha Tamania Anne Cecilia Mumba, հունվարի 18, 1983[1], Դուբլին, ÉIR), իռլանդացի դերասանուհի և երգչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամանտա Մամբան ծնվել է 1983 թվականի հունվարի 18-ին Իռլանդիայի Դուբլին քաղաքում։ Նրա հայրը՝ ինժեներ Պիտեր Մամբան Զամբիայից է, իսկ մայրը՝ Իռլանդիայից։ Ծնողները Սամանտային երեք տարեկան հասակից տվել են Billie Barry Stage School թատերական դպրոց։ Այնտեղ նա սովորել է 13 տարի։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին Մամբան դարձել է «The Hot Mikado» ջազային նախագծի հաղորդավար, որտեղ կարողացել է ցույց տալ իր վոկալային և դերասանական տվյալները։ Շուտով Սամանտան լքում է դպրոցը որպեսզի նվիրի իրեն երաժշտությանը և ձայնագրի դեբյուտային ալբոմ, որի ժամանակ նա ճամփորդել է Դանիայով, Շվեյցարիայով, Անգլիայով և Իռլանդիայով։
2000 թվականին թողարկվում է նրա առաջին «Gotta Tell You» անունով երգը, որը զբաղեցնում է իռլանդական, և շուտով նաև անգլիական չաթերի առաջին հորիզոնականները։ Շուտով Մամբան հայընի է դառնում ԱՄՆ-ում։ Նրա «Baby Come On Over» անունով ալբոմը վաճառվել է չորս միլիոն օրինակով։
2001 թվականին, Սուրբ ծնունդի ժամանակ թողարկվում է «Samantha Sings Christmas» նախագիծը։ 2002 թվականին Մամբան թողարկում է հերթական «I’m Right Here» (հայերեն՝ ես հենց այստեղ եմ ) անունով սինգլը։
2008 թվականի հունվարի 17-ին Մամբան հայտնվում է նաև հեռուստատեսություն, սկզբում Loose Women շոում, ապա Dancing On Ice նախագծում։
Սամանտան նկարահանվել է ֆիլմերում, և պարբերաբար հայտնվում է նորաձևության ամսագրերի էջերում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի փետրվարի 24-ից Սամանտան ամուսնացած է ոստիկան Տորրեեմ Սքելյսոնի հետ։ Զույգերն ունեն մեկ աղջիկ՝ Սեյջ Սքելյսոնը (ծնվ. 03.03.2015)[2]:
2015 թվականի փետրվարի 10-ին, Սամանտան, լինելով արդեն 37-րդ աբաթական հղի, ավտովթարի է ենթարկվում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 2002 | ֆ | Ժամանակի մեքենա | Time Machine | Մառա |
| 2005 | ֆ | Spin the Bottle | ||
| 2005 | ֆ | Ջոննի Դինամիտ | Johnny Was | Ռիտա |
| 2005 | ֆ | Տղաները ուտում են աղջիկներին | Boy Eats Girl | Ջեսիկա |
| 2006 | ֆ | Մեխվածը | Nailed | Սապֆիր |
| 2009 | ֆ | 3 Crosses | ||
| 2011 | ֆ | Խաչը | Cross | Իշկա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սամանտա Մամբա (անգլ.) Internet Movie Database կայքում
- Պաշտոնական կայքը Արխիվացված 2009-08-03 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամանտա Մամբա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
