Jump to content

Ռոքֆելլերի ֆոնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոքֆելլերի ֆոնդ
Изображение логотипа
Տեսակհիմնադրամ և ստեղծագործական նստավայր
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1913
Գլխադասային գրասենյակՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն
Գլխավոր քարտուղարRajiv Shah?[1], Judith Rodin? և Gordon Conway?
Անվանված էՋոն Դևիսոն Ռոքֆելլեր
ՀիմնադիրՋոն Դևիսոն Ռոքֆելլեր, Frederick Taylor Gates? և Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր Կրտսեր
Կայքrockefellerfoundation.org(անգլ.)

Ռոքֆելլերի ֆոնդ (անգլ.՝ Rockefeller Foundation), ամերիկյան բարեգործական հիմնադրամ։

Կազմակերպություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոքֆելլերի ֆոնդը հիմնադրել է Ջոն Դևիսոն Ռոքֆելլերն իր որդու` Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր Կրտսերի և Ֆրեդերիկ Թեյլոր Գեյթսի հետ, Նյու Յորք նահանգում, 1913 թվականին[2]։

Գլխամասը տեղակայված է Նյու Յորք, 420 Fifth Avenue հասցեում։

Ֆոնդի ներկայիս նախագահը Ջուդիթ Ռոդինն է, գիտությունների դոկտոր, Փենսիլվանիայի համալսարանի նախկին նախագահը, որը 2005 թվականին փոխարինել է Գորդոն Կոնուէին և դարձել է ֆոնդը ղեկավարած առաջին կինը։ Նա օրակարգ է բերել կազմակերպության ավանդական կառուցվածքի փոփոխության և ֆոնդի գործունեության համար կարևոր միտումների որոշման հարցերը։ Ներկայումս ֆոնդը փնտրում է բարձր հեռանկարային գաղափարներ, որոնք տեսականորեն կարող են փոփոխություն մտցնել բնակչության աղքատ ու խոցելի խմբերի կյանքերում` 3-5 տարիների ընթացքում ունենալով չափելի արդյունքներ։

Ռոդինը դարձել է նաև Բաղեղի լիգայի համալսարանի առաջին կին ղեկավարը։ Ներկայումս նա Citigroup-ի տնօրենն է, ինչպես նաև` Վաշինգտոնում Բրուքինգի համալսարանի պատվավոր հոգաբարձուն է։

Ռոքֆելլերի հետաքրքրությունը մեծամասշտաբ բարեգործության հանդեպ ի հայտ է եկել 1889 թվականին, Էնդրյու Կարնեգիի ազդեցությամբ, որը հրապարակել է «Հարստության ավետարան» էսսեն, որն էլ նրան մղել է պատասխան գրել Կարնեգիին. վերջինս նրան գովաբանել էր որպես օրինակ` այլ հարուստ մարդկանց համար։ Հենց այդ ժամանակ նա արել է իր առաջին նվիրատվությունն այն 35 միլիոն դոլարից, որով հաջորդ երկու տասնամյակի ընթացքում ֆինանսավորել է Չիկագոյի համալսարանը[3]։

Ջոն Դևիսոն Ռոքֆելլերի մահից հետո ֆոնդը ժառանգել է նրա միակ որդին։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոքֆելլերի ֆոնդը Global Impact Investing Network ցանցի ստեղծման նախաձեռնողն է ու հիմնական հովանավորը։

Գործունեության ցուցիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի ավարտին Ֆոնդն ունեցել է 3.7 միլարդ ամերիկյան դոլարի ակտիվ ոչ առևտրային կազմակերպության նպատակային կապիտալ։ Չնայած այն ակտիվներով արդեն խոշորագույն ֆոնդը չէ, սակայն Ռոքֆելլերի ֆոնդը մնում է աշխարհի առավել նշանակալի ու ազդեցիկ ոչ առևտրային կազմակերպություններից մեկը[4]։

Ֆոնդի նախագահներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջուդիթ Ռոդին` 2005 թվականից մինչև այսօր
  • Գորդոն Կոնվեյ` 1998-2004
  • Փիթեր Գոլդմարկ Կրտսեր` 1988-1997
  • Ռիչարդ Լայման` 1980-1988
  • Ջոն Նուոլիս` 1972-1979
  • Ջ. Ջորջ Հարրար` 1961-1972
  • Դին Ռասկ` 1952-1961
  • Չեսթեր Բարնարդ` 1948-1952
  • Ռայմոնդ Ֆոստիք` 1936-1948
  • Մաքս Մասոն` 1929-1936
  • Ջորջ Վինսենթ` 1917-1929
  • Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր Կրտսեր` 1913-1917

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլերեն
  • Berman, Edward H. The Ideology of Philanthropy: The influence of the Carnegie, Ford, and Rockefeller foundations on American foreign policy, New York: State University of New York Press, 1983.
  • Brown, E. Richard, Rockefeller Medicine Men: Medicine and Capitalism in America Արխիվացված 2016-01-13 Wayback Machine, Berkeley: University of California Press, 1979.
  • Chernow, Ron, Titan: The Life of John D. Rockefeller, Sr., London: Warner Books, 1998.
  • Dowie, Mark, American Foundations: An Investigative History, Boston: The MIT Press, 2001.
  • Fisher, Donald, Fundamental Development of the Social Sciences: Rockefeller Philanthropy and the United States Social Science Research Council, Michigan: University of Michigan Press, 1993.
  • Fosdick, Raymond B., John D. Rockefeller, Jr., A Portrait, New York: Harper & Brothers, 1956.
  • Fosdick, Raymond B., The Story of the Rockefeller Foundation, New York: Transaction Publishers, Reprint, 1989.
  • Harr, John Ensor, and Peter J. Johnson. The Rockefeller Century: Three Generations of America’s Greatest Family. New York: Charles Scribner’s Sons, 1988.
  • Harr, John Ensor, and Peter J. Johnson. The Rockefeller Conscience: An American Family in Public and in Private, New York: Charles Scribner’s Sons, 1991.
  • Jonas, Gerald. The Circuit Riders: Rockefeller Money and the Rise of Modern Science. New York: W.W. Norton and Co., 1989.
  • Kay, Lily, The Molecular Vision of Life: Caltech, the Rockefeller Foundation, and the Rise of the New Biology, New York: Oxford University Press, 1993.
  • Lawrence, Christopher. Rockefeller Money, the Laboratory and Medicine in Edinburgh 1919—1930: New Science in an Old Country, Rochester Studies in Medical History, University of Rochester Press, 2005.
  • Nielsen, Waldemar, The Big Foundations, New York: Cambridge University Press, 1973.
  • Rockefeller, David, Memoirs, New York: Random House, 2002.
  • Shaplen, Robert, Toward the Well-Being of Mankind: Fifty Years of the Rockefeller Foundation, New York: Doubleday & Company, Inc., 1964.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոքֆելլերի ֆոնդ» հոդվածին։