Ռուստամ Միննիխանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուստամ Միննիխանով
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ Ռուսաստանի պետական առևտրատնտեսական համալսարան, Kazan State Agrarian University? և Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան
Գիտական աստիճան՝ տնտեսագիտության դոկտոր (2001)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ուղղաթիռի օդաչու, տնտեսագետ և ավտոարշավորդ
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր մարտի 1, 1957(1957-03-01)[1] (67 տարեկան)
Ծննդավայր Yaña Arış, Ռիբնո-Սլոբոդսկի շրջան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Հայր Nurğäli Miñnexanof?
 
Կայք՝ rais.tatarstan.ru
 
Պարգևներ

Ռուստամ Նուրգալիևիչ Միննիխանով (ռուս.՝ Руста́м Нургали́евич Минниха́нов, թաթ.՝ Рөстәм Нургали улы Миңнеханов, մարտի 1, 1957(1957-03-01)[1], Yaña Arış, Ռիբնո-Սլոբոդսկի շրջան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ թաթար պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի Դաշնության դաշնային սուբյեկտ Թաթարստանի Հանրապետության երկրորդ և ներկա նախագահը։ «Միասնական Ռուսաստան» կուսակցության գերագույն խորհրդի անդամ[9]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուստամ Միննիխանովը ծնվել է 1957 թվականի մարտի 1-ին Թաթարական ԻԽՍՀ Ռիբնո-Սլոբոդսկի շրջանի Նոր Արիշ գյուղում, Վոլգայի թաթարների ընտանիքում։ Հայրը՝ Նուրգալի Միննիխանովիչը (1930-2001), 1962-1990 թվականներին եղել է Սաբինսկի անտառարդյունաբերական տնտեսության տնօրեն։

1978 թվականին Ռուստամ Միննիխանովն ավարտել է Կազանի գյուղատնտեսական ինստիտուտը՝ ստանալով մեխանիկական ինժեների մասնագիտություն, 1986 թվականին Մոսկվայի խորհրդային առևտրի ինստիտուտի Կազանի մասնաճյուղի «ապրանքագիտություն և պարենային ապրանքների առևտրի կազմակերպում» բաժինը (բարձր որակավորման ապրանքային փորձագետ)։ Նա տնտեսական գիտությունների դոկտոր է[10]։

Միննիխանովն ամուսնացած է և ունի 2 որդի[10]։ Նրա որդի Իրեկ Միննիխանովը մահացել է թաթարական ավիաուղիների Boeing 737-ի ավիավթարի արդյունքում 2013 թվականի նոյեմբերի 17-ին[11]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին ինստիտուտը ավարտելուց հետո Ռուստամ Միննիխանովն սկսել է իր կարիերան որպես ինժեներ Սաբինսկի շրջանի Սելխոտեխնիակայի ասոցիացիայում։ Ապա աշխատել է որպես ավագ ինժեներ և գլխավոր ինժեներ փայտամշակման արդյունաբերության ոլորտում և սպառողների միության նախագահի տեղակալ։

1985–1993 թթ․ նա աշխատել է Արսկի շրջանի սպառողների միության նախագահ, ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, վարչության պետի առաջին տեղակալ։

1993 թվականին նա նշանակվել է Վիսոկոգորսկի վարչությամ պետ, իսկ 1996 թվականի նոյեմբերին Թաթարստանի Հանրապետության ֆինանսների նախագահ։ 1998 թվականի հուլիսի 10-ից մինչև 2010 թվականի մարտի 25-ը նա եղել է Թաթարստանի վարչապետ[10]։ Իր պաշտոնավարման տարիներին որպես հանրապետության վարչապետ, Մինննխանովը շարունակում էր զբաղվել արդյունաբերությամբ, ծառայելով որպես «Տաթնեֆտ» նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ 2005-2006 թթ․[12]։ Որպես վարչապետ նա հայտնի է եղել տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում ցուցաբերած էնտուզիազմով նպաստելով, որ Հանրապետությունը անցնի թվային, ոչ թղթային կառավարության և պաշտոնական բիզնեսի ոլորտում գործարքները կատարվեն էլեկտրոնային փաստաթղթերով և պաշտոնական փաստաթղթերի էլեկտրոնային ստորագրմամբ[13]։

2010 թվականի հունվարի 27-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է որպես Թաթարստանի Հանրապետության[14] նոր նախագահի թեկնածու և 2010 թվականի մարտի 25-իվ պաշտոնապես զբաղեցրել է նախագահի պաշտոնը[15]։

2014 թվականի 2014 թ. Ղրիմի ճգնաժամի ընթացքում Միննիխանովը հանդես է եկել որպես միջնորդ, Կրեմլի ղեկավարության ու Ղրիմի թաթարական համայնքի միջև, երբ Ղրիմի թաթարների շրջանում մտավախություն կար, որ իրենք կարող են ենթարկվել Ռուսաստանի կողմից հետապնդումների, եթե վերջինս բռնակցի թերակղզին[16]։

Հոբբի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուստամ Միննիխանովն արժանացել է Ռուսաստանի Դաշնության սպորտի վաստակավոր վարպետի կոչման։ Ավտոսպորտի մեծ սիրահար է[17][18] և պրոֆեսիանոլ ավտոարշավորդ։ Պարբերաբար մասնակցում է Թաթարստանում ու Ռուսաստանում անցկացվող, ինչպես նաև միջազգային մրցումների, այդ թվում նաև Եվրոպայի առաջնությանը։ 2001 թվականին հաղթել է «Արծաթե նավակ» հեղինակավոր ավտոարշավում։ 2001, 2002 և 2003 թվականներին դարձել է Ռուսաստանի չեմպիոն Դ2 դասի ավտոքրոսում։ 2004 և 2005 թվականներին, մրցարշավին մասնակցելով Ford Puma ավտոմեքենայով, նվաճել է բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնության՝ D1 դասի ավտոքրոսում։ Բազմիցս ճանաչվել է Ռուսաստանի չեմպիոն ավտոքրոսի, ռալլի-քրոսի մրցումներում ու ձմեռային թրեքային մրցարշավներում[19][20]։ Թաթարստանի նախագահի գավաթի խաղարկությունների բազմակի հաղթող է (այդ թվում նաև Թաթարստանի նախագահ դառնալուց հետո)։

Կարողանում է վարել ուղղաթիռ[21]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար IV աստիճանի շքանշան (3 հոկտեմբերի, 2007 թվական)[22]
  • Ալեքսանդր Նևսկու շքանշան (1 մարտի, 2017 թվական) – պետությանը մատուցած անձնական հատուկ ծառայությունների և Ռուսաստանի Դաշնության միջազգային հեղինակության ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման համար[23]
  • «Ռազմական ծառայությունների համար» շքանշան (2012 թվական)[24]
  • Պատվո շքանշան (23 հունվարի, 2014 թվական) – 2013 թվականին Կազան քաղաքում կայացած XXVII Համաշխարհային ամառային ունիվերսիադայի նախապատրաստման ու անցկացման գործում ունեցած մեծ ներդրման համար[25]
  • Բարեկամության շքանշան (22 հուլիսի, 2002 թվական) – տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար[26]
  • Մեդալ «Ի նշանավորումն Սանկտ Պետերբուրգի 300-ամյակի» (2003 թվական)
  • Մեդալ «Ի նշանավորումն Կազանի 1000-ամյակի» (2005 թվական)
  • Մեդալ «Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործում ցուցաբերած գերազանցության համար»
  • Թաթարստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար (1 մարտի, 2007 թվական)[27]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  2. https://web.archive.org/web/20150413162619/http://pravo.gov.ru:8080/page.aspx?86486
  3. http://kremlin.ru/acts/bank/26262
  4. http://kremlin.ru/acts/bank/18308
  5. http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201703070032
  6. https://regnum.ru/news/society/1552287.html
  7. https://www.tatar-inform.ru/news/prezident-tatarstana-nagrazhden-ordenom-dostyk
  8. https://www.tatar-inform.ru/news/nursultan-nazarbaev-nagradil-rustama-minnihanova-ordenom-dostyk-i-stepeni
  9. «Бюро Высшего совета Партии». Единая Россия. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Минниханов Рустам Нургалиевич». Вести.Ru. 2010 թ․ հունվարի 22. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.
  11. Авиакатастрофа в Казани: опубликован список 50 погибших (Russian). ITAR TASS. 2013 թ․ նոյեմբերի 17.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Davison, Jennifer-Anne (2008 թ․ ապրիլի 29). «Power dynamics in Russian-Tatarstani relations: A case study». Victoria, British Columbia, Canada: University of Victoria: 27. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  13. Исмагилова, Эльмира (2010 թ․ մարտի 25). «Рустам Минниханов - президент в стиле Hi-Tech». Вести.Ru. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.
  14. Medvedev nominates Minnikhanov as new president of Tatarstan(չաշխատող հղում)
  15. First President of the Republic of Tatarstan Mintimer Shaimiev: Chronicle of events (March 25, 2010). "Rustam Minnikhanov has taken office as President of the Republic of Tatarstan" Արխիվացված 2012-03-04 Wayback Machine; for more information, see the Russian version, "Рустам Минниханов официально вступил в должность Президента Республики Татарстан" Արխիվացված 2012-03-04 Wayback Machine.
  16. http://www.aljazeera.com/indepth/opinion/2014/03/crimea-crisis-tatarstan-factor-2014314143349496558.html
  17. Рустам Минниханов
  18. Президент Татарстана занял второе место в своём классе на этапе RTCC(չաշխատող հղում)
  19. Статья с видео о Рустаме Минниханове(չաշխատող հղում)
  20. «Минниханов Рустам Нургалиевич». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  21. Премьера у премьера
  22. Указ Президента Российской Федерации от 3 октября 2007 года № 1326 «О награждении государственными наградами Российской Федерации»
  23. Указ Президента Российской Федерации от 1 марта 2017 года № 92 «О награждении орденом Александра Невского Минниханова Р. Н»
  24. Президент Путин наградил президента Минниханова орденом «За военные заслуги»
  25. Указ Президента Российской Федерации от 23 января 2014 года № 32 «О награждении государственными наградами Российской Федерации»
  26. Указ Президента Российской Федерации от 22 июля 2002 года № 756 «О награждении государственными наградами Российской Федерации»
  27. Указ Президента Республики Татарстан от 1 марта 2007 года № УП-120

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուստամ Միննիխանով» հոդվածին։