Ռուստամ Միննիխանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուստամ Միննիխանով
2011-05-28 Рустам Минниханов.jpeg
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ Russian State University of Trade and Economics
Գիտական աստիճան՝ տնտեսագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ուղղաթիռի օդաչու, տնտեսագետ և ավտոարշավորդ
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր մարտի 1, 1957(1957-03-01) (62 տարեկան)
Ծննդավայր Q18793707?, Ռիբնո-Սլոբոդսկի շրջան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
 
Պարգևներ

Պատվո շքանշան, «Ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին» մեդալ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, «Ի հիշատակ Կազանի 1000-ամյակի» մեդալ, Բարեկամության շքանշան, Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան), «Ռազմական ծառայությունների համար» շքանշան, Q4287194?, Q4286990?, Q4335873?, Order of Friendship, «Պարտականության հավատարմության համար» շքանշան, ՌԴ նախագահի պատվոգիր, Q4375579?, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, Q4335875? և Ռուսաստանի կառավարության գիտության և տեխնիկայի ոլորտներում մրցանակ

Ռուստամ Նուրգալիևիչ Միննիխանով (ռուս.՝ Руста́м Нургали́евич Минниха́нов, թաթ.՝ Рөстәм Нургали улы Миңнеханов, մարտի 1, 1957(1957-03-01), Q18793707?, Ռիբնո-Սլոբոդսկի շրջան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ թաթար պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի Դաշնության դաշնային սուբյեկտ Թաթարստանի Հանրապետության երկրորդ և ներկա նախագահը: «Միասնական Ռուսաստան» կուսակցության գերագույն խորհրդի անդամ[1]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուստամ Միննիխանովը ծնվել է 1957 թվականի մարտի 1-ին Թաթարական ԻԽՍՀ Ռիբնո-Սլոբոդսկի շրջանի Նոր Արիշ գյուղում, Վոլգայի թաթարների ընտանիքում։ Հայրը՝ Նուրգալի Միննիխանովիչը (1930-2001), 1962-1990 թվականներին եղել է Սաբինսկի անտառարդյունաբերական տնտեսության տնօրեն։

1978 թվականին Ռուստամ Միննիխանովն ավարտել է Կազանի գյուղատնտեսական ինստիտուտը՝ ստանալով մեխանիկական ինժեների մասնագիտություն, 1986 թվականին Մոսկվայի խորհրդային առևտրի ինստիտուտի Կազանի մասնաճյուղի «ապրանքագիտություն և պարենային ապրանքների առևտրի կազմակերպում» բաժինը (բարձր որակավորման ապրանքային փորձագետ)։ Նա տնտեսական գիտությունների դոկտոր է[2]։

Միննիխանովն ամուսնացած է և ունի 2 որդի[2]։ Նրա որդի Իրեկ Միննիխանովը մահացել է թաթարական ավիաուղիների Boeing 737-ի ավիավթարի արդյունքում 2013 թվականի նոյեմբերի 17-ին[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին ինստիտուտը ավարտելուց հետո Ռուստամ Միննիխանովն սկսել է իր կարիերան որպես ինժեներ Սաբինսկի շրջանի Սելխոտեխնիակայի ասոցիացիայում։ Ապա աշխատել է որպես ավագ ինժեներ և գլխավոր ինժեներ փայտամշակման արդյունաբերության ոլորտում և սպառողների միության նախագահի տեղակալ։

1985–1993 թթ․ նա աշխատել է Արսկի շրջանի սպառողների միության նախագահ, ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, վարչության պետի առաջին տեղակալ:

1993 թվականին նա նշանակվել է Վիսոկոգորսկի վարչությամ պետ, իսկ 1996 թվականի նոյեմբերին Թաթարստանի Հանրապետության ֆինանսների նախագահ։ 1998 թվականի հուլիսի 10-ից մինչև 2010 թվականի մարտի 25-ը նա եղել է Թաթարստանի վարչապետ[2]։ Իր պաշտոնավարման տարիներին որպես հանրապետության ​​վարչապետ, Մինննխանովը շարունակում էր զբաղվել արդյունաբերությամբ, ծառայելով որպես «Տաթնեֆտ» նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ 2005-2006 թթ․[4]։ Որպես վարչապետ նա հայտնի է եղել տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում ցուցաբերած էնտուզիազմով նպաստելով, որ Հանրապետությունը անցնի թվային, ոչ թղթային կառավարության և պաշտոնական բիզնեսի ոլորտում գործարքները կատարվեն էլեկտրոնային փաստաթղթերով և պաշտոնական փաստաթղթերի էլեկտրոնային ստորագրմամբ[5]։

2010 թվականի հունվարի 27-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է որպես Թաթարստանի Հանրապետության[6] նոր նախագահի թեկնածու և 2010 թվականի մարտի 25-իվ պաշտոնապես զբաղեցրել է նախագահի պաշտոնը[7]։

2014 թվականի 2014 թ. Ղրիմի ճգնաժամի ընթացքում Միննիխանովը հանդես է եկել որպես միջնորդ, Կրեմլի ղեկավարության ու Ղրիմի թաթարական համայնքի միջև, երբ Ղրիմի թաթարների շրջանում մտավախություն կար, որ իրենք կարող են ենթարկվել Ռուսաստանի կողմից հետապնդումների, եթե վերջինս բռնակցի թերակղզին[8]։

Հոբբի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուստամ Միննիխանովն արժանացել է Ռուսաստանի Դաշնության սպորտի վաստակավոր վարպետի կոչման։ Ավտոսպորտի մեծ սիրահար է[9][10] և պրոֆեսիանոլ ավտոարշավորդ։ Պարբերաբար մասնակցում է Թաթարստանում ու Ռուսաստանում անցկացվող, ինչպես նաև միջազգային մրցումների, այդ թվում նաև Եվրոպայի առաջնությանը։ 2001 թվականին հաղթել է «Արծաթե նավակ» հեղինակավոր ավտոարշավում։ 2001, 2002 և 2003 թվականներին դարձել է Ռուսաստանի չեմպիոն Դ2 դասի ավտոքրոսում։ 2004 և 2005 թվականներին, մրցարշավին մասնակցելով Ford Puma ավտոմեքենայով, նվաճել է բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնության՝ D1 դասի ավտոքրոսում։ Բազմիցս ճանաչվել է Ռուսաստանի չեմպիոն ավտոքրոսի, ռալլի-քրոսի մրցումներում ու ձմեռային թրեքային մրցարշավներում[11][12]։ Թաթարստանի նախագահի գավաթի խաղարկությունների բազմակի հաղթող է (այդ թվում նաև Թաթարստանի նախագահ դառնալուց հետո)։

Կարողանում է վարել ուղղաթիռ[13]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար IV աստիճանի շքանշան (3 հոկտեմբերի, 2007 թվական)[14]
  • Ալեքսանդր Նևսկու շքանշան (1 մարտի, 2017 թվական) – պետությանը մատուցած անձնական հատուկ ծառայությունների և Ռուսաստանի Դաշնության միջազգային հեղինակության ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման համար[15]
  • «Ռազմական ծառայությունների համար» շքանշան (2012 թվական)[16]
  • Պատվո շքանշան (23 հունվարի, 2014 թվական) – 2013 թվականին Կազան քաղաքում կայացած XXVII Համաշխարհային ամառային ունիվերսիադայի նախապատրաստման ու անցկացման գործում ունեցած մեծ ներդրման համար[17]
  • Բարեկամության շքանշան (22 հուլիսի, 2002 թվական) – տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար[18]
  • Մեդալ «Ի նշանավորումն Սանկտ Պետերբուրգի 300-ամյակի» (2003 թվական)
  • Մեդալ «Ի նշանավորումն Կազանի 1000-ամյակի» (2005 թվական)
  • Մեդալ «Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործում ցուցաբերած գերազանցության համար»
  • Թաթարստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար (1 մարտի, 2007 թվական)[19]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Бюро Высшего совета Партии»։ Единая Россия։ Վերցված է 2013-11-15 
  2. 2,0 2,1 2,2 «Минниханов Рустам Нургалиевич»։ Вести.Ru։ 2010-01-22։ Վերցված է 2010-03-28 
  3. Авиакатастрофа в Казани: опубликован список 50 погибших (Russian)։ ITAR TASS։ 17 November 2013 
  4. Davison Jennifer-Anne (2008-04-29)։ «Power dynamics in Russian-Tatarstani relations: A case study»։ Victoria, British Columbia, Canada: University of Victoria։ էջ 27 
  5. Исмагилова Эльмира (2010-03-25)։ «Рустам Минниханов - президент в стиле Hi-Tech»։ Вести.Ru։ Վերցված է 2010-03-28 
  6. Medvedev nominates Minnikhanov as new president of Tatarstan(չաշխատող հղում)
  7. First President of the Republic of Tatarstan Mintimer Shaimiev: Chronicle of events (March 25, 2010). "Rustam Minnikhanov has taken office as President of the Republic of Tatarstan"; for more information, see the Russian version, "Рустам Минниханов официально вступил в должность Президента Республики Татарстан".
  8. http://www.aljazeera.com/indepth/opinion/2014/03/crimea-crisis-tatarstan-factor-2014314143349496558.html
  9. Рустам Минниханов
  10. Президент Татарстана занял второе место в своём классе на этапе RTCC
  11. Статья с видео о Рустаме Минниханове
  12. Минниханов Рустам Нургалиевич
  13. Премьера у премьера
  14. Указ Президента Российской Федерации от 3 октября 2007 года № 1326 «О награждении государственными наградами Российской Федерации»
  15. Указ Президента Российской Федерации от 1 марта 2017 года № 92 «О награждении орденом Александра Невского Минниханова Р. Н»
  16. Президент Путин наградил президента Минниханова орденом «За военные заслуги»
  17. Указ Президента Российской Федерации от 23 января 2014 года № 32 «О награждении государственными наградами Российской Федерации»
  18. Указ Президента Российской Федерации от 22 июля 2002 года № 756 «О награждении государственными наградами Российской Федерации»
  19. Указ Президента Республики Татарстан от 1 марта 2007 года № УП-120

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]