Boeing 737-ի ավիավթար Կազանում
Չվերթ 363 Թաթարստան | |
---|---|
![]() Կործանված ինքնաթիռը 2 տարի առաջ | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար |
Թվական | նոյեմբերի 17, 2013 |
Ժամանակ | 19:26 MSK (16:26 UTC) |
Բնութագրում | Վթարը տեղի է ունեցել վաջէջքի պահին |
Վայր | Կազան և Կազան, , ![]() |
Չվերթ | U9-363 |
Թռիչքի վայր | ![]() |
Վերջնական կետ | ![]() |
Զոհվածներ | 50 (բոլորը) |
Վիրավորներ | 0 |
Aviation Safety Network ID | 20131117-0 |
Օդանավ | |
Մոդել | Boeing 737-500 |
Ավիաընկերություն | Tatarstan Airlines |
Կողային համար | VQ-BBN |
Արտադրման թվական | 1990 թ. հունիսի 18-ին |
Ուղևորներ | 44 |
Անձնակազմ | 6 |
Կենդանի մնացած | 0 |
![]() | |
![]() | |
![]() |
Ավիավթար Boeing 737 Կազանում ավիավթար, որը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 13-ին, Կազանի օդանավակայանում։ Boeing 737-500 ինքնաթիռը, որը պատկանում էր «Թաթարստան» ավիաընկերությանը, իրականացրել էր չվերթ Մոսկվա Դոմոդեդովոյից։ Մոսկվայի ժամանակով 19:26-ին, ինքնաթիռը վթարի է ենթարկվել, երբ իրականացնում էր վայրէջք Կազանում։ Ինքնաթիռում գտնվում էր 50 մարդ, 44 ուղևոր և 6 անձնակազմի անդամները։ Նրանցից ոչ ոք չի փրկվել։
Ինքնաթիռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չվերթ U9-363, որը իրականացնում էր Boeing 737-500 ինքնաթիռը (գրանցման համարը VQ-BBN[1])։ Ինքնաթիռը արտադրվել է 1990 թվականին, և իր առաջին չվերթը իրականացրել է նույն թվականի հունիսի 18-ին։
Ինքնաթիռը շահագործվել է հետևյալ ավիաընկերությունների կողմից՝
- Euralair Horizons - շահագործվել է 1990 թվականի հուլիսի 13-ից մինչև 1992 թվականի հունիսի 1-ը։
- Air France - շահագործվել է 1992 թվականի հունիսի 1-ից մինչև 1995 թվականի հուլիսի 15-ը։
- Uganda Airlines - շահագործվել է 1995 թվականի հուլիսի 15-ից մինչև 2000 թվականի փետրվարի 17-ը։
- Rio Sul - շահագործվել է 2000 թվականի փետրվարի 17-ից մինչև 2005 թվականի սեպտեմբերի 1-ը։
- Blue Air - շահագործվել է 2005 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2008 թվականի մայիսի 17-ը։
- Bulgaria Air - շահագործվել է 2008 թվականի մայիսի 17-ից մինչև 2008 թվականի դեկտեմբերի 19-ը։
2008 թվականի դեկտեմբերի 19-ին ինքնաթիռը գնվեց «Թաթարստան» ռուսական ավիաընկերության կողմից, և ստացել է գրանցման համար VQ-BBN: Ինքնաթիռը ունի երկու շարժիչ՝ CFM International 56-3B1 արտադրության։ Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել է ավելի քան 36 395 չվերթ «մեկնում-ժամանում», և օդում է գտնվել ավելի քան 51547 ժամ։
Անձնակազմի անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինքնաթիռի առաջին հրամանատար - 47 ամյա Ռուստեմ Գաբդրախմանովիչ Սալիխով։ Օդում անցկացրել է ավելի քան 2736 ժամ։
- Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 47 ամյա Վիկտոր Նիկիֆորովիչ Գուցուլ։ Օդում անցկացրել է ավելի քան 2093 ժամ։
Ինքնաթիռում կար չորս սպասուհի։
- Նուրիյա Դաֆիյատովնա Զարիֆուլինա, 56 տարեկան - հին սպասուհի։
- Ինգա Ռաֆաիլեվնա Գարիֆուլինա, 42 տարեկան։
- Օլգա Ստանիսլավովնա Կաբանովա, 25 տարեկան։
- Դամիր Ֆարդատովիչ Հայդարով, 24 տարեկան։
Զոհվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնաթիռում գտնվում էր 44 ուղևոր, և 6 անձնակազմի անդամներ։ Վթարի հետևանքով բոլորը զոհվել են[2][3][4]։
Զոհվածների թվում էր Թաթարստանի ՖՍԲ-ի ղեկավար Ալեքսանդր Անտոնովը[5]։ Նաև ինքնաթիռի մեջ գտնվում էր Թաթարստանի նախագահի որդին՝ Իրեք Մինիխանովը[5], և շախմատիստ Գուլնարա Ռաշիտովան[6]։
Քաղաքացիություն | Ուղևորների քանակը |
Անձնակազմի անդամների քանակը |
Ընդհանուր |
---|---|---|---|
![]() |
42 | 6 | 48 |
![]() |
1 | 0 | 1 |
![]() |
1 | 0 | 1 |
Ընդամենը | 44 | 6 | 50 |
Հետաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախաքննությունը իրականացվում է Միջպետական ավիացիոն կոմիտեի մասնակցությամբ, ռուսական ավիացիայի և այլ պատասխանատու գերատեսչությունների համաձայնությամբ[8]։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արկղերի տարաներ, որը որոշակի վնասվել էր։
2013 թ. նոյեմբերի 19-ին ՄԱԿ-ը հայտնեց, որ պարամետրային ձայնագրիչը եղել է գաղտնազերծված։ Օդաչուները ինքնաթիռի արագությունը որոշակիորեն նվազեցրել են։ Ինքնաթիռը բախվել է գետնին 450 կմ/ժ արագությամբ։
ՄԱԿ-ի որոշմամբ ձայնային ձայնագրիչը չեն հրապարակելու[9]։
Ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վթարը տեղի ունենալուց հետո, կառավարությունը որոշում է, որ օդանավակայանը պետք է փակվի մի քանի օրով[10]։
Վնաս և փոխհատուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնաթիռը գնվել էր 580 մլն. ռուբլով։ 6 անձնակազմի անդամները աշխատանքի էին անցել 100 հազար ռուբլով։ Ընդհանուր գումարը ապահովագրության վճարների կազմել է 9,5 մլն դոլար։ Ընկերությունը վճարվել է 44 զոհված ուղևորների ընտանիքին 2,025 մլն ռուբլի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Boeing 737 - MSN 24785 - VQ-BBN». airfleets.net. Վերցված է 17 ноября 2013-ին.
- ↑ «Список погибших (данные МЧС)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Список погибших (данные авиакомпании)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Список погибших в авиакатастрофе в Казани, ria.ru
- ↑ 5,0 5,1 «При крушении «Боинга» в Казани погиб сын президента Татарстана». Լենտա.ռու. 2013 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «В авиакатастрофе в Казани погибла двукратная чемпионка Татарстана Гульнара Рашитова». ChessNews. 2013 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Жертвами авиакатастрофы в Казани стали две иностранки». РБК. 2013 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Ъ - Упавший в Казани Boeing был исправен
- ↑ Боинг-737-500 VQ-BBN Արխիվացված 2015-10-13 Wayback Machine // Сайт Межгосударственного авиационного комитета, обновлено 29.11.2013
- ↑ «Сертификат эксплуатанта ОАО «Авиакомпания «Татарстан» будет аннулирован с 31 декабря 2013 года». Приказ от 19 декабря 2013 года № 845. Федеральное агентство воздушного транспорта. 2013 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Boeing 737-500 VQ-BBN Արխիվացված 2015-10-13 Wayback Machine
- Նոր լուրեր Boeing 737-500 վթարի մասին Արխիվացված 2013-12-15 Wayback Machine