Ռուսաստանի տարածքային վեճեր
Արտաքին տեսք
Ռուսաստանի տարածքային վեճեր՝ վեճեր Ռուսաստանի և այլ պետությունների միջև տարածքների պատկանելության վերաբերյալ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքային վեճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբխազիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աբխազիայի Հանրապետության Գագրայի շրջանի Աիբգա գյուղը հարակից իր հարակից տարածքներով (160 կմ2) վիճելի տարածք է համարվում Ռուսաստանի համար։
Ուկրաինա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ղրիմ՝ թերակղու մեծ մասը (ներառյալ Արբատի սլաքի հյուսիսային մասը) 2014 թվականի հայտնի դեպքերի արդյունքում դե դե ֆակտո միացվեց Ռուսաստանին ձևավոևելով նոր սուբյեկտներ (Ղրիմի Հանրապետություն և Սևաստոպոլի վարչատարածքային բաժանում), սակայն համաձայն Ուկրաինայի վարչական բաժանման այն դեռևս մտնում է Ուկրաինայի տարածքի մեջ (որպես Ղրիմի Ինքնավար Հանրապետություն)։
Նորվեգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շպիցբերգեն[1] 1947 թվականին նորվեգական խորհրդարանը բանաձև է ընդունում, ըստ որի ԽՍՀՄ-ը Շպիցբերգեն կղզեխմբում ստանում է որոշ իրավունքներ։ Շնորհիվ այն բանի որ, ԽՍՀՄ-ը այնուհետև ՌԴ-ն բացառությամբ Նորվեգիայի միակ երկիրն էր, որը լուրջ ազդեցություն ուներ տվյալ տարածքում (1995 թվականից շրջանում ռուսների քանակը գերազանցում էր նորվեգացիներին), այս առումով երկու երկրների հարաբերությունները բավականին լարված էին։ Այս ամենի արդյունքում Նորվեգիան ապահովության նկատառումով անդամակցեց ՆԱՏՕ-ին։ Լարվածության որոշակի անկումից հետո, որը պայմանավորված էր ռուս բնակչության արտահոսքով և կղզեխմբում մի շարք ռուսական բնակավայրերի փակմամբ սկսվեց սրացման նոր շրջան։ 2011 թվականի դեկտեմբերին ռուսական կառավարությունը Շպիցբերգենում ռուսական ներկայությունը մեծացնելու նոր ռազմավարություն ընդունեց, որն իր մեջ ներառում է Բարենցբուրգ քաղաքում մի շարք շինությունների կառուցում։ 2015 թվականի ապրիլի 18-ին Շպիցբերգեն է այցելել Ռուսաստանի կառավարություն փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որը առաջացրեց Նորվեգիայի դիվանագիտական բողոքը, որովհետև Ռոգոզինը գտնվում էր ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում և չէր կարող վիզա ստանալ այցելության համար։ Միաժամանակ ռուսական կողմը մերժում է այդ այցին վերաբերվող մեղադրանքները, նշելով, որ ռուսաստանի քաղաքացիներին Շպիցբերգեն այցելելու համար վիզա հարկավոր չէ։
Ճապոնիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարավային կուրիլյան կղզիներ (Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան՝ Հաբոամի կղզիախումբ) ընդհանուր տարածքը կազմում է 5175 կմ2, կառավարվում են Ռուսաստանի կողմից, վիճելի տարածք է համարվում Ճապոնիայի համար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Шпицберген(ռուս.) // Википедия. — 2019-02-12.