Ռուսաստանի հրեական վեհաժողով
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռուսաստանի հրեական վեհաժողով | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | Ռուսաստան |
Հապավում | РЕК |
Հիմնադրված | 1996 թ. |
Գլխադասային գրասենյակ | Մոսկվա, Ռուսաստան |
Գլխավոր քարտուղար | Գենադի Խազանով և Yuri Kanner? |
Առաջնորդ | Յու. Ի. Կաներ |
Ստորադաս կազմակերպություն(ներ) | Ռուսաստանի հրեական երիտասարդական վեհաժողով |
Կայք | rjc.ru |
Ռուսաստանի հրեական վեհաժողով, ՌՀՎ (եբրայերեն՝ הקונגרס היהודי-רוסי, ռուս.՝ Российский еврейский конгресс, РЕК), Ռուսաստանի խոշորագույն հրեական աշխարհիկ կազմակերպությունը։ Ստեղծվել է 1996 թվականին։ Գործում է որպես ոչ առևտրային բարեգործական հիմնադրամ։ Միավորում է Ռուսաստանի ամենաազդեցիկ և ունևոր հրեաներին. բարձրագույն պաշտոնյաների, բիզնեսմենների, գիտության և մշակույթի գործիչներին։
Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ՌՀՎ-ի ղեկավար մարմիններն են. նախագահությունը, տնօրենների խորհուրդը և հանրային խորհուրդը։ Ղեկավարության կազմի մեջ են մտնում Վլադիմիր Ռեսինը, Միխայիլ Ֆրիդմանը, Ալեքսանդր Բորոդան, Եվգենիա Ալբացը, Յուլի Գուսմանը, Բերլ Լազարը, Գենրի Ռեզնիկը, Վլադիմիր Սոլովյովը, Գեննադի Խազանովը, Միխայիլ Չլենովը, Միխայիլ Բերգերը, Մատվեյ Գանապոլսկին, Միխայիլ Ժվանեցկին և այլք։
Վերստուգիչ հանձնաժողովը գլխավորում է Ռուսաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Յակով Ուրինսոնը։
ՌՀՎ նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1996 - 2001 թթ. Վլադիմիր Գուսինսկի
- 2001 - 2003 թթ. Լեոնիդ Նեվզլին
- 2003 - 2004 թթ. Եվգենի Սատանովսկի
- 2004 - 2005 թթ. Վլադիմիր Սլուցկեր
- 2005 - 2009 թթ. Վյաչեսլավ Կանտոր
- 2009 թ. մարտի 14-ից - Յուրի Կաններ