Jump to content

Ռուսաստանի հիպոթետիկ քայքայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսական կայսրության քայքայումը 1918 թվականի սեպտեմբերին: Տարբեր մեկնաբաններ (ռուս և ոչ ռուս, ռուսամետ և հակառուսական) ակնկալում են ապագայում նման իրավիճակի կրկնություն:

Ռուսաստանի հիպոթետիկ քայքայում, Ռուսաստանի Դաշնության՝ որպես միասնական պետության հնարավոր քայքայման սցենարների վարկածների և կանխատեսումների ամբողջություն։ Այս եզրը օգտագործվում է ակադեմիական գրականությունում և լրագրությունում ռուսական պետության միասնությունը և ամբողջականությունը վտանգող խնդիրների քննարկումներին[1][2]։

Ներկայիս Ռուսաստանի Դաշնությունը համարվում է Խորհրդային Միության առաջնային իրավահաջորդ պետությունը։ Տարբեր միտումներ և խնդիրներ, որոնք կարող են մարտահրավեր նետել միացյալ Ռուսաստանի Դաշնության գոյությանը, հրապարակայնորեն և ակադեմիական շրջանակներում քննարկվել են այնպիսի գործիչների կողմից, ինչպիսիք են Գարրի Կասպարովը, Միխայիլ Լեոնտևը, Գերման Գրեֆը, Մաքսիմ Կալաշնիկովը, Սերգեյ Կուրգինյանը, Ալեքսանդր Պրոխանովը, Նատալյա Նարոչնիցկայան և Դմիտրի Մեդվեդևը[1]։

Ռուսաստանի ամբողջականության պահպանումը արդի ժամանակաշրջանի կարևոր թեմաներից է։ ԽՍՀՄ քայքայումից ի վեր ռուսաստանցիները և օտարերկրյա դիտորդները վիճաբանում սրա շուրջ։ Առկա է Ռուսաստանի Դաշնության ապագայի մասին կարծիքների և իրար հակասող լայն շրջանակ՝ սկսած նրանցից, ովքեր կարծում են, թե քայքայման գործընթացը արդեն սկսվել է, մինչև նրանց, ովքեր կարծում են, թե պատրաստվում են արհեստական քայքայման նախադրյալները։ Ինչքան էլ սուր չլինի խնդիրը, այն այդքան էլ արտառոց չէ, քանի որ լրատվամիջոցներում և գրականությունում շատ տարածված է նաև այլ խոշոր միավորումների՝ ԱՄՆ, Եվրամիության և Չինաստանի հնարավոր քայքայման սցենարների քննարկումը։ Խնդրի քննարկման հիմնական պատճառն է հենց պետությունը և դրա կենտրոնական իշխանության քաղաքականությունը[3]։

Ռուսաստանի քայքայմման քաղաքական նպատակը հետապնդում են մի շարք կազմակերպություններ՝ հիմնականում էմիգրանտական, որոնք հանդես են գալիս Ռուսաստանում ապրող ժողովրդների իինքնորոշման իրավունքների իրացման տեսանկյունից։ Ցայսօր Արևմուտքի պետությունները պաշտոնապես չեն հայտարարել նման գաղափարը աջակցելու մասին։

Պատմական համատեքստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

12-13-րդ դարերում, վաղ միջնադարյան ավատատիրական պետությունների մեծամասնության նման, Կիևյան Ռուսիան, որը պատմականորեն նախորդել է Ռուսաստանին, բաժանվել է մի քանի առանձին պետությունների։

Բրիտանացի պատմաբան Ջեֆրի Հոսքինգը կարծում է, որ Ռուսական կայսրության իշխանության քաղաքականության մեջ էր մտնում ռուսականացումը, որը նպաստել է իշխանության կենտրոնացմանը և տեղական արտոնությունների չեղարկմանը։ Իր կարծիքով, ռուսականացումը նաև նպատակ էր դնում ներշնչել Ռուսական կայսրության տարածքում բնակվող ժողովուրդներին պատկանելիությունը Ռուսաստանին, նրա անցյալին և ավանդույթներին։ Արևմտյան ազգային ծայրամասերի ակտիվ ռուսականացումը սկսվել է 19-րդ դարի վերջում և ուժեղացել է 1860-ականներին հերթական լեհական ապստամբությունից հետո[4]։ Սակայն միավորող գործող հանդիսանալու փոխարեն ռուսականացումը վնասել է Ռուսաստանի պատկերին, և որպես արդյունք, փոքրաթիվ ազգերի լոյալությունը Ռուսաստանին կրկին նվազել է, խթանելով այդ ազգերի ազգային-ազատագրական շարժումները, ինչը չէր նպաստում կայսրության մեջ ո՛չ հանդարտությանը, ո՛չ էլ միասնականությանը և նույնիսկ թշնամաբար է տրամադրել նախկինում բարեկամ ժողովուրդներին ցարական իշխանության հանդեպ, ինչը դարձել է Ռուսական կայսրության հետագա քայքայման պատճառներից մեկը[5]։ Ռուսական կայսրության ազգային ծայրամասերում ձևավորվել են էթնիկ ազգայնականությունների շարժումներ, ուղղված լինելով այդ փոքրաթիվ ազգերի կարգավիճակի բարձրացմանը կամ էլ այդ տարածքներում սեփական պետականությունների հաստատմանը։

Սիբիրյան ռեգիոնալիզմի գաղափարախոսները (1850-ականներ - 1910-ականներ) համարում էին սիբիրացիներին ռուսներից զատ ժողովուրդ։ Գիտնականների շրջանակներում կան այդ գաղափարի ինչպես կողմնակիցներ, այդպես էլ ընդդիմադիրներ։ 1918 թվականին կարճ ժամանակով այդ ռեգիոնալիստները ղեկավարում էին ոչ երկար կյանք ունեցած Սիբիրյան Հանրապետությունը։

Ռուսական կայսրության փլուզումը տեղի է ունեցել 1917 թվականին, երբ Փետրվայրյան հեղափոխությունից հետո տնտեսությունում, սոցիալական կառուցվածքում, հասարակական և քաղաքական ոլորտներում ապաինտեգրման ակտիվ գործընթացները հանգեցին միասնական պետության գոյության դադարեցմանը։ Քաղաքացիական պատերազմը ավարտվել է ԽՍՀՄ ստեղծմամբ, Բեսարաբիայի կորստով, որը միացավ Ռումինիային, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Տիվայի անկախության ճանաչումով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Философские науки — 2/2015. В. Н. Шевченко. К дискуссиям вокруг темы «Распад России»: В поисках оптимальной формы Российского государстваԱրխիվացված 2016-09-20 Wayback Machine
  2. «Распад России в начале XXI века в высказываниях современников» (ռուսերեն). www.polit.nnov.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  3. Шевченко В. Н. К дискуссиям вокруг темы «Распад России»: В поисках оптимальной формы Российского государства // Философские науки. — 2015. — № 2. Архивировано 20 сентября 2016 года.
  4. Карьяхярм Т. (2010 թ․ ապրիլի 29). «Период русификации». Эстоника. Эстонский институт. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  5. Алексей Панченко (2020 թ․ դեկտեմբերի 1). «Русский народ и инородцы: национальный вопрос у крайне правых в Российской империи начала XX века в контексте процессов нациестроительства». Русская истина. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներր

[խմբագրել | խմբագրել կոդը]