Ռուջեր Բոշկովիչի ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուջեր Բոշկովիչի ինստիտուտ
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ և կազմակերպություն
Երկիր Խորվաթիա
ՏեղագրությունԳորնի Գրադ — Մեդվեշչակ[1]
ՎայրŠalata?
ՍեփականատերԽորվաթիա
Հիմնադրված է1950
Պարգևներ
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Ռուջեր Բոշկովիչի ինստիտուտ (ՌԲԻ, խորվաթ. Institut Ruđer Bošković), խորվաթական գիտահետազոտական ինստիտուտ, տեղակայված Շալատի Զագրեբի շրջանում։ Հիմնադրվել է 1950 թվականին։ Ինստիտուտի տնօրենը Տոմե Անտիչին է[3]։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա բնական գիտությունների ու տեխնոլոգիայի ոլորտում խորվաթական ամենամեծ գիտահետազոտական ինստիտուտն է։ Այն հիմնադրվել է 1950 թվականին։ Նախապես ուներ չորս ստորաբաժանում. տեսական, մոլեկուլյար և ատոմային, ինչպես նաև էլեկտրոնային ֆիզիկա։ 1951 թվականին ինստիտուտը ստացավ խորվաթ գիտնական Ռուջեր Բոշկովիչի անունը։ Ինստիտուտին նման անվանում տալն առաջարկեց ինստիտուտի հիմնադիրներից մեկը` ֆիզիկոս Իվան Սուպեկը։ 1971 թվականներին այնտեղ աշխատում էր ավելի քան 250 աշխատակից[4]։

Ներկայումս ինստիտուտը հանդիսանում է միջդաստիարակչական հաստատություն։ Այստեղ աշխատում է մոտավորապես 900 մարդ, որոնցից 550 ուսանողներ ու գիտնականներ աշխատում են հետևյալ ոլորտներում. փորձարարական և տեսական ֆիզիկա, նյութերի քիմիա և ֆիզիկա, օրգանական և ֆիզիկական քիմիա, կենսաքիմիա, մոլեկուլային կենսաբանություն և բժշկություն, հյուսիսային Ադրիատիկի Ռովին շրջանում տեղակայված շրջակա միջավայրի պահպանություն։ 2013 թվականի տվյալներով ինտիտուտի բյուջեն կազմում էր 26,6 միլիոն եվրո[5]։

Խորվաթիայում ՌԲԻ-ին ազգային հաստատություն է, որը զբաղվում է գիտության խնդիրներով, ցուցաբերում է բարձրագույն կրթություն և ակադեմիական հասարակության աջակցություն, պետական ու տեղական օրգանների իշխանություն, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների արդյունաբերություն։ Եվրոպական խորհրդի շրջանակներում ՌԲԻ-ն մտնում է Եվրոպական հետազոտական համակարգի կազմի մեջ։ ՌԲԻ-ն համագործակցում է աշխարհի շատ գիտահետազոտական ինստիտուտների ու համալսարանների հետ։

Ինստիտուտի ֆինանսավորման մոտավորապես 75%-ը իրականացվում է Խորվաթիայի կառավարության Կրթության, գիտության և սպորտի նախարարության միջոցով։

Ստորաբաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտի կազմի մեջ են մտնում 14 գիտահետազոտական ստորաբաժանումներ ու կենտրոններ.

  • Տեսական ֆիզիկայի ստորաբաժանում
  • Փորձարարական ֆիզիկայի ստորաբաժանում
  • Ֆիզիկայի նյութերի ստորաբաժանում
  • Էլեկտրոնիկայի ստորաբաժանում
  • Ֆիզիկական քիմիայի ստորաբաժանում
  • Օրգանական քիմիայի և կենսաքիմիայի ստորաբաժանում
  • Քիմիական նյութերի ստորաբաժանում
  • Մոլեկուլային կենսաբանության ստորաբաժանում
  • Մոլեկուլային բժշկության ստորաբաժանում
  • Ծովային հետազոտությունների կենտրոն
  • Ծովային և էկոլոգիական կենտրոնների ստորաբաժանում
  • Լազերային և ատոմային գիտական հետազոտություններիր ու մշակման ստորաբաժանում
  • ЯМР կենտրոն
  • Ինֆորմատիկայի և հաշվողականության ստորաբաժանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. OpenStreetMap(բազմ․) — 2004.
  2. https://www.zagreb.hr/u-1986-godini-za-1985-godinu/28626
  3. «Tome Antičić». irb.hr. Ruđer Bošković Institute. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.
  4. Зарубежный мир, социально-политические и экономические проблемы, Том 6. Наук. думка, 1984
  5. Pivac, Nela (2014). «Annual Report 2013» (PDF). Ruđer Bošković Institute. — С. 4-5

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուջեր Բոշկովիչի ինստիտուտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուջեր Բոշկովիչի ինստիտուտ» հոդվածին։