Jump to content

Ռոսա Մարիա Սիդ Լոպես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոսա Մարիա Սիդ Լոպես
Ծնվել էհունվարի 29, 1956(1956-01-29) (68 տարեկան)
Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունպատմաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Օվիեդոյի համալսարան
Գործունեության ոլորտպատմություն[1], Հին աշխարհ[1] և Գենդերային հետազոտություններ[1]
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
Ալմա մատերՕվիեդոյի համալսարան
Տիրապետում է լեզուներինիսպաներեն[1]
 Rosa María Cid López Վիքիպահեստում

Ռոսա Մարիա Սիդ Լոպես (իսպ.՝ Rosa María Cid López, հունվարի 29, 1956(1956-01-29), Իսպանիա), իսպանացի գիտնական։ Մասնագիտացած է կանանց և գենդերային հարցերի ուսումնասիրության բնագավառում։ Եղել է Asociación Española de Investigación de Historia de las Mujeres (Կանանց պատմությունների ուսումնասիրության իսպանական ընկերակցություն) նախագահը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդ Լոպեսը ծնվել է 1956 թվականին։ 1979 թվականին ավարտել է Օվիեդոյի համալսարանի պատմության բաժինը՝ ստանալով փիլիսոփայության և արվեստի մասնագետի որակավորում։ 1986 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ "The cult to the emperor in Numidia of Diocletian" («Նումիդիայի Դիոկղետիանոս կայսեր պաշտամունքը») թեմայով[2]։ Պատմական և աշխարհագրական գիտությունների դոկտորի աստիճան ստացել է Օվիեդոյի համալսարանից։

Սիդ Լոպեսը Օվիեդոյի համալսարանի Անտիկ պատմության պրոֆեսոր է, 2011 թվականից՝ ամբիոնի վարիչ։ Նա համակարգում է նաև համալսարանի Demeter խումբը, Մայրություն, գենդեր և ընտանիք ֆակուլտետը։ Նրա հետազոտության կենտրոնում են մայրությունը և մայրերը հնագույն Միջերկրական քաղաքակրթության ժամանակ։ Հանդիսանում է նաև անտիկ հասարակությունում կանանց պատմության, գենդերի հարցերով մասնագետ՝ Կլեոպատրայի և Լիվիա Դրուզիլայի կենսագրության օրինակով ուշադրության ներքո պահելով պատմագիտության, իշխանության, կրոնի և ֆեմինիստական կարծրատիպերի կառուցումը[3]։ Միաժամանակ ուսումնասիրում է Աստուրիայի անտիկ պատմությունը՝ 1983 թվականին մասնակցելով Խիխոնի պեղումներին, 1983-1989 թվականներին՝ Lugo of Llanera-յի։ Համակարգել է 1990-1991 թվականներին La Nueva España-յի Աստուրիայի պատմության հրատարակումները։ Սիդ Լոպեսը եղել է Աստուրիայի հնագիտական թանգարանի մշտական ցուցադրությունը նախագծող խորհրդի անդամ (2008-2011)։

Մասնակցել է չորս հնագիտական պեղումների (տարածաշրջանային և ազգային), ինչպես նաև 1987-1989 թվականներին համաղեկավարել է Lugo de Llanera (Աստուրիա) պեղումները[4]։ 1981 թվականից եղել է բազմաթիվ ազգային և միջազգային կոնգրեսների, սեմինարների և ակադեմիական հանդիպումների խոսնակ։

2002-2004 թվականներին Սիդ Լոպեսը եղել է Կանանց պատմությունների ուսումնասիրության իսպանական ընկերակցության նախագահը (AEIHM), 1999-2001 թվականներին՝ Կանանց ուսումնասիրությունների համալսարանական ընկերակցության (AUDEM) փոխնախագահը։ Անդամակցում է Անտիկ գենդերային ուսումնասիրությունների եվրոպական ցանցին (EuGeStA), Genre et Histoire ամսագրի խորհրդատուն է, The future of the past and Magazine(AUDEM) էլեկտրոնային ամսագրի գիտական խորհրդի անդամ։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2013 - Horas de radio sobre mujeres e Historia, Trabe. (Ռադիոժամ կանանց և պատմության մասին)[5][6]
  • 2013 - Debita Verba. Estudios en homenaje al profesor Julio Mangas (Դեբիտա Վերբա։ Ուսումնասիրություններ ի պատիվ պրոֆեսոր Խուլիո Մանգասի, համահեղինակ՝ Էստելա Գարսիա Ֆերնանդես)[7]
  • 2012 - La maternité à l'épreuve du genre. Métamorphoses et permanences de la méditerranéenne maternité dans l'aire méditerranéenne.(codirectora junto a Y. Knibiehler y Francesca Arena). Presses de l'École des Hautes Études de Santé Publique.[8]
  • 2010 - Mujeres en la Historia, Ambitu («Կանայք պատմության մեջ»)[9]
  • 2010 - Maternidad/es: representaciones y realidad social. Edades Antigua y Medieval, Almudayna, Col. Laya. (Մայրություն. ներկայացուցչություն և սոցիալական իրականություն. հին և միջին դարեր)[10]
  • 2009 - Madres y maternidades. Construcciones culturales en la civilización clásica, (Մայրեր և ծննդօգնություն. դասական քաղաքակրթության մշակութային բարեփոխումներ )KRK[11]
  • 2003 - Mitos femeninos de la cultura clásica. Creaciones y recreaciones en la historia y la literatura (Դասական մշակույթի ֆեմինիստական առասպելներ։ Պատմության և գրականության արարչություն) KRK (համահեղինակ՝ Մարթա Գոնսալես)[12]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. «Doctoral Thesis».
  3. Noticia sobre sus estudios de género en las sociedades antiguas, ABC, 29 June 2015
  4. Noticia en la que se nombra su labror como arqueóloga Արխիվացված 2016-04-24 Wayback Machine, Asturias24, 26 October 2015
  5. Cid López, Rosa María (2013). «Horas de radio sobre mujeres e Historia. Edades Antigua y Medieval». Trabe. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. Presentación horas de radio, La Nueva España, 25 June 2013
  7. Cid López, Rosa María (2013). «Debita Verba. Estudios en homenaje al profesor Julio Mangas». Manjarrrés, Universidad de Oviedo.
  8. Cid López, Rosa María (2012). «La maternité à l'épreuve du genre. Métamorphoses et permanences de la méditerranéenne maternité dans l'aire méditerranéenne». Rennes. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. Cid López, Rosa María (2010). «Mujeres en la Historia. Edades Antigua y Medieval». Ambitu. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  10. Cid López, Rosa María (2010). «Maternidad/es: representaciones y realidad social. Edades Antigua y Medieval». Almudayna, Col. Laya. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  11. Cid López, Rosa María (2009). «Madres y maternidades. Construcciones culturales en la civilización clásica». KRK. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  12. Cid López, Rosa María (2003). «Mitos femeninos de la cultura clásica. Creaciones y recreaciones en la historia y la literatura». KRK. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսա Մարիա Սիդ Լոպես» հոդվածին։