Ռոսա Մարիա Սիդ Լոպես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոսա Մարիա Սիդ Լոպես
Rosa María Cid López.jpg
Ծնվել էհունվարի 29, 1956(1956-01-29) (63 տարեկան)
Իսպանիա
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
Մասնագիտությունfull professor
Հաստատություն(ներ)Օվիեդոյի համալսարան
Ալմա մատերՕվիեդոյի համալսարան
Տիրապետում է լեզուներինիսպաներեն

Ռոսա Մարիա Սիդ Լոպես (իսպ.՝ Rosa María Cid López, հունվարի 29, 1956(1956-01-29), Իսպանիա), իսպանացի գիտնական: Մասնագիտացած է կանանց և գենդերային հարցերի ուսումնասիրության բնագավառում։ Եղել է Asociación Española de Investigación de Historia de las Mujeres (Կանանց պատմությունների ուսումնասիրության իսպանական ընկերակցություն) նախագահը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդ Լոպեսը ծնվել է 1956 թվականին։ 1979 թվականին ավարտել է Օվիեդոյի համալսարանի պատմության բաժինը՝ ստանալով փիլիսոփայության և արվեստի մասնագետի որակավորում։ 1986 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ "The cult to the emperor in Numidia of Diocletian" («Նումիդիայի Դիոկղետիանոս կայսեր պաշտամունքը») թեմայով[1]: Պատմական և աշխարհագրական գիտությունների դոկտորի աստիճան ստացել է Օվիեդոյի համալսարանից։

Սիդ Լոպեսը Օվիեդոյի համալսարանի Անտիկ պատմության պրոֆեսոր է, 2011 թվականից՝ ամբիոնի վարիչ։ Նա համակարգում է նաև համալսարանի Demeter խումբը, Մայրություն, գենդեր և ընտանիք ֆակուլտետը։ Նրա հետազոտության կենտրոնում են մայրությունը և մայրերը հնագույն Միջերկրական քաղաքակրթության ժամանակ։ Հանդիսանում է նաև անտիկ հասարակությունում կանանց պատմության, գենդերի հարցերով մասնագետ՝ Կլեոպատրայի և Լիվիա Դրուզիլայի կենսագրության օրինակով ուշադրության ներքո պահելով պատմագիտության, իշխանության, կրոնի և ֆեմինիստական կարծրատիպերի կառուցումը[2]: Միաժամանակ ուսումնասիրում է Աստուրիայի անտիկ պատմությունը՝ 1983 թվականին մասնակցելով Խիխոնի պեղումներին, 1983-1989 թվականներին՝ Lugo of Llanera-յի։ Համակարգել է 1990-1991 թվականներին La Nueva España-յի Աստուրիայի պատմության հրատարակումները։ Սիդ Լոպեսը եղել է Աստուրիայի հնագիտական թանգարանի մշտական ցուցադրությունը նախագծող խորհրդի անդամ (2008-2011)։

Մասնակցել է չորս հնագիտական պեղումների (տարածաշրջանային և ազգային), ինչպես նաև 1987-1989 թվականներին համաղեկավարել է Lugo de Llanera (Աստուրիա) պեղումները[3]: 1981 թվականից եղել է բազմաթիվ ազգային և միջազգային կոնգրեսների, սեմինարների և ակադեմիական հանդիպումների խոսնակ։

2002-2004 թվականներին Սիդ Լոպեսը եղել է Կանանց պատմությունների ուսումնասիրության իսպանական ընկերակցության նախագահը (AEIHM), 1999-2001 թվականներին՝ Կանանց ուսումնասիրությունների համալսարանական ընկերակցության (AUDEM) փոխնախագահը։ Անդամակցում է Անտիկ գենդերային ուսումնասիրությունների եվրոպական ցանցին (EuGeStA), Genre et Histoire ամսագրի խորհրդատուն է, The future of the past and Magazine(AUDEM) էլեկտրոնային ամսագրի գիտական խորհրդի անդամ։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 - Horas de radio sobre mujeres e Historia, Trabe. (Ռադիոժամ կանանց և պատմության մասին)[4][5]
  • 2013 - Debita Verba. Estudios en homenaje al profesor Julio Mangas (Դեբիտա Վերբա։ Ուսումնասիրություններ ի պատիվ պրոֆեսոր Խուլիո Մանգասի, համահեղինակ՝ Էստելա Գարսիա Ֆերնանդես)[6]
  • 2012 - La maternité à l'épreuve du genre. Métamorphoses et permanences de la méditerranéenne maternité dans l'aire méditerranéenne.(codirectora junto a Y. Knibiehler y Francesca Arena). Presses de l'École des Hautes Études de Santé Publique.[7]
  • 2010 - Mujeres en la Historia, Ambitu («Կանայք պատմության մեջ»)[8]
  • 2010 - Maternidad/es: representaciones y realidad social. Edades Antigua y Medieval, Almudayna, Col. Laya. (Մայրություն. ներկայացուցչություն և սոցիալական իրականություն. հին և միջին դարեր)[9]
  • 2009 - Madres y maternidades. Construcciones culturales en la civilización clásica, (Մայրեր և ծննդօգնություն. դասական քաղաքակրթության մշակութային բարեփոխումներ )KRK[10]
  • 2003 - Mitos femeninos de la cultura clásica. Creaciones y recreaciones en la historia y la literatura (Դասական մշակույթի ֆեմինիստական առասպելներ։ Պատմության և գրականության արարչություն) KRK (համահեղինակ՝ Մարթա Գոնսալես)[11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]