Ռոպեր Հատտեճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոպեր Հատտեճյան
Ծնվել էհունվարի 20, 1926(1926-01-20)[1] (98 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Մասնագիտությունլրագրող և դրամատուրգ
Լեզուհայերեն
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՍտամբուլի համալսարան և Պանգալտիի մասնավոր հայկական դպրոց
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ

Ռոպեր Հատտեճյան (հունվարի 20, 1926(1926-01-20)[1], Ստամբուլ, Թուրքիա), հայ գրող, հրապարակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոպեր Հատտեճյանը ծնվել է 1926 թվականին Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Վիեննայի Մխիթարյան վարժարանում։ 1950 թվականին ավարտել է Ստամբուլի համալսարանի գրականության-փիլիսոփայության ֆակուլտետը։ 1967 թվականից եղել է «Մարմարա» թերթի խմբագիր[2][3]։ Լույս են տեսել Հատտեճյանի «Բառասխալ» (1972), «Մարդոց մեծութեան և խեղճութեան մասին» (1972) պատմվածքների ժողովածուները, «Առաստաղը» (1983, հատոր 1, Ալեք Մանուկյանի գրական մրցանակ՝ 1983) վեպը, «Հակոբ Պարոնեանի մտերմութեան մէջ» (1965) հոդվածաշարը։ 1982 թվականից տպագրվում են Հատտեճյանի «Յուշատետր» (հատոր 1-41, 1982-2002...) փիլիսոփախոհական նոթերը։ Գրել է նաև պիեսներ [«Կեանքի մը երեք կիրակիները» (բեմ.՝ 1959), «Կիրակնօրեա հաշուեփակ» (բեմ.՝ 1959), «Մարդը և իր կեղեւը» (բեմ.՝ 1987), «Մահը ա՞յս է արդեօք» (բեմ.՝ 1994)][4]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թատրոն՝ «Կեանքի Մը Երեք Կիրակիները» (1949), «Վաստակ» (1976)
  • Գրա-վերլուծական՝ «Յակոբ Պարոնեանի Մտերմութեան մէջ» (1965)
  • Պատմուածքներ՝ «Բառասխալ» (1972)
  • Վէպ՝ «Առաստաղ» (1978)[6]
  • Հուշատետր (ընտրանի), Էջմիածին, 1998։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դանիելյան Սուրեն, Ռոպեր Հատտէճեան՝ ներաշխարհի գեղարուեստական քննութիւն, Ստամբուլ, 1996։
  • Թորոս Թորանյան, Ամբողջական գրագէտը։ Ռոպէր Հատտէճեան, Հալեպ, 2002։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #137187866 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Ռոպէր Հատտէճեան | Հարցազրույց | Գրանիշ». granish.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  4. «ՀԱՏՏԷՃԵԱՆ ՌՈՊԷՐ - books». aua.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  5. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  6. «Հատտէճեան, Ռոպէր | Տիգրան Հայրապետյան գրադարան». gradaran.mskh.am. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.