Ռոպեր Հատտեճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոպեր Հատտեճյան
Haddeciyan.jpg
Ծնվել է հունվարի 20, 1926(1926-01-20)[1] (93 տարեկան)
Ծննդավայր Ստամբուլ, Թուրքիա
Մասնագիտություն լրագրող և դրամատուրգ
Լեզու հայերեն[2]
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն Ստամբուլի համալսարան
Պարգևներ Մովսես Խորենացու մեդալ

Ռոպեր Հատտեճյան (հունվարի 20, 1926(1926-01-20)[1], Ստամբուլ, Թուրքիա), հայ գրող, հրապարակագիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոպեր Հատտեճյանը ծնվել է 1926 թվականին Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է Վիեննայի Մխիթարյան վարժարանում: 1950 թվականին ավարտել է Ստամբուլի համալսարանի գրականության-փիլիսոփայության ֆակուլտետը: 1967 թվականից եղել է «Մարմարա» թերթի խմբագիր[3][4]: Լույս են տեսել Հատտեճյանի «Բառասխալ» (1972), «Մարդոց մեծութեան և խեղճութեան մասին» (1972) պատմվածքների ժողովածուները, «Առաստաղը» (1983, հատոր 1, Ալեք Մանուկյանի գրական մրցանակ՝ 1983) վեպը, «Հակոբ Պարոնեանի մտերմութեան մէջ» (1965) հոդվածաշարը: 1982 թվականից տպագրվում են Հատտեճյանի «Յուշատետր» (հատոր 1-41, 1982-2002...) փիլիսոփախոհական նոթերը: Գրել է նաև պիեսներ [«Կեանքի մը երեք կիրակիները» (բեմ.՝ 1959), «Կիրակնօրեա հաշուեփակ» (բեմ.՝ 1959), «Մարդը և իր կեղեւը» (բեմ.՝ 1987), «Մահը ա՞յս է արդեօք» (բեմ.՝ 1994)][5]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեք Մանուկյանի գրական մրցանակ, 1983
  • «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան[6]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թատրոն՝ «Կեանքի Մը Երեք Կիրակիները» (1949), «Վաստակ» (1976)
  • Գրա-վերլուծական՝ «Յակոբ Պարոնեանի Մտերմութեան մէջ» (1965)
  • Պատմուածքներ՝ «Բառասխալ» (1972)
  • Վէպ՝ «Առաստաղ» (1978)[8]
  • Հուշատետր (ընտրանի), Էջմիածին, 1998:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դանիելյան Սուրեն, Ռոպեր Հատտէճեան՝ ներաշխարհի գեղարուեստական քննութիւն, Ստամբուլ, 1996:
  • Թորոս Թորանյան, Ամբողջական գրագէտը: Ռոպէր Հատտէճեան, Հալեպ, 2002:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #137187866 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  4. «Ռոպէր Հատտէճեան | Հարցազրույց | Գրանիշ»։ granish.org (en-US)։ Վերցված է 2017-01-20 
  5. «ՀԱՏՏԷՃԵԱՆ ՌՈՊԷՐ - books»։ www.digilib.am։ Վերցված է 2017-01-20 
  6. «ՀՀ սփյուռքի նախարարություն - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը Ռ. Հատտեճյանի ծննդյան 90-ամյակի առթիվ»։ սփյուռք.հայ։ Վերցված է 2017-01-20 
  7. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն»։ http://www.irtek.am (հայերեն)։ Վերցված է 2017-01-20 
  8. «Հատտէճեան, Ռոպէր | Տիգրան Հայրապետյան գրադարան»։ gradaran.mskh.am (հայերեն)։ Վերցված է 2017-01-20