Ռոզա Տոռե Գոնսալես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզա Տոռե Գոնսալես
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 30, 1890(1890-08-30)
ԾննդավայրՄերիդա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էփետրվարի 13, 1973(1973-02-13) (82 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունդպրոցի ուսուցիչ

Մարիա Ռոզա Տոռե Գոնսալես (օգոստոսի 30, 1890(1890-08-30), Մերիդա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - փետրվարի 13, 1973(1973-02-13), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), առաջին կինն էր Մեքսիկայում, որ զբաղեցրել էր ընտրովի պաշտոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Ռոզա Տորե Գոնսալեսը ծնվել է 1890 թվականի օգոստոսի 30-ին Մերիդում՝ Յուկատանում (Մեքսիկա)։ Նրա տատը և պապը եղել են Պաուլա Գոնսալեսը և և Գրիգորիո Տոռեն, որի ազգանունը նա օգտագործում էր դժվարին պահերին` ապօրինի երեխային ծպտելու համար[1][2]։ Տոռեն այցելում է աղջիկների գրական ինստիտուտ Ռիտա Ցետինա Գուտերեսի ղեկավարությամբ, որը հրաժարվել էր աղջիկներին ուսուցանել միայն տնային հմտություններ՝ դասավանդելով միաժամանակ ֆեմինիզմի տեսություն[1][3]։ Տոռեն ուսանում էր նաև ուսումնական ծրագրով, որը ներառում էր աստղագիտություն, սահմանադրական իրավունք, երկրաչափություն[4] աշխարհագրություն, պատմություն, մաթեմատիկա[3]։ 1910 թվականին Տոռեն սկսում է աշխատել հարևան դպրոցում, որը աղջիկների համար նախատեսված Սանտա Աննա գաղութի դպրոցն էր։ Չորս տարի անց նա, տեղափոխվելով սովորական դպրոցի մանկապարտեզ, աշխատում է այնտեղ մինչև 1917 թվականը[1][5]։ 14 տարեկան հասակում՝ 1910 թվականին, Տոռեն՝ որպես քարոզիչ, միանում է Ի. Ֆրանսիսկո Մադերոյի կողմնակիցներին։ Մադերոյի սպանությունից հետո՝ 1913 թվականին, նա սկսում է լրտեսել՝ ընդդեմ հեղաշրջման առաջնորդ Վիկտորիանո Ուերտեի։ Երբ Սալվադոր Ալվարադոյին ուղարկում են Յուկատանում ապստամբությունը ճնշելու, Տոռեն՝ որպես բուժքույր, աշխատում է Ալվարադոյի զորքերում։ 1915 թվականին Մարտին Ալվարադոյի զորքերը գրավում են Մերիդա քաղաքը[5][6], և Տոռեն մտնում պետական կանոնավոր դպրոց[2]։

1916 թվականին Ալվարադոն սոցիալիստական ռեժիմի սահմաններում կոչ է անում հրավիրել ֆեմինիստական կոնգրես[7]։ Տոռեն հանդես է գալիս դեպի Աչանեքս, Տեմակս և Մոտուլ ընթացող ճանապարհորդությունը խթանող, որպեսզի բարձրացնի կանանց այցելության մակարդակը։

1916 թվականին անցկացվում է Առաջին ֆեմինիստական կոնգրեսը, որում քննարկվում են հետևյալ թեմաները՝ կրթություն (ներառյալ սեռականը և կրոնականը), իրավական օրենք և բարեփոխումներ, աշխատելու հավասար հնարավորություններ, միմյանց հանդեպ ունեցած մտավոր հավասարություն [7]։ Նույն տարում կայացած Երկրորդ համագումարում Տոռեն դարձել է նախագահ[5]։

Տոռեն աջակցում է[2] Էլվիա Կարիլլո Պուերտոյին 1919 թվականին Ռիտա Ցետինա Գութիերեզ Լիգան ստեղծելու համար։ Խումբը «պայքարում էր մարմնավաճառության, թմրամիջոցների, ալկոհոլի և սնահավատության դեմ»։ Նրանք նաև հետևում են հիվանդանոցներին և դպրոցներին և օգնում հիմնել պետության հովանավորության տակ գտնվող մանկատուն[8]։

Էլվիսի հետ համաձայնեցնելով` Տոռեն առաջիկա մի քանի տարիների ընթացքում ստեղծում է ավելի քան 45 ֆեմինիստական կազմակերպություն և կազմակերպում ավելի քան 5 500 աշխատողների աշխատանքը[5]։

1922 թվականին նահանգապետ Ֆիլիպե Կարրիլո Պապոյի հորդորով կոչ է անում պետության օրենսդիր մարմնին` թույլատրելու կանանց քվեարկել և պաշտոնավարել[9]։

Տոռեն տեղ է զբաղեցրել Մերիդայի քաղաքային խորհրդի նստավայրում և հաղթել՝ դառնալով Մեքսիկայում առաջին կին ընտրովի պաշտոն զբաղեցնողը[10]։ Նրա ժամանակը ավարտվում է Կարիլո Պուետրոյի սպանությամբ, բայց Տոռեն հպարտանում էր վերջինիս իրականացրած ծառայությամբ և գիտեր, որ նրա ձեռքբերումը դառնալու է խորհրդանիշ մյուս կանանց համար[11]։

Տոռեն մասնակցել է 1947 թվականի օգոստոսի 27-ին Գվատեմալա քաղաքում կայացած «Կանանց Առաջին միջամերիկյան կոնգրեսին», որը կայացել էր ամբողջ Ամերիկայում ապրող տղամարդկանց և կանանց միջև գոյություն ունեցող հավասարության և իրավահավասարության իրավունքների վերաբերյալ քննարկում իրականացնելու համար։

Տոռեն եղել է Միջազգային Լիգայի և Կուերետարոյի ժողովրդական մանդատի պատվիրակ։ Նրան ուղեկցել են Ջուդիթ Օրկասիտաս դե Ֆորգերավեն, որը ներկայացնում էր մեքսիկացի կանանց քաղաքացիական ծառայությունը, նաև Էմիլյա Դոյոլան՝ որպես Մեխիկոյի ուսուցիչների ներկայացուցիչ, իսկ Ելենա Սանչես Վալենցուելան Կոաուիլայի կրթության քարտուղարության և ուսուցիչների ներկայացուցիչն էր[12]։

Մարիա Ռոզա Տորե Գոնսալեսը մահացել է Մեխիկո քաղաքում 1973 թվականի փետրվարի 13-ին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Gómez Chacón, Gaspar; Canto Mayén, Emiliano (2016). «Rosa Torre González (1890-1973)» (Spanish). Mérida, Yucatán, Mexico: Por Esto!. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 Buck, Sarah A. (2003). «9 - Rosa Torre González Soldadera and Feminist». In Pilcher, Jeffrey M (ed.). The Human Tradition in Mexico (1st published. ed.). Wilmington (Del.): SR Books. էջեր 137–148. ISBN 0-8420-2975-3. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  3. 3,0 3,1 Machuca, Graciela (2013 թ․ նոյեմբերի 19). «Mujeres precursoras revolucionarias. Rita Cetina: Y la discriminación feminista» (Spanish). Quintana Roo, Mexico: Noticaribe. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Ramirez Salgado, Raquel (2012 թ․ հուլիսի 5). «About Rita Cetina Gutierrez, symbolic mother of feminism in Yucatan» (Spanish). Distintas Latitudes. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Cervantes, Erika (2003 թ․ մայիսի 20). «Derechos políticos femeninos, una lucha de más de un siglo» (Spanish). Distrito Federal, Mexico: Cimac Noticias. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Lara Salazar, Óscar (2012 թ․ փետրվարի 19). «Así murió el general Alvarado». La Voz del Norte. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին. (in Spanish)
  7. 7,0 7,1 Foppa, Alaide; de Aguilar, Helene F. (Autumn 1979). «Women in Latin America: The First Feminist Congress in Mexico, 1916». Signs. Chicago, Illinois: The University of Chicago Press. 5 (1): 192–199. doi:10.1086/493701. JSTOR 3173552.
  8. Working Gringos (2012). «FemFest5 in Timucuy». Yucatan Living. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  9. Baklanoff, Eric N. (editor); Moseley, Edward H. (editor) (2008). Yucatán in an era of globalization ([Online-Ausg.]. ed.). Tuscaloosa: University of Alabama Press. էջ 35. ISBN 978-0-8173-1603-7. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին. {{cite book}}: |first1= has generic name (օգնություն)
  10. Lavrin, Asunción (editor) (1978). Latin American Women: Historical Perspectives (1. publ. ed.). Westport: Greenwood Press. էջ 290. ISBN 0-313-20309-1. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին. {{cite book}}: |first1= has generic name (օգնություն)
  11. Torre González, Rosa (Fall 2004). «Mi actuación en el H. Ayuntamiento de Mérida en el año de 1923» (PDF). Revista de la Universidad Autónoma de Yucatán (Spanish) (230): 3–9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Flores Asturias, Ricardo (2011 թ․ հունիսի 6). «Las Mujeres no Votan Porque Sí: Congreso Interamericano de Mujeres, 1947». Politica y Sentido Comun (Spanish). Guatemala City, Guatemala: Ricardo Flores Asturias. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]