Jump to content

Ռոզա Պապո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզա Պապո
սերբական կիրիլիցա՝ Роза Папо
Ծնվել էփետրվարի 6, 1914(1914-02-06)
ԾննդավայրՍարաևո, Ավստրո-Հունգարիա
Մահացել էփետրվարի 15, 1984(1984-02-15) (70 տարեկան) կամ փետրվարի 20, 1984(1984-02-20) (70 տարեկան)
Մահվան վայրԲելգրադ, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Հարավսլավիա և  Սերբիա
ԿրթությունSchool of Medicine, University of Zagreb?
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Ռազմական ծառայությունYugoslav People's Army?
Պարգևներ
Շքանշան «Ժողովրդին մատուցած ծառայությունների համար» և Եղբայրության և միասնության շքանշան

Ռոզա Պապո (սերբ.՝ Роза Папо, փետրվարի 6, 1914(1914-02-06), Սարաևո, Ավստրո-Հունգարիա - փետրվարի 15, 1984(1984-02-15) կամ փետրվարի 20, 1984(1984-02-20), Բելգրադ, ՀՍՖՀ), հարավսլավացի բժիշկ-վարակաբան, Հարավսլավիայի ժողովրդական բանակի գեներալ-մայոր, Բելգրադի ռազմա-բժշկական ակադեմիայի գլխավոր ռազմական բժշկական հանձնաժողովի նախագահ։ Բժշկական ծառայության գեներալ-գնդապետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզա Պապոն ծնվել է 1914 թվականի փետրվարի 6-ին Սարաևոյում։ 1939 թվականին ավարտել է Զագրեբի համալսարանի բժշկության ֆակուլտետը։ Նախքան պատերազմն աշխատել է Սարաևոյի, Բեգոմ-Խանի և Օլովոյի հիվանդանոցներում։ Հարավսլավիայի թագավորության օկուպացիայից հետո միացել է պարտիզանական շարժմանը, որպես բժիշկ ծառայել Օզրենսկի պարտիզանական ջոկատում (դաշտային հիվանդանոցի գլխավոր բժիշկ դեկտեմբերից), իսկ ավելի ուշ տեղափոխվել է 1-ին հարձակողական գումարտակ և 6-րդ արևմտաբոսնիական հարվածային բրիգադ։ 1942 թվականից եղել է Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության անդամ։

1943 թվականի մարտին Լովնիցա վանական համալիրից և Շեկովիչի տարածքից վիրավորների տարհանման ժամանակ Դոնյա-Տրնովա վայրում ձևավորովել է մեծ պարտիզանական հիվանդանոց, որը գլխավորել է Ռոզան։ 1943 թվականին Ռոզա Պապոն դարձել է 17-րդ արևմտաբոսնիական դիվիզիայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ, հետագայում՝ 2-րդ բանակի վիրաբուժական դաշտային հոսպիտալի ղեկավար։

Պատերազմից հետո Հարավսլավիայի բանակում շարունակել է աշխատել որպես բժիշկ՝ մասնագիտացած վարակիչ հիվանդությունների գծով։ Եղել է Բելգրադի ռազմաբժշկական ակադեմիայի վարակիչ հիվանդության բաժանմունքի առաջին վարիչը, վիրաբուժության պրոֆեսոր, գլխավոր զինվորական բժշկական հանձնաժողովի նախագահ։

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով և մեդալներով, արժանացել է 6 մեդալների[1], այդ թվում՝ 1941 թվականի պարտիզանական հուշամեդալ, Ժողովրդական վաստակի շքանշան, Եղբայրության և միասնության շքանշան[2]։ 1973 թվականին արժանացել է Հարավսլավիայի ժողովրդական բանակի բժշկական ծառայության գեներալ-մայորի կոչման[3]. այդ ժամանակ Հարավսլավիան ավելի շատ հրեա գեներալներ է ունեցել, քան Իսրայելը[4] և Պապոն առաջին կին գեներալն էր Բալկաններում[1][2]։ Նա հայտնի էր որպես «ծամերով գեներալ»[1]։

Պապոն ունեցել է որդի, որը մահացել է 1969 թվականին և մեկ դուստր։

Ռոզա Պապոն մահացել է 1984 թվականի փետրվարի 25-ին Բելգրադում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Barton Hacker; Margaret Vining, eds. (2012), A Companion to Women's Military History, BRILL, ISBN 9004206825
  2. 2,0 2,1 2,2 A.T. (1984), Pletenice opšivene plemenitošću (in Serbo-Croatian), Front
  3. Yugoslav Review, 1984
  4. Paul Benjamin Gordiejew (2012), Voices of Yugoslav Jewry, SUNY, ISBN 1438404476