Ռոզա Պապո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ռոզա Պապո
Roza Papo (crop).jpg
Ծնվել էփետրվարի 6, 1914(1914-02-06)
ԾննդավայրՍարաևո, Ավստրո-Հունգարիա
Մահացել էփետրվարի 15, 1984(1984-02-15) (70 տարեկանում)
Մահվան վայրԲելգրադ, ՀՍՖՀ
ՔաղաքացիությունFlag of Yugoslavia (1946-1992).svg Հարավսլավիա
Flag of Serbia.svg Սերբիա
ԿրթությունSchool of Medicine, University of Zagreb?
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Ռազմական ծառայությունYugoslav People's Army?
ՊարգևներOrder "For Merit to the People"? և Եղբայրության և միասնության շքանշան
Roza Papo Վիքիպահեստում

Ռոզա Պապո (սերբ.՝ Роза Папо, փետրվարի 6, 1914(1914-02-06), Սարաևո, Ավստրո-Հունգարիա - փետրվարի 15, 1984(1984-02-15), Բելգրադ, ՀՍՖՀ), հարավսլավացի բժիշկ-վարակաբան, Հարավսլավիայի ժողովրդական բանակի գեներալ-մայոր, Բելգրադի ռազմա-բժշկական ակադեմիայի գլխավոր ռազմական բժշկական հանձնաժողովի նախագահ: Բժշկական ծառայության գեներալ-գնդապետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզա Պապոն ծնվել է 1914 թվականի փետրվարի 6-ին Սարաևոյում: 1939 թվականին ավարտել է Զագրեբի համալսարանի բժշկության ֆակուլտետը: Նախքան պատերազմն աշխատել է Սարաևոյի, Բեգոմ-Խանի և Օլովոյի հիվանդանոցներում: Հարավսլավիայի թագավորության օկուպացիայից հետո միացել է պարտիզանական շարժմանը, որպես բժիշկ ծառայել Օզրենսկի պարտիզանական ջոկատում (դաշտային հիվանդանոցի գլխավոր բժիշկ դեկտեմբերից), իսկ ավելի ուշ տեղափոխվել է 1-ին հարձակողական գումարտակ և 6-րդ արևմտաբոսնիական հարվածային բրիգադ: 1942 թվականից եղել է Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության անդամ:

1943 թվականի մարտին Լովնիցա վանական համալիրից և Շեկովիչի տարածքից վիրավորների տարհանման ժամանակ Դոնյա-Տրնովա վայրում ձևավորովել է մեծ պարտիզանական հիվանդանոց, որը գլխավորել է Ռոզան: 1943 թվականին Ռոզա Պապոն դարձել է 17-րդ արևմտաբոսնիական դիվիզիայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ, հետագայում՝ 2-րդ բանակի վիրաբուժական դաշտային հոսպիտալի ղեկավար:

Պատերազմից հետո Հարավսլավիայի բանակում շարունակել է աշխատել որպես բժիշկ՝ մասնագիտացած վարակիչ հիվանդությունների գծով: Եղել է Բելգրադի ռազմաբժշկական ակադեմիայի վարակիչ հիվանդության բաժանմունքի առաջին վարիչը, վիրաբուժության պրոֆեսոր, գլխավոր զինվորական բժշկական հանձնաժողովի նախագահ:

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով և մեդալներով, արժանացել է 6 մեդալների[1], այդ թվում՝ 1941 թվականի պարտիզանական հուշամեդալ, Ժողովրդական վաստակի շքանշան, Եղբայրության և միասնության շքանշան[2]: 1973 թվականին արժանացել է Հարավսլավիայի ժողովրդական բանակի բժշկական ծառայության գեներալ-մայորի կոչման[3]. այդ ժամանակ Հարավսլավիան ավելի շատ հրեա գեներալներ է ունեցել, քան Իսրայելը[4] և Պապոն առաջին կին գեներալն էր Բալկաններում[1][2]: Նա հայտնի էր որպես «ծամերով գեներալ»[1]:

Ընտանիք, մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապոն ունեցել է որդի, որը մահացել է 1969 թվականին և մեկ դուստր:

Ռոզա Պապոն մահացել է 1984 թվականի փետրվարի 25-ին Բելգրադում[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]