Jump to content

Ռիչարդ Բըրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Բըրդ
անգլ.՝ Richard Evelyn Byrd
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 25, 1888(1888-10-25)[1][2][3][…]
ԾննդավայրՈւինչեսթեր, Վիրջինիա, ԱՄՆ
Մահացել էմարտի 11, 1957(1957-03-11)[4][1][2][…] (68 տարեկան)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎիրջինիայի համալսարան, Վիրջինիայի ռազմական ինստիտուտ և ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, սպա, օվկիանոսագետ և օդաչու
ԱմուսինMarie Donaldson Ames?
Ծնողներհայր՝ Ռիչարդ Էվելին Բյորդ, Ավ., մայր՝ Ellinor Bolling Flood?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներRichard Evelyn Byrd III?
 Richard E. Byrd Վիքիպահեստում

Ռիչարդ Բըրդ (անգլ.՝ Richard Evelyn Byrd Jr, հոկտեմբերի 25, 1888(1888-10-25)[1][2][3][…], Ուինչեսթեր, Վիրջինիա, ԱՄՆ - մարտի 11, 1957(1957-03-11)[4][1][2][…], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի բևեռախույզ, օդաչու, ծովակալ։

Ամերիկյան անտարկտիկական չորս խոշոր արշավախմբերի ղեկավար։ Առաջին արշավախմբով (1928-1930) թափանցել է Անտարկտիդայի դժվարամատչելի շրջանները։ 1929 թվականի նոյեմբերին Բյորդը ինքնաթիռով անցել է Հարավային բևեռի վրայով։ Երկրորդ արշավախումբը (1933-1935) սեյսմիկ հետազոտությունների միջոցով հաստատեց քարածխի խոշոր հանքավայրերի առկայությունը Արևմտյան Անտարկտիդայում։ Երրորդ արշավախմբի (1939-1941) հիմնական նպատակն էր Ամերիկյան գերիշխանություն հաստատել Անտարկտիդայի առանձին մասերում։ Չորրորդ արշավախումբը (1946-1947) կատարել է Արևմտյան Անտարկտիդայի զգալի մասի օդային լուսանկարումը։

Բյորդի անունով է կոչվում ամերիկյան անտարկտիկական գիտական կայանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Բըրդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 459