Ռիչարդ Ադամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Ադամս
Ծննդյան անունանգլ.՝ Richard George Adams
Ծնվել էմայիսի 10, 1920(1920-05-10)[1][2][3][…]
ԾննդավայրՆյուբերի, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6]
Վախճանվել էդեկտեմբերի 24, 2016(2016-12-24)[7][8][9][…] (96 տարեկան)
Վախճանի վայրՕքսֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ, հեղինակ, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր, բնապահպան և բանաստեղծ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[10]
ԿրթությունՎուստեր քոլեջ[1], Բրեդֆիլդ Քոլիջ[1] և Հորիս Հիլ դպրոց
Ժանրերֆենթեզի
Ուշագրավ աշխատանքներԲլուրների բնակիչները
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
ԱշխատավայրՖլորիդայի համալսարան
Պարգևներ
ԱմուսինBarbara Elizabeth Acland?
ԶավակներJuliet Vera Lucy Adams?[11] և Rosamund Beatrice Elizabeth Adams?[11]
 Richard Adams Վիքիպահեստում

Ռիչարդ Ադամս (անգլ.՝ Richard George Adams, մայիսի 10, 1920(1920-05-10)[1][2][3][…], Նյուբերի, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6] - դեկտեմբերի 24, 2016(2016-12-24)[7][8][9][…], Օքսֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող, ով համաշխարհային հռչակ է ձեռք բերել իր «Բլուրների բնակիչները» և «Շարդիկ» ֆենտեզիի ժանրին պատկանող վեպերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-1946 թվականներին ծառայել է բրիտանական բանակում, որի կազմում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1948 թվականին ընդունվել է Օքսֆորդի համալսարան, որտեղ ուսումնասիրել է նորագույն պատմություն և գրականություն։ 1948-1974 թվականներին աշխատել է Մեծ Բրիտանիայի Բնապահպանության նախարարությունում։ Իր «Բլուրների բնակիչները» և «Շարդիկ» վեպերի հրատարակությունից հետո Ադամսը թողնում է աշխատանքը նախարարությունում և իրեն ամբողջապես նվիրում գրականությանը և տեղափոխվում Մեն կղզի։

Ռ. Ադամսը հանդիսանում է Կենդանիների պաշտպանության թագավորական ընկերության նախագահ։ Իր թեկնածությունն է առաջադրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում՝ որպես անկախ-պահպանողական պատգամավոր։ Նա հանդես է եկել Անգլիայում աղվեսի որսի արգելման և կենդանիների իրավունքների պաշտպանության օգտին։

1972 թվականին «Բլուրների բնակիչները» վեպի համար, Ադամսը ստացել է «Կարնեգի» շքանշան։ Այժմ իր կնոջ՝ Էլիզաբեթի հետ, բնակվում է Իռլանդիայի Ուայտչյորչ գյուղում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972 Բլուրների բնակիչները (Watership Down)
  • 1974 Շարդիկ (Shardik)
  • 1976 Երկու վագրերի ճանապարհորդությունը (The Tiger Woyager)
  • 1980 Աղջիկը ճոճանակի վրա (The Girl in a Swing)
  • 1980 Երկաթե գայլը և ուրիշ պատմություններ (պատմվածքների ժողովածու) (The Iron Wolf and others Stories)
  • 1982 Տե Տունայի առասպելը (The Legend of Te Tuna)
  • 1984 Մայա (Maia)
  • 1988 Ճանապարհորդը (Traveller)
  • 1999 Տարօրինակ ասպետը (The Outlandish Knight)
  • 2006 Դենիել (Daniel)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին, Բլուրների բնակիչները վեպի հիման վրա, ռեժիսոր Մարտին Ռոզենը նկարահանեց անիմացիոն ֆիլմ «Վտանգավոր ճանապարհորդություն» վերնագրով [1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարան

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Ադամս» հոդվածին։