Ռեջինալդ Ուիլյամ Ջեյմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեջինալդ Ուիլյամ Ջեյմս
անգլ.՝ Reginald William James
Ծնվել էհունվարի 9, 1891(1891-01-09)
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհուլիսի 7, 1964(1964-07-07) (73 տարեկան)
Քեյփթաուն, ՀԱՀ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունֆիզիկոս և ճանապարհորդ հետազոտող
Հաստատություն(ներ)Քեյփթաունի համալսարան և Մանչեսթերի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա
Պաշտոն(ներ)ընկերության նախագահ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Manchester Literary and Philosophical Society?
Ալմա մատերՔեմբրիջի համալսարան և Սուրբ Ջոնի քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Պարգևներ
Բևեռային մեդալ

Ռեջինալդ Ուիլյամ Ջեյմս (անգլ.՝ Reginald William James, հունվարի 9, 1891(1891-01-09), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 7, 1964(1964-07-07), Քեյփթաուն, ՀԱՀ), անգլիացի գիտնական, Քեյփթաունի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր, ռենտգենյան բյուրեղագիտության առաջատարնեից մեկը, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Էռնեստ Շեկլտոնի (1914-1917) Կայսերական տրանսանտարկտիկական արշավանքի մասնակից։ Ֆիզիկայի բնագավառում բազմաթիվ գիտական աշխատանքների ու հրատարակումների հեղինակ։

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեջինալդ Ուիլյամ Ջեյմսը ծնվել է Լոնդոնում Ուիլյամ Ջորջ Ջոզեֆ Ջեյմսի՝ անձրևանոցների վարպետ ու խանութպանի ընտանիքում 1891 թվականի հունվարի ինին։ Ջեյմսի հայրը, չնայած ոչ մի կապ չուներ գիտության հետ, սակայն շատ հետաքրքրված էր նրանով, հատկապես քիմիայով ու պատմությամբ, ու դրա համար էլ ամեն կերպ քաջալերում էր որդու ցանկացած քայլ այդ ասպարեզում։ Ռեջինալդը իր նախնական կրթությունը ստացել է Պեդինգտոնի Սուրբ Միխայիլ եկեղեցում։ 1903 թվականից սկսած նա սովորել է Ռիջենթ-սթրիթի պոլիտեխնիկական դպրոցում, որտեղ էլ հենց այն ժամանակվանից ցուցաբերել է իր մաթեմատիկական ընդունակությունները։ 1909 թվականի հոկտեմբերին Ջեյմսը ընդունվում է Սենտ-Ջոնս քոլեջ, Քեմբրիջ[Սենտ-Ջոնս քոլեջը] (Քեմբրիջ), որտեղ մինչև 1911 թվականը նա լսել է ֆիզիկայի, քիմիայի և երկրաբանության բնագավառի լեկցիաներ, իսկ 1911 թվականից զբաղվել է առանձնապես ֆիզիկայով։ 1912 թվականից մինչև 1914 թվականը ընկած հատվածում նա աշխատել է Կավենդիշյան լաբարատորիայում նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Ջոզեֆ Թոմսոնի ղեկավարությամբ[2]:Հենց այդ ժամանակ Ջեյմսը ծանոթացավ Ուիլյամ Լորենս Բրեգի հհետ, որը իր հոր՝ Ուիլյամ Հենրի Բրեգի հետ զբաղվում էր ֆիզիկայի նոր ուղղությամբ՝ ռենտգենյան բյուրեղագիտությամբ, որի համար 1915 թվականին ստացել էր Նոբելյան մրցանակ, դառնալով ամենաերտասարդ մրցանակակիրը[3]։

Շեկլտոնի (1914-1917) տրանսանտարկտիկական կայսերական արշավանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականին Ջեյմսը ֆիզիկոսի պաշտոնով ընդունվում է Էռնեստ Շեկլտոնի ղեկավարությամբ ընթացող Կայսերական տրանսանտարկտիկական արշավի գիտական անձնակազմի մեջ:Գիտական անձնակազմը ղեկավարում էր Սենտ-Ջոնս քոլեջի մեկ այլ ուսանող՝ երկրաբան Ջեյմս Ուորդին:Այս հաստիքի համար Շեկլտոնին Ջեյմսին երաշխավորել էր Քրիստոսի Քոլեջի ռեկտոր Արթուր Էվերետտ Շիպլեյը, որին Շեկլտոնը դիմել էր այդ պահին թափուր պաշտոնի համար հարմար թեկնածույի որոնման խնդրանքով[4]։ Արշավանքի առջև դրված գիտական նպատակները չհաջողվեց հաղթահարել:Արշավային «Էնդրյուաս նավը» 1915 թվականի ամռանը մնաց սեղմված բևեռային սառույցներով, իսկ հետագայում խորտակվեց:Համենայն դեպս աչշավանքը մնաց պատմությամ մեջ, ինչպես բևեռագնացների անհավանական խիզախության օրինակ, որոնք հաղթահարել էին այն բոլոր դժվարությունները, որոնք բաժին էր հասել իրենց և այդ ամենի արդյունքում կենդանի էին մնացել:Արշավանքի ժամանակ Ջեյմսը առավելապես զբաղվում էր Երկրային մագնիսականությանբ, ինչպես նաև զուգահեռ մասնակցում էր գիտական կոլեկտիվի աշխատանքներին[5]:Ուէդդելա ծովում խորտակված «Էնդրյուասի» անձնակազմը փրկվել էր Շեկլտոնի կողմից 1916 թվականի օգոստոսի 30-ին:Արշավանքին մասնակցելու համար, ինչպես մնացածը, Ջեյմսը պարգևատրվեց Բևեռային շքանշանով[4]։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականի նոյեմբերին Ջեյմսը վերադարձավ Անգլիա, իսկ 1917 հունվարին զորակոչվեց ռազմաճակատ Թագավորական ինժեներական զորքեր կազմում(անգլ.) ռուսերեն։ Ծառայությունը անցնում էր Ֆրանսիայում՝ Իպրի մոտ, որտեղ Ուիլյամ Բրեգը հիմնադրել էր ակուստիկ հեռաչափության դպրոց (անգլ.Sound-Ranging School): Այդ ֆիզիկայի նոր ճյուղը ռազմագիտության մեջ հնարավորություն էր տալիս որոշել թշնամու կրակետերը ռազմաճակատի առաջին գծում տեղադրված միկրոֆոնների օգնությամբ[1]: Ջեյմսը շատ մեծ դեր խաղաց ֆիզիկայի տվյալ ուղղության զարգացման գործում և պատերազմի ավարտին դարձավ դպրոցի ղեկավարը ստանալով կապիտանի կոչում։ Այդ բնագավառում բացառիկ ծառայությունների համար նա հիշատակվեց Ֆելդմարշալ սըր Դուգլաս Հեյգի Դեպեշում ուղղված Նորին Մեծության Թագավորին և ստորագրված Ուինստոն Չերչիլի կողմից[4]։

Կյանքը և գիտական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ավարտից հետո Ջեյմսը դասախոսում էր Մանչեստերյան համալսարանի ֆիզիկայի ամբիոնում, որտեղ նա աշխատեց Ուիլյամ Բրեգի ղեկավարությամբ և ընկերակցությամբ ընդհուպ մինչև 1937 թիվը, զբաղվելով ռենտգենյան բյուրեղագիտությամբ, որը նրան բերեց համաշխարհային ճանաչում[3][6]։

  • 1919 - ֆիզիկայի դասախոս;
  • 1921 - ամբիոնի դասախոս (անգլ.՝ Senior lecturer);
  • 1934 - փորձարարական ֆիզիկայի բնագավառում գիտության թեկնածու(անգլ.՝ Associate Professor);
  • 1937 - պրոֆեսոր։

1936 թվականին Ջեյմսը ամուսնացավ մանչեստրյան աղջիկների հատուկ դպրոցի տնօրեն Ջոն Վաթսոնի աղջկա՝ Էնի Վաթսոնի հետ։ Ամուսնությունը երջանիկ էր և նրանք ունեցան երեք երեխա՝ Ջոն Ստեֆենը (1938), Դեյվիդ Ուիլյամը (1940) և Մարգարեթ Հելենը (1940)[2].

1937 թվականին Ռեջենալդ Ջեյմսը ընտանիքով տեղափոխվեց ՀԱՀ՝ Քեյփթաուն, որտեղ նրան առաջարկեցին Քեյփթաունի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դեկանի պաշտոնը։ Այս համալսարանում Ջեյմսը աշխատեց մինչև կյանքի վերջ զբաղվելով իր գիտական թեմայով։ 1953 թվականից մինչև 1957 թիվը նա զբաղեցնում էր համալսարանի ռեկտորի պաշտոնը[6]։ 1955 թվականին ընտրվել է Լոնդոնյան թագավորական ընկերության անդամ[2].
Ռեջինալդ Ուիլյամ Ջեյմսը մահացել է 1964 թվականի հուլիսի յոթին Քեյփթաունում 73 տարեկան հասակում սրտասնույց թրոմբոզից[4]։

Որոշ գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1921. The Crystalline Structure of Bismuth.
  • 1924. Some Problems Relating to Antarctic Sea-Ice.
  • 1926-1927. The intensity of reflection of X-rays by crystals at low temperatures.
  • 1934. The Intensities of X-ray Spectra and the Imperfections of Crystals.
  • 1936. The New Outlook on Physics.
  • 1948. The Optical Principles of the Diffraction of X-rays. (The Crystalline State, Volume 2)
  • 1950. X-ray Crystallography (London & N. York, Methuern monographs on physical subjects).
  • 1952. The Study of Crystals by means of X-rays: A survey of forty year's development.
  • 1963. Solid State Physics, Advances. Research and Applications: The dynamical theory of X-ray diffraction.[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. 2,0 2,1 2,2 «Reginald William James. W. Lawrence Bragg» (eng). The Royal Society. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 «RW James A biography Andy Buffler» (PDF) (eng). The Department of Physics University of Cape Town. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Reginald William James» (eng). THE ENDURANCE OBITUARIES John F.Mann. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Шеклтон, Эрнест Юг! История последней экспедиции Шеклтона (1914-1917). — eBook, 2014. — P. 724. — 763 p. — ISBN none
  6. 6,0 6,1 «Personal Reminiscences» (PDF) (eng). International Union of CRYSTALLOGRAPHY. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «R.W. James (1891-1964)» (eng). The Department of Physics University of Cape Town. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)