Ռեջեփ Քոսյա
Ռեջեփ Քոսյա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25, 1936[1] (88 տարեկան) |
Ծննդավայր | Vusanje, Plav Municipality, Չեռնոգորիա |
Մասնագիտություն | պատմաբան, գրող և գրական քննադատ |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Կրթություն | Պրիշտինայի համալսարան և Բելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետ |
Ռեջեփ Քոսյա (ալբաներեն՝ Rexhep Qosja. ծնվ. հունիսի 25, 1936, Վուսանջե , Հարավսլավիայի Թագավորություն, այժմ՝ Չեռնոգորիա ), ալբանացի գրող, գրականագետ և մշակութայբան։ Նրա Vdekja më vjen prej syve të të telë վեպը, որը թարգմանվել է շուրջ մեկ տասնյակ լեզուներով[2], համարվում է ալբաներեն լույս տեսած առաջին պոստմոդեռնիստական գրական ստեղծագործությունը։ Քոսյայի առավել հիշարժան երկերից է նաև ալբանական գրականության պատմությունն ընդգրկող եռահատոր գրականագիտական աշխատությունը, որտեղ մանրակրկիտ ուսումնասիրված է հատկապես ռոմանտիզմի շրջանը[3][4]։ Կարևոր է նշել նաև, որ նա քաղաքական գործիչ Հաշիմ Թաչիի հետ ներգրավված է եղել 1999 թվականին Կոսովոյում պատերազմի ավարտի համար տարվող խաղաղ բանակցություններում։
Ռեջեփ Քոսյան իր երկերից շատերում սուր քննադատության է ենթարկել Կոսովոյի ազատագրական բանակի դեմ հանդես եկողներին և նրանց, ովքեր չեն պայքարել ալբանական փոքրամասնության իրավունքների ճանաչման համար[5][6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեջեփ Քոսյան ալբանագիտություն է սովորել Պրիշտինայի համալսարանում, ապա ուսանել է Բելգրադի համալսարանում, որն ավարտել է մագիստրոսի աստիճանով[7]։ Հետագայում՝ 1971 թվականին Պրիշտինայի համալսարանում ստացել է դոկտորի գիտական աստիճան՝ այդպիսով դառնալով բանասիրական գիտությունների առաջին դոկտորը Կոսովոյում[8] : Դոկտորանտուրան ավարտելուց հետո նշանակվել է ալբանագիտության ինստիտուտի ղեկավար և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1981 թվականը։ Կոսովոյի գիտությունների և արվեստների ակադեմիայի անդամ է։
Ռեջեփ Քոսյան գրել է բազմաթիվ էսսեներ, բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ։ Նրա երկերից շատերը նվիրված են ազգային և քաղաքական խնդիրներին։ Նրա « Մահն ընկած է այդպիսի աչքերում» վեպը համարվում է ժամանակակից ալբանական գրականության նշանավոր գործերից մեկը։
1990-ականներին Քոսյան ակտիվ գործունեություն է ծավալել Մարդու իրավունքների լիգայում. պաշտպանում էր Կոսովոյի ալբանացիներին սերբերի հակաալբանական գործողություններից։ Այդ ժամանակից ի վեր նա նաև հանդես է եկել ալբանական միասնական պետության ձևավորման օգտին, որը կընդգրկի ալբանական բնակավայրերի ամբողջ տարածքը[9]։ Վերջերս ալբանացիների շրջանում ուշադրություն են գրավել գրող Իսմայիլ Կադարեի հետ նրա հակասությունները, որոնք վերաբերում են ալբանացիների մշակութային ինքնության հիմնախնդիրներին։ Մինչ Կադարեն ալբանացիներին համարում է բացառապես արևմտյան ազգ և իսլամը բնութագրում է որպես ոչ ալբանական, Քոսյան հանդես է գալիս ինտեգրացիոն տեսակետով, ըստ որի՝ ալբանացիների վրա հավասարապես ազդել և ազդում են Արևմուտքի և Արևելքի ավանդույթները[10]։ Ներկայումս Քոսյան ապրում է Կոսովոյի մայրաքաղաքում՝ Պրիշտինայում ։
Ռեջեփ Քոսյայի եղբայրը՝ Իսան, կինոռեժիսոր է[11]
Գեղարվեստական երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vdekja më vjen prej syve të tillë (1974), /Այդպիսի աչքերում մահ կա
- Strategjia e bashkimit National /Ազգային միասնության ռազմավարություն, 1992)
- Çështja shqiptare: Historia dhe politika /Ալբանացիների իրավիճակը.պատմություն և քաղաքականություն, 1994)
- Fjalor demokratik / Ժողովրդավարական բառարան /Democratic Dictionary, 1997)
- Një dashuri dhe shtatë faje (վեպ, 2001)
Պատմագիտական և լրագրողական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմագիտական։
- The Albanian question - history and politics,
- Serbian programs for the deportation of Albanians, Bloody Peace,
- The shock of the first century, the century Shock 2,
- Second Renaissance .
Լրագրողական։
- People detained,
- Albanian unification strategy,
- Discourses progressive,
- Democratic Glossary 2
- Democracy abused,
- Intellectuals, ethics and politics.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեջեփ Քոսյայի կենսագրությունը Կոսովոյի գիտությունների և արվեստների ակադեմիայի կայքում
- Regular members of ASHAK(Kosovo
- Rexhep Qasja "Shqip", Tirana
- interview given Blendi Fevziu Ismail Kadare in TV Klan
- R.Qoses interviews to Daily "Shqip", Tirana
- Literatur von und über Rexhep Qosja im Katalog der Deutschen Nationalbibliothek
- The Albanian question and its solution. (1994)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Historical dictionary of Kosova by Robert Elsie, p. 147-148
- ↑ Historical dictionary of Kosova by Robert Elsie, p. 147-148
- ↑ «Panteoni i Rralluar - author Rexhep Qosja». Արխիվացված է օրիգինալից 28. 12. 2010-ին. Վերցված է 03. 05. 2019-ին.
- ↑ «marrëveshjes Rugova - Thaci - Qosja - Nacionale - Kosova Online». kosovaonline.info. Վերցված է 13. 6. 2014-ին.
- ↑ «Rexhep Qosja, Rambouillet». Արխիվացված է օրիգինալից 4. 3. 2016-ին. Վերցված է 3. 5. 2019-ին.
- ↑ «Rexhep Qosja - Biografia». Akademia e Shkencave dhe e Arteve e Kosovës. Վերցված է 26. 6. 2012-ին.
- ↑ «Rexhep Qosja - Biografia». Akademia e Shkencave dhe e Arteve e Kosovës. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
- ↑ The Albanian question and its solution. Vgl. Weblink
- ↑ Ismail Kadare: Identiteti evropian i shqiptarëve Tirana 2006
Realiteti i shpërfillur. Tirana 2006 (Qosjas Antwort auf Kadare) - ↑ Gjilan letrar- Award 2012 Beqir Musliu Արխիվացված 2015-06-14 Wayback Machine
Գրականություն Ռ. Քոսյայի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ag Apolloni, Parabola postmoderne, 2010
- Robert Elsie, Historia e letërsisë shqiptare, 2001.