Ռեջեփ Քոսյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեջեփ Քոսյա
Ծնվել էհունիսի 25, 1936(1936-06-25)[1] (87 տարեկան)
ԾննդավայրVusanje, Plav Municipality, Չեռնոգորիա
Մասնագիտությունպատմաբան, գրող և գրական քննադատ
Քաղաքացիություն Ալբանիա
ԿրթությունՊրիշտինայի համալսարան և Բելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետ
Изображение автографа

Ռեջեփ Քոսյա (ալբաներեն՝ Rexhep Qosja. ծնվ. հունիսի 25, 1936, Վուսանջե , Հարավսլավիայի Թագավորություն, այժմ՝ Չեռնոգորիա ), ալբանացի գրող, գրականագետ և մշակութայբան։ Նրա Vdekja më vjen prej syve të të telë վեպը, որը թարգմանվել է շուրջ մեկ տասնյակ լեզուներով[2], համարվում է ալբաներեն լույս տեսած առաջին պոստմոդեռնիստական գրական ստեղծագործությունը։ Քոսյայի առավել հիշարժան երկերից է նաև ալբանական գրականության պատմությունն ընդգրկող եռահատոր գրականագիտական աշխատությունը, որտեղ մանրակրկիտ ուսումնասիրված է հատկապես ռոմանտիզմի շրջանը[3][4]։ Կարևոր է նշել նաև, որ նա քաղաքական գործիչ Հաշիմ Թաչիի հետ ներգրավված է եղել 1999 թվականին Կոսովոյում պատերազմի ավարտի համար տարվող խաղաղ բանակցություններում։

Ռեջեփ Քոսյան իր երկերից շատերում սուր քննադատության է ենթարկել Կոսովոյի ազատագրական բանակի դեմ հանդես եկողներին և նրանց, ովքեր չեն պայքարել ալբանական փոքրամասնության իրավունքների ճանաչման համար[5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեջեփ Քոսյան ալբանագիտություն է սովորել Պրիշտինայի համալսարանում, ապա ուսանել է Բելգրադի համալսարանում, որն ավարտել է մագիստրոսի աստիճանով[7]։ Հետագայում՝ 1971 թվականին Պրիշտինայի համալսարանում ստացել է դոկտորի գիտական աստիճան՝ այդպիսով դառնալով բանասիրական գիտությունների առաջին դոկտորը Կոսովոյում[8] : Դոկտորանտուրան ավարտելուց հետո նշանակվել է ալբանագիտության ինստիտուտի ղեկավար և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1981 թվականը։ Կոսովոյի գիտությունների և արվեստների ակադեմիայի անդամ է։

Ռեջեփ Քոսյան գրել է բազմաթիվ էսսեներ, բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ։ Նրա երկերից շատերը նվիրված են ազգային և քաղաքական խնդիրներին։ Նրա « Մահն ընկած է այդպիսի աչքերում» վեպը համարվում է ժամանակակից ալբանական գրականության նշանավոր գործերից մեկը։

1990-ականներին Քոսյան ակտիվ գործունեություն է ծավալել Մարդու իրավունքների լիգայում. պաշտպանում էր Կոսովոյի ալբանացիներին սերբերի հակաալբանական գործողություններից։ Այդ ժամանակից ի վեր նա նաև հանդես է եկել ալբանական միասնական պետության ձևավորման օգտին, որը կընդգրկի ալբանական բնակավայրերի ամբողջ տարածքը[9]։ Վերջերս ալբանացիների շրջանում ուշադրություն են գրավել գրող Իսմայիլ Կադարեի հետ նրա հակասությունները, որոնք վերաբերում են ալբանացիների մշակութային ինքնության հիմնախնդիրներին։ Մինչ Կադարեն ալբանացիներին համարում է բացառապես արևմտյան ազգ և իսլամը բնութագրում է որպես ոչ ալբանական, Քոսյան հանդես է գալիս ինտեգրացիոն տեսակետով, ըստ որի՝ ալբանացիների վրա հավասարապես ազդել և ազդում են Արևմուտքի և Արևելքի ավանդույթները[10]։ Ներկայումս Քոսյան ապրում է Կոսովոյի մայրաքաղաքում՝ Պրիշտինայում ։

Ռեջեփ Քոսյայի եղբայրը՝ Իսան, կինոռեժիսոր է[11]

Գեղարվեստական երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Vdekja më vjen prej syve të tillë (1974), /Այդպիսի աչքերում մահ կա
  • Strategjia e bashkimit National /Ազգային միասնության ռազմավարություն, 1992)
  • Çështja shqiptare: Historia dhe politika /Ալբանացիների իրավիճակը.պատմություն և քաղաքականություն, 1994)
  • Fjalor demokratik / Ժողովրդավարական բառարան /Democratic Dictionary, 1997)
  • Një dashuri dhe shtatë faje (վեպ, 2001)

Պատմագիտական և լրագրողական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմագիտական։

  • The Albanian question - history and politics,
  • Serbian programs for the deportation of Albanians, Bloody Peace,
  • The shock of the first century, the century Shock 2,
  • Second Renaissance .

Լրագրողական։

  • People detained,
  • Albanian unification strategy,
  • Discourses progressive,
  • Democratic Glossary 2
  • Democracy abused,
  • Intellectuals, ethics and politics.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Historical dictionary of Kosova by Robert Elsie, p. 147-148
  3. Historical dictionary of Kosova by Robert Elsie, p. 147-148
  4. «Panteoni i Rralluar - author Rexhep Qosja». Արխիվացված է օրիգինալից 28. 12. 2010-ին. Վերցված է 03. 05. 2019-ին.
  5. «marrëveshjes Rugova - Thaci - Qosja - Nacionale - Kosova Online». kosovaonline.info. Վերցված է 13. 6. 2014-ին.
  6. «Rexhep Qosja, Rambouillet». Արխիվացված է օրիգինալից 4. 3. 2016-ին. Վերցված է 3. 5. 2019-ին.
  7. «Rexhep Qosja - Biografia». Akademia e Shkencave dhe e Arteve e Kosovës. Վերցված է 26. 6. 2012-ին.
  8. «Rexhep Qosja - Biografia». Akademia e Shkencave dhe e Arteve e Kosovës. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  9. The Albanian question and its solution. Vgl. Weblink
  10. Ismail Kadare: Identiteti evropian i shqiptarëve Tirana 2006
    Realiteti i shpërfillur. Tirana 2006 (Qosjas Antwort auf Kadare)
  11. Gjilan letrar- Award 2012 Beqir Musliu Արխիվացված 2015-06-14 Wayback Machine

Գրականություն Ռ. Քոսյայի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ag Apolloni, Parabola postmoderne, 2010
  • Robert Elsie, Historia e letërsisë shqiptare, 2001.