Jump to content

Ալբանագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալբանագիտություն, գիտության ճյուղ, որն ուսումնասիրում է ալբաներենը, ալբան ժողովրդի մշակույթը, արվեստը, գրականությունը, տարազը, պատմությունը՝ հիմնական ուշադրությունը նվիրելով ալբաներենին և կիրառելով համապատասխան գիտական մեթոդներ։

Ավստրիացի Թեոդոր Իպպենը ալբանացու ազգային տարազով: (1900)

Ալբանագիտության հիմնադիր ընդունված է համարել 18-րդ դարի գիտնական Յոհան Էրիխ Թունմանին. նա պնդում էր, որ ալբանացիները ուրույն ազգություն են[1]՝ զարգացնելով նրանց իլլիրիական ծագման մասին տեսությունը[2][3]։ Ավելի ուշ Գուստավ Մայերն ապացուցեց, որ ալբաներենը հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզուներից է[4]։

Ալբանագիտության զարգացման գործում զգալի ավանդ են ներդրել նաև Նորբերտ Յոկլը, Միլան Շուֆլայը, Ֆրանց Նոպչա ֆոն Ֆելսյո-Սվիլասը, Կարլ Ռեյնհոլդը, Էքրամ Չաբեյը...

Հումանիտար գիտության այդ ճյուղն իր տարբեր ենթաճյուղերով առավել համակարգված ձևով առաջ է տարվել Տիրանայի ալբանագիտության թագավորական ինստիտուտի, հետագայում՝ Կոսովոյի վարչական կենտրոն Պրիշտինայի ալբանագիտության ինստիտուտի և Ալբանիայի գիտությունների ակադեմիայի ծավալած գործունեության շնորհիվ. գիտական այդ օջախները հիմնադրվել են համապատասխանաբար 1940, 1960 և 1972 թվականներին[5][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Elsie, Robert (2010 թ․ մարտի 19). Historical Dictionary of Albania. Scarecrow Press. էջ 159. ISBN 978-0-8108-7380-3. «Johann Erich Thunmann (1746–1778) of the University of Halle first disseminated the theory of the autochthony of the Albanians»
  2. Schwandner-Sievers, Stephanie; Fischer, Bernd Jürgen (2002). Albanian Identities: Myth and History. Indiana University Press. էջ 75. ISBN 0-253-34189-2. «Although the first major exposition of the Illyrian theory, published by the German scholar Johann Thunmann in 1774...»
  3. Stipčević, Aleksandar (1977). The Illyrians: history and culture. Noyes Press. էջ 73. ISBN 978-0-8155-5052-5. «The first one who clearly formulated the thesis of the Illyrian origin of the Albanians, was the German historian Johannes Thunmann in the eighteenth century.»
  4. Philip Baldi (1983). An Introduction to the Indo-European Languages. SIU Press. էջեր 87–88. ISBN 978-0-8093-1091-3. «In fact, Albanian was not established definitively Indo-European until the latter part of the nineteenth century, when certain structural and lexical correspondences that demonstrated the Indo-European character of the language were noted (especially by Gustav Meyer)»
  5. Spiro J. Shetuni (2011). Albanian Traditional Music: An Introduction, with Sheet Music and Lyrics for 48 Songs. McFarland. էջ 17. ISBN 978-0-7864-8630-4. «In the 1960s, the Albanology Institute of Prishtinë was founded in Kosovo.»
  6. Robert Elsie (2010 թ․ նոյեմբերի 15). Historical Dictionary of Kosovo. Scarecrow Press. էջ 26. ISBN 978-0-8108-7483-1. «The core of the present Albanological Institute was founded on 1 June 1953 with four staff members: Ilhami Nimani, Selman Riza,»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]