Ռեյչել Սքոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյչել Սքոթ
անգլ.՝ Rachel Joy Scott;
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 5, 1981(1981-08-05)[1][2]
ԾննդավայրԴենվեր, ԱՄՆ
Մահացել էապրիլի 20, 1999(1999-04-20)[3][4] (17 տարեկան)
Մահվան վայրԿոլումբայնի ավագ դպրոց[3][5][4]
ԳերեզմանLittleton
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնբողոքականություն[6]
ԿրթությունԿոլումբայնի ավագ դպրոց[5]
Մասնագիտությունուսանող, գրող և թատրոնի դերասանուհի
Կայքracheljoyscott.com
Ստորագրություն
Изображение автографа
 Rachel Scott Վիքիպահեստում

Ռեյչել Ջոյ Սքոթ (անգլ.՝ Rachel Joy Scott, օգոստոսի 5, 1981(1981-08-05)[1][2], Դենվեր, ԱՄՆ - ապրիլի 20, 1999(1999-04-20)[3][4], Կոլումբայնի ավագ դպրոց[3][5][4]), ամերիկացի աշակերտուհի, Կոլումբայնի ավագ դպրոցում զանգվածային սպանությունների զոհ դարձած 13 աշակերտներից մեկն է։ Նրա պատվին անվանվել է «Rachel's Challenge» ոչ առևտրային կազմակերպությունը, որը զբաղվում է դեռահասների բռնության դեմ պայքարի հարցերով[7]։ Այն համաշխարհային[8][9] դպրոցների լուսաբանումների և Ամերիկայի դպրոցների ասամբլեայի ամենահեղինակավոր ծրագիրն է[10]։ 2016 թվականին Ռեյչելի օրագրերի մոտիվների հիման վրա, որտեղ նկարագրվում էր իր հավատը Աստծու նկատմամբ, նկարահանվել է «Ես չեմ ամաչում» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը Մեյսի ՄակԼեյնն էր։ Ֆիլմը քննադատների կողմից հիմնականում դրական արձագանքներ է ստացել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյչել Սքոթը ծնվել է 1981 թվականի օգոստոսի 5-ին, Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում։ Նա Սարել Սքոթի և Բեթ Նիմմոյի հինգ երեխաներից երրորդ էր։ Սքոթի ամբողջ ընտանիքը բարեպաշտ քրիստոնեաներ են[11]։ Ռեյչելի ծնողները ամուսնալուծվել են 1988 թվականին, սակայն նրանք պահպանում էին իրենց կապը[12] և իրենց երեխաներին միասին էին խնամում[13][14][15]։ Հաջորդող տարում Բեթը և նրա երեխաները տեղափոխվում են Լիտտլեթոն, Կոլորադո, որտեղ նա 1995 թվականին կրկին ամուսնանում է[12]։

Որպես երեխա, Սքոթը էներգիայով լի, շփվող աղջիկ էր, ով մտահոգություն էր դրսևորում ուրիշների բարեկեցության համար[16]։ Նա վաղ տարիքում բուռն կերպով զբաղվել է լուսանկարչությամբ և պոեզիայով։ Մինչև Կոլումբայնի ավագ դպրոցում ուսանելը, Ռեյչելն ընդունվել է Հոլանդիայի Քրիկ տարրական դպրոցը, ապա Քեն Քերլի միջնակարգ դպրոց։ Կոլումբայնի ավագ դպրոցում նա ուշադիր, միջինից բարձր աշակերտ է եղել, ով հետաքրքրվել է երաժշտությամբ, դերասանական գործով, դրամայով և բանավեճով։ Նա եղել է դպրոցի դատա-փորձագիտական և դրամա ակումբների անդամ[17], չնայած որ գործը ի սկզբանե հեշտ չէր նրա համար, և նա ստիպված էր լրացուցիչ ջանքեր գործադրել՝ հաջողության հասնելու համար[18]։

Միևնույն ժամանակ, մասնակցելով դպրոցական թատերական ակումբին, նա 1998 թվականին ծանոթացել է  Դիլան Քլեբոլդի հետ, ով Կոլումբայնի ավագ դպրոցում զանգվածային սպանությունների ոճրագործներից մեկն էր[19]։ Սկզբում Սքոթը ընկերության առաջարկ է արել Քլեբոլդին, ով, ինչպես հայտնում է, կուրորեն սիրահարված էր եղել նրան[20]։

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի մարտին Շրիվպորտում (Լուիզիանա նահանգ) Սքոթի (այդ ժամանակ նա 11 տարեկան էր) մորաքույրը և քեռին մասնակցություն են ունեցել տեղի եկեղեցու տոնակատարությանը, որից հետո որոշել են քրիստոնեություն ընդունել[21]։ 1998 թվականի ապրիլին նրա ամենամոտ հինգ ընկերները նրանից երես են թեքել՝ հավատքի հանդեպ նրա աճող նվիրվածության պատճառով։ Բացի դրանից, նրա հավատքի պատճառով նա երբեմն ծաղրանքի էր ենթարկվում իր մի քանի հասակակիցների կողմից,որոնց այդ թվում էին Էրիկ Հարրիսը և Դիլան Քլեբոլդը[22][23]։ Ռեյչելը սրա մասին փաստել է ծնողներին ուղղված նամակում իր մահվանից մեկ տարի առաջ։ Նամակը ներառում էր այս տողերը․

Իսկ հիմա, երբ ես արդեն խոսում եմ, նրանք ծաղրում են ինձ։ Ես անգամ չգիտեմ թե ինչ եմ արել։ Առանց ինչ-որ բառ ասելու նրանք ինձնից երես են թեքում։ Ես դպրոցում ոչ մի ըկեր չունեմ։ Բայց դուք գիտեք, թե ինչ է դա արժենում։

Սքոթը դեռահասության շրջանում նրա ընտանիքը շատ անգամներ է նկատել, որ նա աղոթում է ինչպես տանը, այդպես էլ եկեղեցում։ Մայրն ասում է, որ Սքոթը հաճախակի աղոթում էր ծնկները ծալած վիճակում, գլուխը կախ, ձեռքերը երեսին առած, և նմանատիպ հաճախակի աղոթքների ժամանակ հնարավոր կլիներ Ռեյչելի աչքերում արցունքի կաթիլներ տեսնել։ Մի դեպքում այն ներառում է Կոլումբայնի ավագ դպրոցի զանգվածային սպանություն կատարած ոճրագործներից մեկի համար աղոթք գրելը[25][26]։ 17 տարեկանում Սքոթը երեք եկեղեցի էր հաճախում․ Celebration Christian Fellowship, Orchard Road Christian Center, և Trinity Christian Center, որտեղ նա Կիրակնօրյա հոգեհանգստի պարերն էր խորեոգրաֆիա անում։ Նա նաև եկեղեցու երիտասարդական ակումբի ակտիվ անդամ էր․ Օչարդ-Ռոուդ Քրիստոնեական կենտրոնում նա «Ճեղքում» անունով խմբի անդամ էր, որտեղ նա լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում թե ավետարանչության և թե առաքելականություն ոլորտներում[27]։ Սքոթը իր ամսագրերում գրել է, որ իր հոգևոր իրազեկության զարգացմանը մեծապես նպատսել է այս երիտասարդական խմբին մասնակցելը, և նա ճանաչվեց որպես առաջատար պաշտպան[28]։

Սքոթը դեռահասության տարիքում պայքարել է ինքնագնահատականի ցածր լինելու դեմ, և իր ընտանիքի կողմից նկարագրվել է որպես «իր գեղեցկությամբ կուրացած»[18]։ 17 տարեկանում Ռեյչելը, չնայած հասակակիցների կողմից հայտնի լինելուն, երբեմն ընկերների հետ ուղղակի չէր մասնակցում սոցիալական իրադարձություններին այն պատճառով, որ կարող էր չդիմանալ ալկոհոլի գայթակղությանը[29]։ Սքոթը դեռահասության շրջանում լուրջ հարաբերությունների մեջ էր մի տղայի հետ, սակայն նա որոշեց այդ հարաբերություններին վերջ դրել, քանի որ այն հետագայում կարող էր ֆիզիկապես զարգանալ[30]։

Ընկերների խոսքերով, Սքոթը հաճախ նախընտրում էր գունավոր հագուստ կրել, որը արտահայտում էր նրա գունեղ անհատականությունը, երբեմն տարօրինակ գլխար էր դնում, ֆեդորաներ և անգամ գիշերազգեստներ, որպեսզի զվարճացնի իր ընկերներին[31]։ Նորաձևության, երաժշտության և լուսանկարչության հանդեպ ունեցած իր բուռն հետաքրքրությունից բացի, նա եղել է դասական ֆիլմերի անհագ դիտող, և հաճախ է խոսել հոլիվուդյան դերասանուհի դառնալու իր ցանկության մասին[32]։ Նա, ինչպես հայտնի է, այս ձգտումները արտահայտել է իր ընտանիքում և հումորի զգացումը թեթև ժեստերով միավորել է ամենօրյա ընտանեկան կյանքին, ինչպիսին է, օրինակ, ընտանիքի ինքնապատասխանիչին նամակ թողնելը, որը սկսվում էր այսպես․ «Դուք հասել եք թագուհի Ռայչելի և նրա ծառաների՝ Լարիի, Բեթի, Դանայի, Քրեյգի և Մայքլի բնակարան, եթե ինչ-որ բան ունեք, որը կցանականյիք, որ նարանք անեն ինձ համար, խնդրում եմ հաղորդագրություն թողնել»[33]։

Իր մահվան ժամանակ 17-ամյա Սքոթը ոգեշնչված էր գրելով և դերասանությամբ, քննարկելով այն հարցը, որ նա պետք է դերասանուհի, թե՞ Քրիստոնեական միսիոներ դառնա[34]։ Նա, որպես քրիստոնեական քարոզչության ծրագրի անդամ, Բոտսվանա այցելելու պլաններ ուներ, 1999 թվականի աշնանը իր սեփական բնակարան տեղափոխվելուց առաջ[35] առաջիկա ամռանը տներ կառուցելու համար[36]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://www.racheljoyscott.com/rachel-s-story
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://rachelschallenge.org/about-us
  5. 5,0 5,1 5,2 5,3 Rachel's Tears: 10th Anniversary Edition: The Spiritual Journey of Columbine Martyr Rachel Scott(բազմ․)(untranslated): (untranslated), 2009. — ISBN 978-1-418-51379-5
  6. Rachel's Tears: 10th Anniversary Edition: The Spiritual Journey of Columbine Martyr Rachel Scott(բազմ․)(untranslated): (untranslated), 2009. — P. 95—100. — ISBN 978-1-418-51379-5
  7. Herbert G. (2009 թ․ փետրվարի 11), Preserving A Daughter's Spirit (անգլերեն), CBS News, Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին, Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին {{citation}}: Text "В 2016 году был снят фильм "Мне не стыдно" (2016) с Мэйси МакЛэйн в главной роли, фильм получил в основном положительные отзывы. Под основу легли дневники Рэйчел, в которых она описывала свою веру в Бога. После её смерти эти записи получили широкую известность в США. web" ignored (օգնություն)
  8. «'Rachel's Challenge' promotes little acts of kindness among Calgary kids». globalnews.ca. 2014 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  9. «Sharing her pain to help stop bullying». royalgazette.com. 2016 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  10. «Speaker challenges for positive impact». The Wahkiakum County Eagle. 2008 թ․ հունվարի 17. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
  11. The Journals of Rachel Scott: A Journey of Faith at Columbine High p. 12
  12. 12,0 12,1 Beth Nimmo and Darrell Scott (2000). Rachel's Tears—The Spiritual Journey of Columbine Martyr Rachel Scott. Nashville, Tenn.: Thomas Nelson Publishers. էջեր 57, 61, 173. ISBN 0-7852-6848-0.
  13. Rachel's Tears, p. 32
  14. S.C. Gwynne (1999 թ․ դեկտեմբերի 20). «An Act of God?». Time magazine. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  15. Scott D., Nimmo B., Rabey S., 2000, էջ 32
  16. «About Us: Meet Rachel». rachelschallenge.org. 2010 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  17. «Rachel Scott». The Denver Post. 1999 թ․ ապրիլի 23. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  18. 18,0 18,1 Rachel's Tears, p. 46
  19. «Rachel Joy Scott». Acolumbinesite.com. 1981 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.
  20. «Beth Nimmo Interview». famousinterview.ca. 2009 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  21. The Journals of Rachel Scott: A Journey of Faith at Columbine High p. 3
  22. Rachel's Tears: 10th Anniversary Edition: The Spiritual Journey of Columbine p. 117
  23. «Craig Scott, Columbine Massacre Survivor, Revisits the High School and Remembers his Murdered Sister Rachel Scott». The Huffington Post. 2013 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  24. Rachel's Tears: 10th Anniversary Edition: The Spiritual Journey of Columbine p. 96
  25. «In the Face of Death: Craig Scott Revisits the Columbine Shooting». CBN.com. 2002 թ․ հուլիսի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
  26. The Journals of Rachel Scott: A Journey of Faith at Columbine High p. 27
  27. «Pentecostal Evangel». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  28. Rachel's Tears: 10th Anniversary Edition: The Spiritual Journey of Columbine p. 117
  29. Rachel's Tears, p. 48
  30. Rachel's Tears, p. 45
  31. «Friends tell victim goodbye». Daily News. 1999 թ․ ապրիլի 25. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  32. «Rachel Scott touched 'millions of people's lives». Hollis Brookline Journal. 2008 թ․ ապրիլի 15. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  33. «United They Stand». people.com. 1999 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  34. «Columbine Victim's Dad Traveling to Share his Daughter's Journal». Toledo Blade. 1999 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  35. «Rachel's Joy Lives On». The Denver Post. 1999 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  36. «Victims in High School had Big Dreams, Plans for Future». Times Daily. 1999 թ․ ապրիլի 23. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Scott D., Nimmo B., Rabey S. Rachel's Tears: The Spiritual Journey of Columbine Martyr Rachel Scott. — Nashville: Thomas Nelson Publishers, 2000. — 181 p. — ISBN 978-0-7852-6848-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյչել Սքոթ» հոդվածին։