Ռաֆայել Էրիսթավի
Ռաֆայել Էրիսթավի վրաց.՝ რაფიელ დავითის ძე ერისთავი | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9 (21), 1824 կամ ապրիլի 21, 1824[1] |
Ծննդավայր | Քվեմո Ճալա, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 19 (մարտի 4), 1901 (76 տարեկան) կամ մարտի 4, 1901[1] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Թելավ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ, հրապարակախոս, պատմաբան, թարգմանիչ և ազգագրագետ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Թիֆլիսի գիմնազիա |
Raphael Eristavi Վիքիպահեստում |
Ռաֆայել Դավիթի Էրիսթավի (վրաց.՝ რაფიელ ერისთავი, նաև՝ Արագվիս Էրիսթավի, Էրիսթով-Արագվսկի, ապրիլի 9 (21), 1824 կամ ապրիլի 21, 1824[1], Քվեմո Ճալա, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 19 (մարտի 4), 1901 կամ մարտի 4, 1901[1], Թելավ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2]), վրացի բանաստեղծ, թարգմանիչ, ազգագրագետ ու բանահյուսագետ։ Սերում է իշխանական տոհմից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆայել Էրիսթավին ծնվել է 1824 թվականի ապրիլի 9-ին (21-ին) Կախեթի Չալա գյուղում։ Սովորել է Թիֆլիսում՝ ազնվականների երեխաների համար նախատեսված դպրոցում, որն ավարտել է 1845 թվականին։ 1846 թվականին սկսել է աշխատել որպես քաղաքացիական ծառայող։
Ամուսնացած է եղել Ֆեոդոսյա Էրիսթովա-Գուրիյսկու հետ (1845-1891)։
Ռաֆայել Էրիսթավիի բանաստեղծություններն առաջին անգամ տպագրվել են 1854 թվականին։ Գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, պիեսներ ու ազգագրագիտական թեմաներով էսսեներ։ «Տերգդալեուելբի» խմբակի գրողների ազդեցությամբ 1860-ական թվականներին սկսել է գրել քաղաքական թեմաներով բանաստեղծություններ։ Սակայն նրա ստեղծագործությունների հիմնական թեման եղել է գյուղացիության կյանքը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դատարանից խնդրողը»
- «Մուրացկանն ու աղքատը»
- «Նկար»
- «Մեծ ընտանիք»
- «Մայրենի լեզու»
- «Խևսուրի հայրենիքը» (1881)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 2,0 2,1 2,2 Эристави Рафаэл Давидович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Барамидзе А., Радиани Ш., Жгенти Б., История грузинской литературы, Тб., 1958.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Էրիսթավի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 96)։ |