Ռավշանա Կուրկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռավշանա Կուրկովա
ուզբ.՝ Ravshana Bahromovna Kurkova
Ծնվել էօգոստոսի 22, 1980(1980-08-22)[1] (43 տարեկան)
ԾննդավայրՏաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական մանկավարժական համալսարան
Քաղաքացիություն Ուզբեկստան և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, մոդել, երգչուհի և ֆոտոմոդել
Ծնողներմայր՝ Rano Kubaeva?
Ամուսին(ներ)Արտյոմ Տկաչենկո
IMDbID 2045831
Ռավշանա Կուրկովա՝ Վիքիպահեստ

Ռավշանա Բախրամովնա Կուրկովա (ուզբ.՝ Равшона Баҳром қизи Куркова, Ravshona Bahrom qizi Kurkova, ռուս.՝ Равшана Бахрамовна Куркова, օգոստոսի 22, 1980(1980-08-22)[1], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսական կինոյի և հեռուստատեսության ուզբեկ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռավշանա Մատչանովան ծնվել է 1980 թվականի օգոստոսի 22-ին Տաշքենդում։ Հայրը Բախրամ Մատչանովն է, ով խաղացել է Մարկ Վայլի «Իլխոմ» թատրոնում, իսկ մայրը՝ դերասանուհի[2] և կինոռեժիսոր Ռանո Ջալիլովնա Կուբաևան։ Ռավշանա Կուրկովայի քեռին է ռեժիսոր և սցենարիտ Ռաուֆ Կուբաևը[3]։

Ընտանիքի՝ Մոսկվա տեղափոխվելուց առաջ Ռավշանա Կուրկովան ավարտել է երաժշտական դպրոց, սովորել Տաշքենդի International House մասնավոր դպրոցում, ցանկացել ընդունվել Լոնդոնի համալսարան, սակայն հետո որոշել է մնալ Ռուսաստանում և սովորել մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում[4]։

Կինոյում նկարահանվել սկսել է 1992 թվականին, երբ 12 տարեկան հասակում խաղացել է «Ձարխոտերի գաղտնիքը» (ռուս.՝ «Тайна папоротников») ֆիլմում։

Ռավշանա Կուրկովան ավարտել է Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը[5]։ Մասնակցել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտին կից Ռեժիսորական բարձրագույն դասընթացների մի շարք դասախոսությունների և սովորել դերասանական վարպետություն Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանի դասախոս Տատյանա Պիշնովայի ղեկավարությամբ։ Բարձրագույն կրթությունն ավարտելուց հետո Ռավշանա Կուրկովան աշխատել է հեռուստատեսությունում. նա եղել է գրիմյորի օգնական, ռեժիսորի օգնական, թոք-շոուի խմբագիր[6]։ Ժամանակի ընթացքում Ռավշանա Կուրկովան սկսել է ստանալ էպիզոդիկ դերեր ու հաճախակի հայտնվել էկրաններին[4]։

Ռավշանա Կուրկովան ճանաչման է արժանացել ТНТ հեռուստաալիքի «Բարվիխա» (ռուս.՝ «Барвиха») սերիալի շնորհիվ։ Դերասանուհու հայտնի աշխատանքերից են Ռիտայի («Մեռած դուստրեր», ռեժիսոր՝ Պավել Ռումինով, 2007 թվական), Ֆերուզայի («Կանգնած եմ եզրին», ռեժիսոր՝ Ռաուֆ Կուբաև, 2008 թվական), Կաբիի («Սպաներ-2», ռեժիսոր՝ Զինովի Ռոյզման, 2009 թվական), Լենայի («Սերը մեծ քաղաքում-2», ռեժիսոր՝ Մարիուս Վայսբերգ, 2010 թվական), Բոննիի («Ջարդուփշուր», ռուս.՝ «Вдребезги», ռեժիսոր՝ Ռոման Կարիմով, 2011 թվական), Նելլիի («Անպետք մարդկանց կղզին», ռեժիսոր՝ Էդուարդ Պարրի, 2011 թվական), Քրիստինայի («Մայրեր», ռեժիսոր՝ Սարիկ Անդրեասյան, 2011 թվական), Ալիսայի («Ինչ են անում տղամարդիկ», ռեժիսոր՝ Սարիկ Անդրեասյան, 2012 թվական), Օլգայի («Անիրական սեր», ռեժիսոր՝ Արման Գևորգյան, 2013 թվական) դերերը։ Ռավշանա Կուրկովան նկարահանվել է նաև էստոնացի ռեժիսոր Վեյկո Իունպուուի «Սուրբ Տինուի գայթակղությունը» (2009 թվական) ֆիլմում, որ արժանացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակի, ինչպես նաև Էստոնիայի կողմից ներկայացվել է «Օսկարի» 2010 թվականին, ընդգրկվել է Sundance կինոփառատոնի մրցութային ծրագրում։

Ռավշանա Կուրկովան նկարահանվել է Machete խմբի «Нежность» և Վլադի Կաստայի «Сочиняй мечты» տեսահոլովակներում[4]։

2009 թվականին Ռավշանա Կուրկովան Ելիզավետա Բոյարսկայայի, Մաքսիմ Մատվեևի, Օլգա Սմիրնովայի, Ալեքսեյ Ֆիլիմոնովի, Դարյա Չարուշայի, Ալեքսանդր Ալյաբևի, Գրիգորի Դոբրիգինի հետ մասնակցել է Օլեգ Գլուշկովի «Rooms» պարային-երաժշտական ներկայացմանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին ամուսնու՝ լուսանկարիչ Սեմյոն Կուրկովի հետ դերասանուհին ծանոթացել է ուսանողական երեկույթներից մեկի ժամանակ։ Բաժանվելուց հետո Ռավշանա Կուրկովան շարունակում է կրել իր առաջին ամուսնու ազգանունը։

2004 թվականից մինչև 2008 թվականը Ռավշանա Կուրկովան ամուսնացած է եղել դերասան Արտյոմ Տկաչենկոյի հետ։ Բաժանվելուց հետո նրանք մնացել են ընկերներ և 2012 թվականին միասին նկարահանվել են «Մայիսյան անձրև» ֆիլմում՝ մարմնավորելով նախկին ամուսինների[4]։

2021 թվականի օգոստոսի 21-ին Կուրկովան լուսանկար է հրապարակել մեկամյա որդու՝ Գասպարի հետ, որի հայրը գործարար Սերգեյ Ամարյանն է[7]։ 2023 թվականի մարտին ծնվել է նրանց դուստրը[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1992 ֆ Ձարխոտերի գաղտնիքը Тайна папоротников / Kirk Kulok Siri' Նիգորա
2002 ս Գողը 2։ Վարձով երջանկություն Воровка 2. Счастье напрокат Նատաշա
2008 ս Մասնավոր խուզարկու Частный детектив Սվետլանա Ռոգովա
2006 ս Եռաժանի։ Ֆեոդոր Սեչենովի գործը Острог. Дело Фёдора Сеченова Մարինա Վալերևնա Գամայուն
2007 ֆ Երեք աղջիկ Три девушки Մայա
2007 ֆ Հարազատներ ու բարեկամներ Родные и близкие Վիկա
2007 ֆ Մեռած դուստրեր Мёртвые дочери Ռիտա
2007 ս УГРО. Простые парни Զոյա Օդինցովա
2008 ֆ Կանգնած եմ եզրին На краю стою Ֆիրուզա
2008 ս Սիրո մի գիշեր Одна ночь любви գնչուհի Լեյլա
2009 ֆ Սուրբ Տինուի գայթակղությունը Püha Tõnu kiusamine Նադեժդա
2009 ֆ Հնդկական կինո Индийское кино Սանա
2009 ս Братаны Ալիսա
2009 ս Սպաներ Офицеры Կաբի
2009 ս Բարվիխա Барвиха Անժելա
2009 ֆ Սերը մեծ քաղաքում 2 Любовь в большом городе 2 Ելենա
2010 ֆ Սակուրայի մուրաբա Варенье из сакуры
2010 ֆ Глухарь в кино Վերա
2010 ս Վերջին հանդիպում Последняя встреча Կարմենսիտա
2011 ս Золотые Անժելա Կոնկուլովա
2011 ֆ Ջարդուփշուր Вдребезги Բոննի
2011 ֆ Ձմեռ պապը միշտ զանգում է... երեք անգամ Дед Мороз всегда звонит… трижды! Մարգո
2011 ս Անպետք մարդկանց կղզի Остров ненужных людей Նելլի
2012 ֆ Մայրեր Мамы Քրիստինա
2012 ս Ուրալյան ժանեկագործուհի Уральская кружевница Գաբրիելա Պազետի
2012 ֆ Մայիսյան անձրև Майский дождь Արինա
2013 ֆ Ի՜նչ են անում տղամարդիկ Что творят мужчины! Ալիսա
2013 ֆ Բուք Метель Անյա
2013 ֆ Քանի դեռ կենդանի ես Пока ещё жива Մագի
2014 ֆ Փախստականները Беглецы Նաստյա
2014 ֆ Անիրական սեր Нереальная любовь Օլգա
2014 ֆ Ֆեդկա Федька Պուշպա
2014 ս Արարիչներ Творцы Ալինա
2015 ս Սիրահարված կանայք Влюблённые женщины Եվգենյա
2015 ֆ Սիրո մասին Про любовь ոստիկանության աշխատակից
2015 ս Իսկ մեր բակում А у нас во дворе Մավլյուդա
2015 ֆ Առանց սահմանների Без границ Կամիլա
2016 ֆ Хардкор վաճառող անցումում
2016 ֆ Գայթակղություն Искушение
2017 ֆ Սիրո մասին։ Միայն մեծահասակների համար Про любовь. Только для взрослых
2017 ֆ Վարձով երեխաներ Детки напрокат Ուլյանա
2017 ֆ Փախստականներ Беглецы Նաստյա
2016 ս Ղրիմ Крым Ալյա
2018 ս Տղամարդկանց դաժան աշխարհը Жестокий мир мужчин Կիրա Արեֆևա
2018 ֆ Նուրեև։ Սպիտակ ագռավը Белая ворона Ֆարիդա
2018 ս Զանգեք ԴիԿապրիոյին Звоните ДиКаприо! Ռոքսանա Կուրկինա, դերասանուհի
2018 ս Առաջին պատահածի հետ За первого встречного Սաշա
2019 ֆ Էբիգեյլ Эбигейл Ստելլա
2019 ս Իսկ մեր բակում... А у нас во дворе… 2 Մավլյուդա Էդգարովա
2019 ֆ Хандра վնասվածքաբան
2019 ֆ Բալկանյան սահման Балканский рубеж Վերա
2019 ֆ Վերջին նետումը Последний бросок / Lazarat Ելենա
2019 ֆ Իվան Ցարևիչը և Գորշ Գայլը 4 Иван Царевич и Серый Волк 4 Ադելաիդա Չար
2020 ս Առաջին պատահածի հետ За первого встречного Ալեքսանդրա Ինոկենտևնա Սամոյլովա
2020 ս Նրբություն Нежность Լիանա
2021 ֆ Չեռնոբիլ Чернобыль Դինա, բժիշկ-ռադիոլոգ
2021 ս Контакт Ռեգինա Կրավցովա
2021 ֆ Краш Լայմա Օլեգովնա, դպրոցի տնօրեն
2022 ս Ճայեր Чайки Վալերիա Բուլգարինա, վոլեյբոլիստ
2022 ս Իսկ մեր բակում... А у нас во дворе… 3 Մավլյուդա Էդգարովա (գլխավոր դեր)
2022 ս Darknet Մեյլի, զենք վաճառող

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակ ԱՊՀ, Լատվիայի, Լիտվայի ու Էստոնիայի «Նոր կինո։ 21-րդ դար» միջազգային կինոփառատոնում «Երեք աղջիկ» (ռեժիսոր՝ Ռուստամ Իբրագիմբեկով) ֆիլմում Մայայի դերի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Интервью(չաշխատող հղում)
  3. «Harpers Bazaar». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Биографии звезд на Cosmo.ru: Равшана Куркова». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  5. Интервью на радио «Маяк»(չաշխատող հղում)
  6. «Равшана Куркова. Интервью проекту «Сноб»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  7. «Равшана Куркова перестала скрывать сына и впервые показала его». Домашний очаг (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  8. «Равшана Куркова стала мамой во второй раз». muz-tv.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռավշանա Կուրկովա» հոդվածին։