Ռաշիդ Նեժմետդինով
Ռաշիդ Նեժմետդինով | |
---|---|
թաթ.՝ Рәшит Һибәт улы Нәҗметдинов | |
Պետություն(ներ) | ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 15, 1912 |
Ծննդավայր | Ակտոբե, Turgay Oblast, Ռուսական կայսրություն |
Մահվան ամսաթիվ | հունիսի 3, 1974 (61 տարեկան) |
Մահվան վայր | Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Բնակության վայր | Q55465005? և Ostrovsky street?, Կազան[1] |
Կոչում | միջազգային վարպետ և ԽՍՀՄ շախմատի սպորտի վարպետ |
365chess | Rashid_Nezhmetdinov |
Chesstempo համար | 243617 |
ICCF համար | 243617 |
Պարգևներ և մրցանակներ | |
Rashid Nezhmetdinov Վիքիպահեստում |
Ռաշիդ Գիբյատովիչ Նեժմետդինով ( ռուս. ՝ Рашид Гибятович Нежметдинов, դեկտեմբերի 15, 1912, Ակտոբե, Turgay Oblast, Ռուսական կայսրություն - հունիսի 3, 1974, Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային շախմատիստ և շաշիստ։ Նրան՝ որպես շախմատիստի, համեմատել են Միխայիլ Չիգորինի հետ։
Միջազգային վարպետ 1954 թվականից։ Հեղինակ է թաթարերեն առաջին շախմատի դասագրքի (Կազան 1953)։ Նա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում առաջինն էր, որ ստացավ վարպետի կոչում և՛ շախմատում, և՛ շաշկիում (երկու տիտղոսներն էլ ստացել է 1950 թվականին)։
Թաթարական ԻԽՍՀ-ի բազմակի չեմպիոն։ Ռուսաստանի ԽՖՍՀ-ի հնգակի չեմպիոն (1950, 1951, 1953, 1957, 1958)։ Խորհրդային Միության առաջնության եզրափակիչի քառակի մասնակից (լավագույն արդյունքը՝ Կիև, 1954 թ., 7-րդ տեղ[2] ):
Հաջողություններ միջազգային մրցաշարերում. 2-րդ տեղ Բուխարեստում (1954 թ., հաջորդել է Վիկտոր Կորչնոյին)[3], 2-րդ տեղ Ռոստովում (1961թ., հաջորդել է Մարկ Տայմանովին)[4], 3-րդ տեղ՝ Բաքվում (1964 թ., հաջորդել է Վլադիմիր Անտոշինին և Վլադիմիր Բաղիրովին)[5]։ Բազմիցս Նեժմետդինովին է շնորհվել մրցանակը Մրցաշարի ամենագեղեցիկ պարտիա անվանակարգում։
Նա իրեն լավագույն կողմերով է դրսևորել նաև որպես ՌԽՖՍՀ շախմատի հավաքականի մարզիչ՝ բազմիցս նվաճելով չեմպիոնական տիտղոսներ և արժանանալով ԽՍՀՄ վաստակավոր մարզչի պատվավոր կոչման։
Ըստ Chessmetrics-ի հետահայաց համակարգի՝ նրա ամենաբարձր վարկանիշը եղել է 1954 թվականի սեպտեմբերին. 2660 միավորով այն ժամանակ աշխարհում զբաղեցրել է 21-րդ տեղը[6]։
Վարկանիշի փոփոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1971 | 2450 | 2450 | 2450 | |||||||||||
1972 | 2450 | 2450 | 2450 | |||||||||||
1973 | 2455 | 2455 | 2455 | |||||||||||
1974 | 2455 | 2455 | 2455 | |||||||||||
1975 | 2455 | 2455 | 2455 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.kazan.aif.ru/society/persona/85897
- ↑ XXI первенство СССР по шахматам : Сборник партий. Москва : Физкультура и спорт, 1955
- ↑ Bucharest 1954
- ↑ Rostov 1961
- ↑ International Tournament- Baku November-December 1964
- ↑ Chessmetrics Player Profile: Rashid Nezhmetdinov
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Баранов Б. Художник шахмат. [К 60-летию со дня рождения междунар. мастера Р. Г. Нежметдинова] // Шахматы в СССР (журнал). — 1972. — № 8. — С. 4—6.
- Белокопытов В. И. Рашид Нежметдинов: Очерк жизни и творчества. — Татарское книжное издательство, 1983 . — 160 с. — 30 000 экз.
- Дамский Я. В. Рашид Нежметдинов. — М.: Физкультура и спорт (издательство), 1987. — 175 с. — 100 000 экз.
- Дамский Я. В. Ровесники Октября. «Вундеркинд из Казани» // Шашки. — 1987. — № 11. — С. 3—5.
- Дамский Я. В. Ровесники Октября. «Вундеркинд из Казани» (окончание) // Шашки. — 1987. — № 12. — С. 4—6.
- W. Litmanowicz, J. Giżycki, « Chess from A to Z », հատ II, Վարշավա 1987, էջ 775
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռաշիդ Նեժմետդինով շախմատիստի էջն ու պարտիաները Chessgames.com կայքում
- Nezhmetdinov, Rashid (1912-1974) | MusiChess
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաշիդ Նեժմետդինով» հոդվածին։ |
|