Ռալֆ Հազենհյուտլ
Ռալֆ Հազենհյուտլ գերմ.՝ Ralph Hasenhüttl | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ավստրիա | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 9, 1967[1][2][3] (57 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Գրաց, Ավստրիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 190 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 88 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ՌԲ Լեյպցիգ | ||||||||||||||||||||||||||
Համար | Գլխավոր մարզիչ | ||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ռալֆ Հազենհյուտլ (գերմ.՝ Ralph Hasenhüttl օգոստոսի 9, 1967[1][2][3], Գրաց, Ավստրիա)՝ ավստրիացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվող, նաև ֆուտբոլային մարզիչ։
Ֆուտբոլիստի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր փորձը մեծ ֆուտբոլում Ռալֆ Հազենհյուտլը սկսել է հարազատ քաղաք՝ Գրացի «ԳԱԿ» ակումբում։ Պրոֆեսիոնալ մակարդակում Ռալֆը նորամուտը նշել է 1985 թվականի օգոստոսի 31-ին ավստրիական Բունդեսլիգայի շրջանակներում տեղի ունեցած «Լեոբենի» դեմ խաղում, փոխարինման դուրս գալով 84-րդ րոպեին Մարիո Դզուենելլիի փոխարեն[4]։
1989 թվականի Հազենհյուտլը տեղափոխվել է վիեննական «Աուստրիա» ակումբ, հանդես գալով ՈՒԵՖԱ գավաթում։ 1989 թվականին Ռալֆը իր առաջին խաղը անցկացրեց եվրոգավաթում՝ մասնակցելով «Այաքսի» դեմ խաղին[5]։ Ակումբի հետ Հազենհյուտլը ավստրիական Բունդեսլիգայում կարողացել է իրար հետևից 3 անգամ հաղթել Բունդեսլիգան (1990-1991, 1991-1992, 1992-1993) և երեք անգամ երկրի Գավաթը (1989-1990, 1991-1992, 1993-1994)։ Ընդհանուր «Աուստրիայի» կազմում Ռալֆը անցկացրել է 146 հանդիպում և խփել է 45 գոլ։
1994 թվականի ամռանը Հազենհյուտլը տեղափոխվեց «Աուստրիայի» գլխավոր մրցակից «Ռեդ Բուլլ» ակումբը։ Այստեղ Ռալֆը 1994-95 մրցաշրջանում դարձավ երկրի առաջնության չեմպիոն։
1996 թվականին ՈՒԵՖԱ-ի հաստատումով՝ «Բոսմանի կոնոների» հիման վրա նա այլևս չէր կարող հանդես գալ տվյալ երկրի առաջնությունում և նա տեղափոխվեց Բելգիայի առաջնություն։ Սկզբում հանդես եկավ «Մեխելենում», ապա «Լերսում», որից հետո է հրաժարվեց հանդես գալ գերմանական ակումբներում՝ մասնավորապես «Քյոլնում» և «Գրոյտեր Ֆյուրտում»։
Ռալֆի վերջին ակումբը եղել է «Բավարիայի» երկրորդ թիմը, որի կազմում նա հանդես եկավ մինչև 2004 թվականը։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրիայի հավաքականում Ռալֆը նորամուտը նշել է 1988 թվականի մայիսի 17-ին Հունգարիայի հավաքականի դեմ ընկերական խաղում։ Հազենհյուտլը խաղադաշտ մտավ երկրորդ խաղակեսի սկզբում՝ փոխարինման դուրս գալով Պետր Շտյոգերի փոխարեն, և հատկանշական է որ 11 րոպե անց աչքի ընկավ գոլով[6]։ Ամբողջ կարիերայի ընթացքում Ռալֆը անցկացրել է 8 հանդիպում ազգային հավաքականի կազմում և խփել է 3 գոլ։
Ռալֆ Հազենհյուտլի խաղերը և գոլերի հավաքականի կազմում | |||||
---|---|---|---|---|---|
Խաղ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գոլ | Առաջնություն |
1 | 17 մայիսի, 1988 թվական | Հունգարիա - Ավստրիա | 0 - 4 | 1 | Ընկերական խաղ |
2 | 21 օգոստոսի, 1990 թվական | Ավստրիա - Շվեյցարիա | 1 - 3 | Ընկերական խաղ | |
3 | 14 ապրիլի, 1992 թվական | Ավստրիա - Լիտվա | 4 - 0 | 1 | Ընկերական խաղ |
4 | 29 ապրիլի, 1992 թվական | Ավստրիա - Ուելս | 1 - 1 | Ընկերական խաղ | |
5 | 19 մայիսի, 1992 թվական | Ավստրիա - Լեհաստան | 2 - 4 | 1 | Ընկերական խաղ |
6 | 2 սեպտեմբերի, 1992 թվական | Ավստրիա - Պորտուգալիա | 1 - 1 | Ընկերական խաղ | |
7 | 17 օգոստոսի, 1994 թվական | Ավստրիա - Ռուսաստան | 0 - 3 | Ընկերական խաղ | |
8 | 12 հոկտեմբերի, 1994 թվական | Ավստրիա - Հյուսիսային Իռլանդիա | 1 - 2 | 1996 թվականի ԵԱ-ի որակավորման փուլ |
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունտերխախինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց անմիջապես հետո Ռալֆը կես մրցաշրջան եղել է «Ունտերխախինգի» գլխավոր մարզիչը, որից հետո աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական։ 2007 թվականի մարտի 19-ին ակումբի գլխավոր մարզիչ Հարրի Դոյտինգերի հեռանալուց հետո սկսեց կատարել գլխավոր մարզչի աշխատանքը[7]։ Հետո վերադարձավ իր նախկին պաշտոնին, երբ ակումբ հրավիրվեց Վերներ Լորանտը[8]։ Սակայն այդ տարվա հոկտեմբերի 7-ին Հազենհյուտլը կրկին գլխավորեց «Ունտերխախինգ»[9], հանդես գալով հարավային Ռեգիոնալլիգայում։
Ռեգիոնալլիգայում 2007-08 մրցաշրջանում զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը «Ունտերխախինգը» կարողացավ մասնակցել Գերմանիայի երրորդ լիգային, որտեղ առաջին իսկ մրցաշրջանում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, և 1 միավոր էր պակասում որպեսզի մյուս մրցաշրջանը անցկացնեն երկրորդ Բունդեսլիգայում[10]։
2009-10 մրցաշրջանը ակումբի համար այդքանել հաջող չէր. 24 հանդիպում անցկացնելուց հետո «Ունտերխախինգը» առաջնության աղյուսակում ընթանում էր 10-րդ հորիզոնականով (հավաքել էր 31 միավոր) և անհրաժեշտ էր դուրս չմնալ առաջնությունից և ակումբի ղեկավարությունը 2010 թվականի փետրվարի 22-ին Հազենհյուտլին ուղարկեցին հանգստի[11]։
Աալեն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հունվարի 2-ին Հազենհյուտլը դարձավ «Աալեն» ակումբի գլխավոր մարզիչը, այն նպատակով, որ ակումբին հետ պահի Երրորդ Լիգայից դուրս մնալուց[12]։ Խնդիրը լուծվեց՝ «Աալենը» զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը՝ դուրս չմնաց Երրորդ լիգայից, իսկ Ռալֆին ևս մեկ տարվա պայմանագիր առաջարկվեց[13]։
Ակումբի ղեկավարությունը իր առջև նպատակ դրեց, որ մյուս մրցաշրջանում ակումբը տեղ զբաղեցնի մրցաշարային աղյուսակի միջնամասում։ Ֆուտբոլիստները լավ հանդես եկան Հազենհյուտլի գլխավորությամբ, կարողացան լուծել բոլոր խնդիրները և զբաղեցրեցին 2-րդ հորիզոնականը, որը նրանց թույլ տվեց մյուս մրցաշրջանում հանդես գան երկրորդ Բունդեսլիգայում[14]։
2012-13 մրցաշրջանում Հազենհյուտլը հիվանդացավ[15], ինչի պատճառով ակումբը չկարողացավ իր տեղը ամրապնդել երկրորդ Բունդեսլիգայում։ 2013 թվականի հուլիսի 1-ին Հազենհյուտլի պայմանագրի ժամկետը ավարտվեց և լքեց ակումբը, և որոշ ժամանակ կարիերան ընդհատեց բուժվելու համար[16]։
Ինգոլշտադտ 04
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հոկտեմբերի 7-ին Հազենհյուտլը ներկայացվեց որպես «Ինգոլշտադտ 04»-ի գլխավոր մարզիչ՝ փոխարինելով Մարկո Կուրցին, ով հեռացվել էր իր պաշտոնից վատ մեկնարկելով 2013-2014 մրցաշրջանում[17][18]։ Հազենհյուտլին հաջողվեց մինչև ձմեռային արձակուրդները ակումբին դուրս հանել ծանր իրավիճակից, իսկ արդեն գարնանային փուլում ավելի հաջող հանդես եկան, և մրցաշրջանը ավարտեցին 10-րդ հորիզոնականով[19]։ Դա նպաստեց նրան, որ ակումբը մինչև 2016 թվականի հուլիսը պայմանագիր առաջարկեց նրան[20]։
Հաջորդ 2014-2015 մրցաշրջանում «Ինգոլշտադտ 04»-ը երկրորդ Բունդեսլիգայում մեծ առավելություն ուներ բոլորից, և մրցաշրջանի վերջում պարզ դարձավ, որ ակումբը ընդամենը 4 պարտություն է կրել ամբողջ մրցաշրջանի ընթացքում[21]։ Առաջին Բունդեսլիգայում «Ինգոլշտադտ 04»-ը Ռալֆի ղեկավարությամբ զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը։ Սակայն Հազենհյուտլը հրաժարվեց պայմանագիրը երկարաձգել, և 2016 թվականի ապրիլին հայտարարեց, որ հեռանում է ակումբից[22]։
ՌԲ Լեյպցիգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հուլիսին Հազենհյուտլը սկսեց գլխավորել «ՌԲ Լեյպցիգը», նշենք նաև, որ նրա նպատակն է իր առաջին մրցաշրջանը Բունդեսլիգայում անցկացնի հաջող, և հայտնվի Եվրոպայի Լիգայում[23]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Salzburgwiki (գերմ.)
- ↑ «Österreich » Bundesliga 1985/1986 » 7. Spieltag » Donawitzer SV Alpine - Grazer AK 0:7» (գերմաներեն). «weltfussball.de».
- ↑ «Europa League 1989/1990 » 1. Runde » Austria Wien - AFC Ajax 1:0» (գերմաներեն). «weltfussball.de».
- ↑ «Freundschaft 1988 » Mai » Ungarn - Österreich 0:4» (գերմաներեն). «weltfussball.de».
- ↑ «SpVgg Unterhaching trennt sich von Trainer Deutinger» (գերմաներեն). «mittelbayerische.de». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Werner Lorant soll Siebtligisten retten» (գերմաներեն). «sueddeutsche.de».
- ↑ «Trainer Lorant in Unterhaching zurückgetreten» (գերմաներեն). «augsburger-allgemeine.de».
- ↑ «Hasenhüttl fordert neue Spieler» (գերմաներեն). «bild.de».
- ↑ «Ralph Hasenhüttl muss gehen» (գերմաներեն). «kicker.de».
- ↑ «Ralph Hasenhüttl neuer Aalen-Trainer» (գերմաներեն). «spox.com».
- ↑ «Ralph Hasenhüttl bleibt Trainer des VfR Aalen» (գերմաներեն). «schwaebische.de».(չաշխատող հղում)
- ↑ «Adlerträger wollen Aalen ärgern» (գերմաներեն). «schwaebische.de».(չաշխատող հղում)
- ↑ «Trainer von VfR Aalen Ralph Hasenhüttl am Hantavirus erkrankt» (գերմաներեն). «express.de».(չաշխատող հղում)
- ↑ «Trainer Hasenhüttl verlässt den VfR Aalen» (գերմաներեն). «spox.com».
- ↑ «Ingolstadt verpflichtet Hasenhüttel» (գերմաներեն). «spiegel.de».
- ↑ «Ingolstadt trennt sich von Trainer Kurz» (գերմաներեն). «spiegel.de».
- ↑ «Bundesliga-Aufsteiger FC Ingolstadt: Gekommen um zu bleiben» (գերմաներեն). «web.de».
- ↑ «Trainer Hasenhüttl verlängert in Ingolstadt» (գերմաներեն). «spiegel.de».
- ↑ «Warum Ingolstadt der ungeliebte Aufsteiger ist» (գերմաներեն). «welt.de».
- ↑ «Hasenhüttl will Ingolstadt zum Saisonende verlassen – Kontakte zu RB Leipzig» (գերմաներեն). «lvz.de». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Hasenhüttl träumt vom Europapokal» (գերմաներեն). «sport1.de».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռալֆ Հազենհյուտլ» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 9 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ավստրիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Աուստրիա Վիեննայի ֆուտբոլիստներ
- Ավստրիացի ֆուտբոլային մարզիչներ
- Ավստրիացի ֆուտբոլիստներ
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ
- Մեխելենի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի մարզիչներ
- Ռեդ Բուլ Զալցբուրգի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Քյոլնի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով