Ռազան ալ Նաջար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազան ալ Նաջար
արաբ․՝ روزان النجار‎‎
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 13, 1997(1997-09-13)[1]
ԾննդավայրԽան Յունիս, Գազայի հատված
Մահացել էհունիսի 1, 2018(2018-06-01)[2] (20 տարեկան)
Մահվան վայրKhuza'a, Khan Yunis, Khan Yunis Governorate, Գազայի հատված
ԳերեզմանԳազա
Քաղաքացիություն Պաղեստին
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնսուննի իսլամ
Մասնագիտությունparamedic և բուժքույր
ԱնդամությունQ123375314?
 Razan al-Najjar Վիքիպահեստում

Ռազան Աբդուլ Քադիր ալ-Նաջար (Razan Ashraf Abdul Qadir al-Najjar, 1997[3] – հունիսի 1, 2018), պաղեստինցի բուժքույր, պարամեդիկ, ով սպանվել է Իսրայելի պաշտպանության բանակի կողմից 2018 թվականին Գազայի սահմանի ցույցերի ընթացքում կամավոր աշխատանքի ժամանակ։ Իսրայելցի զինվորը նրան մահացու կրակել է կրծքավանդակին, երբ նա ձեռքերը վեր է բարձրացրել՝ ցույց տալու, որ զինված չէ[4] և փորձում է օգնության հասնել Իսրայելի սահմանին մոտ գտնվող Գազայի հատվածում գտնվող վիրավորներին[5]։ Իսրայելը սկզբում հերքել է, որ Ռազան ալ Նաջարը ուղղակիորեն թիրախ է եղել և չի հրաժարվել, որ զոհվել է անուղղակի կրակից[6]։ Իսրայելում տեղակայված B'Tselem իրավապաշտպան խումբը նշում է, որ Ալ-Նաջարը սպանվել է դիտավորությամբ[7]։

Ռազան ալ Նաջարը ծնվել է 1997 թվականին Աշրաֆ ալ-Նաջարի (ծն. 1974) ընտանիքում։ Եղել է ընտանիքի 6 երեխաներից ավագը։ Բնակվել է Իսրայելի սահմանի հարևանությամբ գտնվող Քուզա գյուղում[8]։

Իսրայելի պաշտպանության ուժերը հրապարակել են տեսանյութը, որտեղ նա համաձայնել է մասնակցելու բողոքի ակցիաներին որպես կենդանի վահան, ենթադրաբար, Համասի պահանջով[9][10]։ Հետագայում պարզվել է, որ տեսանյութը լիբանանյան հեռուստաընկերության հետ հարցազրույցից հատված է, որը IDF խմբագրել է ալ-Նաջարի մեկնաբանությունը համատեքստից դուրս՝ մոլորության մեջ գցելու համար[9]։ Իրական, չխմբագրված տեսանյութում, նա Համասի վերաբերյալ ոչ մի հիշատակություն չի արել և իրեն անվանել է «փրկարար կենդանի վահան պաշտպանելու և փրկելու առաջնաճակատի վիրավորներին»։ IDF-ը լայնորեն քննադատության է ենթարկվել տեսանյութի կեղծման համար[9][10]։

Վկաների ցուցմունքների համաձայն՝ ալ-Նաջարի վրա կրակ են բացել, երբ մյուս բժիշկների հետ միասին ձեռքերը վերև բարձրացրած սպիտակ շապիկներով քայլելով մոտեցել են սահմանի պարիսպին վիրավոր ցուցարարին բուժելու համար[10]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաջարի հայրը Իսրայելում աշխատել է մետաղաջարդոնների բնագավառում, մինչև սահմանափակումների ի հայտ գալով չթույլատրեցին դեպի սահման ճամփորդել։ Այնուհետև նա աշխատել է որպես հեծանվի մեխանիկ, սակայն դստեր մահվան ժամանակ գործազուրկ էր։ Ընտանիքն ապրում է Քուզայում հարազատների կողմից տրամադրված բնակարանում՝ սահմանի վրա տեղակայված իսրայելական զինվորների տեսադաշտում։ Նրանց տարածքը տարանջատված է 4 մետր բարձրությամբ բետոնե պատով՝ տեղացի բնակիչներին իսրայելական կրակից պաշտպանելու համար[11]։

Ութ անդամներից բաղկացած ընտանիքում մեծանալով՝ ալ-Նաջարը ականատես է եղել երեք պատերազմների՝ 2008-2009 թվականների Գազայի պատերազմ, Ամպամած սյուն գործողություն, երբ նա 16 տարեկան էր և 7 շաբաթյա Անխորտակելի ժայռ գործողությունը[11]։ Չկարողանալով համալսարանական կրթություն ստանալ, սովորել է վայելչագրություն, ինչպես նաև բուժքույրական դասընթաց է անցել[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Palestinian National Register of Citizens
  2. https://pantheon.world/profile/person/Rouzan_al-Najjar
  3. «من هي الممرضة الشهيدة رزان النجار؟». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  4. Khoury, Jack; Kubovich, Yaniv (2 June 2018). 'Authorities in Gaza: Slain Medic's Teams' Hands Were Raised as They Approached Israeli Border,' Haaretz. Retrieved 14 June 2018.
  5. «Protests resume after Palestinian paramedic's Gaza funeral». NBC News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  6. Ahronheim, Anna (2018 թ․ հունիսի 5). «IDF says no direct fire was aimed at Gazan nurse killed Friday». The Jerusalem Post | JPost.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  7. Israeli forces 'deliberately killed' Palestinian paramedic Razan
  8. Abunimah, Ali (2018 թ․ հունիսի 2). «Gaza medic killed by Israel as she rescued injured». The Electronic Intifada (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  9. 9,0 9,1 9,2 McKernan, Bethan (2018 թ․ հունիսի 8). «Israeli army edits video of Palestinian medic its troops shot dead to misleadingly show she was 'human shield for Hamas'». The Independent.
  10. 10,0 10,1 10,2 Mackey, Robert (2018 թ․ հունիսի 8). «Israel Attempts to Smear Razan al-Najjar, Palestinian Medic It Killed, Calling Her "No Angel"». The Intercept (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  11. 11,0 11,1 11,2 Mother of shot Gaza medic: ‘She thought the white coat would protect her’