Ջրային կուլտուրաներ, ջրագործություն, ակվակուլտուրա, վերահսկվող պայմաններում[1] ջրային օրգանիզմների (ձկներ, խեցգետնանմաններ, փափկամարմիններ, ջրային բույսեր) բուծման պրակտիկաների ամբողջություն[2][3]։ Ներառում է քաղցրաջրային և աղաջրային պոպուլյացիաների աճեցումը՝ հակադրվելով կոմերցիոն ձկնորսությանը, որն իրենից ներկայացնում է միայն վայրի պայմաններում ձկների զանգվածային որսը։ Պարզունակ ձկնորսության նկատմամբ ունի նույն արդիականացնող նշանակությունը, ինչը ժամանակին ունեցել է գյուղատնտեսությունը՝ պարզունակ որսորդության ու հավաքչության նկատմամբ։
Հանդիսանում է մեծ տեմպերով աճող արդյունաբերություն՝ ահռելի դերակատարում ունենալով ձկնամթերքների հանդեպ առկա համաշխարհային մեծ պահանջարկի բավարարման հարցում[1]։ Արդյունաբերության վերելքը պայմանավորված է անվտանգ և մատչելի սննդի հանդեպ հանրային պահանջի աճով, ինչպես նաև կոմերցիոն ձկնորսության ոլորտում առկա գերորսով և ջրերի աղտոտվածությամբ[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 707)։