Ջրահարսներ (նկար, Կրամսկոյ)
Ջրահարսներ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Իվան Կրամսկոյ |
տարի | 1871 |
բարձրություն | 89,5 սանտիմետր |
լայնություն | 134 սանտիմետր |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Ջրահարսներ» (ռուս.՝ Русалки), ռուս գեղանկարիչ, ռուսական դեմոկրատական գեղարվեստական շարժման գաղափարական առաջնորդ Իվան Կրամսկոյի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1871 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 88 × 132 սմ[1][2]։ Նկարը երբեմն հիշատակվում է նաև «Տեսարան Գոգոլի «Մայիսյան գիշեր»-ից»[3] և «Մայիսյան գիշեր»[4] վերնագրերով։
Այսօր «Ջրահարսներ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ջրահարսներ» նկարը Իվան Կրամսկոյը վրձնել է ըստ Նիկոլայ Գոգոլի «Մայիսյան գիշեր կամ ջրահեղձ աղջիկը» պատմվածքի մոտիվների։
Կտավը հեղինակն ավարտել է 1871 թվականին ներկայիս Ուկրաինայի Սումիի մարզի Խոտեն գյուղում՝ Պավել Ստրոգանովի տանը[1][2][5]։
Առաջին անգամ նկարը հանրությանը «Տեսարան Գոգոլի «Մայիսյան գիշեր»-ից» վերնագրով ներկայացվել է 1871 թվականին Սանկտ Պետերբուրգում՝ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության առաջին ցուցահանդեսին[3]։
1872 թվականին Կրամսկոյը որոշ փոփոխություններ է կատարել նկարի վրա[2]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ջրահարսներ» ստեղծագործությունում հեղինակը պատկերել է գետափ, որի մոտ լուսնկա գիշերին ջրահարս-ջրահեղձ աղջիկներն են հավաքվել։ Աղջիկների ֆիգուրները անէական են և կտրված արտաքին աշխարհից։ Նրանք լցված են ներքին կենտրոնացվածությամբ, անվերջանալի թախծով և խորը տխրությամբ։ Նկարի բանաստեղծականությունը պայմանավորված է լուսնի թույլ լույսի պատկերմամբ[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 288. — 528 с. — ISBN 5-900743-56-X
- ↑ 2,0 2,1 2,2 «Крамской Иван Николаевич — Русалки» (HTML). Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 26.12.2018-ին.
- ↑ 3,0 3,1 В. В. Стасов Избранные сочинения: живопись, скульптура, музыка. — Москва: Искусство, 1952. — Т. 1. — С. 213.
- ↑ А. И. Цомакион Иван Крамской. Его жизнь и художественная деятельность. — Москва: Litres, 2013. — ISBN 9785425083340
- ↑ Н. А. Яковлева Иван Николаевич Крамской. — Ленинград: Художник РСФСР, 1990. — С. 31. — 110 с. — (Массовая библиотека по искусству). — ISBN 9785737000424
- ↑ Р. Кононенко Иван Николаевич Крамской (Великие художники, том 13). — Москва: Директ-Медиа и Комсомольская правда, 2009. — ISBN 978-5-87107-186-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ջրահարսներ» նկարը Արխիվացված 2016-05-05 Wayback Machine Տրետյակովյան պատկերասրահի տվյալների բազայում
- «Крамской Иван Николаевич — Русалки, 1871» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 01.07.2016-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջրահարսներ (նկար, Կրամսկոյ) կատեգորիայում։ |
|