Ջովաննի Տրիա
Ջովաննի Տրիա իտալ.՝ Giovanni Tria | |||
| |||
---|---|---|---|
2018 թվականի հունիսի 1 - 2019 թվականի սեպտեմբերի 5 | |||
Նախորդող | Պիեռ Կառլո Պադոան | ||
Հաջորդող | Ռոբերտո Գուալիտիերի | ||
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ | ||
Կրթություն՝ | Հռոմի Սապիենզա համալսարան (1971)[1] | ||
Մասնագիտություն՝ | Քաղաքական գործիչ | ||
Գործունեություն՝ | Քաղաքականություն | ||
Ազգություն | Իտալիա | ||
Դավանանք | Կաթոլիկություն | ||
Ծննդյան օր | սեպտեմբերի 28, 1948 (76 տարեկան) | ||
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա | ||
Քաղաքացիություն | Իտալիա | ||
Կայք՝ | mef.gov.it/ministro-uffici/ministro/ministro.html#cont0 | ||
Ջովաննի Տրիա (իտալ.՝ Giovanni Tria, սեպտեմբերի 28, 1948, Հռոմ, Իտալիա), իտալացի տնտեսագետ և մանկավարժ, 2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 5-ն Իտալիայի տնտեսության և ֆինանսների նախարար
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջովաննի Տրիան ծնվել է 1948 թվականի սեպտեմբերի 28-ին Հռոմում։
1971 թվականին ավարտել է Հռոմի Սապիենցա համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Հռոմի համալսարանում աշխատել է որպես տնտեսագիտության, մակրոտնտեսության և տնտեսական մտքի պատմության պրոֆեսոր, դասավանդել է Պերուջայի համալսարանում։ 2017 թվականից զբաղեցրել է Հռոմի Թոր Վերգաթի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկանի պաշտոնը։
Տարբեր նախարարություններում աշխատել է որպես ավագ խորհրդական (տնտեսության և ֆինանսների, արտաքին գործերի, պետական ծառայության, աշխատանքի)։ 2002 թվականից մինչև 2006 թվականը և 2009 թվականից մինչև 2012 թվականը հանդիսացել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) տնօրենների խորհրդի անդամ։ 2010 թվականից մինչև 2016 թվականը եղել է կառավարման ազգային դպրոցի նախագահ։
Մտնում է Bettino Kraksi հիմնադրամի տնտեսական կոմիտեի կազմում։
Տրիան համագործակցում է Il Foglio-ի հետ և համարվում Magna Carta հիմնադրամի՝ պահպանողական-լիբերալ վերլուծական կենտրոնի գիտական կոմիտեի անդամ։
2018 թվականի հունիսի 1-ին Ջուզեպպե Կոնտեի կառավարությունում ստանձնել է տնտեսության և ֆինանսների նախարարի պաշտոնը, որը զբաղեցրել է մինչև 2019 թվականի սեպտեմբերի 5-ը[2][3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.repubblica.it/economia/2018/05/31/news/chi_e_giovanni_tria_il_nuovo_ministro_di_economia_e_finanze-197847157/
- ↑ Giovanni Tria verso il ministero dell’Economia: Lega-M5s, il governo sta per nascere. Paolo Savona resta in squadra
- ↑ «Джованни Триа | Cursorinfo» (ռուսերեն). cursorinfo.co.il. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Italy: Giovanni Tria to be named economy minister in new gov't proposal». ForexLive (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովաննի Տրիա» հոդվածին։ |
|
- Հռոմի Սապիենզա համալսարանի շրջանավարտներ
- Սեպտեմբերի 28 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հռոմ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Իտալացի տնտեսագետներ
- Իտալիայի քաղաքական գործիչներ
- Իտալացի գիտնականներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի գիտնականներ
- 21-րդ դարի գիտնականներ
- Անձինք Հռոմից
- Իտալացի մանկավարժներ
- Իտալիայի նախարարներ