Jump to content

Ջոն Լոուել Գարդներ II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Լոուել Գարդներ II
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 26, 1837(1837-11-26)
ԾննդավայրԲրուքլայն, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 10, 1898(1898-12-10) (61 տարեկան) կամ նոյեմբերի 10, 1898(1898-11-10)[1] (60 տարեկան)
Մահվան վայրԲրուքլայն, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԳերեզմանՄաունթ Օբերն գերեզմանատուն[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան
Մասնագիտությունվաճառական
ԱմուսինԻզաբելլա Ստյուարտ Գարդներ
Ծնողներհայր՝ John Lowell Gardner?, մայր՝ Catherine Elizabeth Peabody?

Ջոն «Ջեք» Լոուել Գարդներ II (անգլ.՝ John Lowell Gardner II, նոյեմբերի 26, 1837(1837-11-26), Բրուքլայն, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - դեկտեմբերի 10, 1898(1898-12-10) կամ նոյեմբերի 10, 1898(1898-11-10)[1], Բրուքլայն, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի գործարար, արվեստի կոլեկցիոներ, բարերար։

Կնոջ՝ Իզաբելլա Ստյուարտ Գարդների հետ եղել են արվեստի մեկենասներ։ Նրանց հավաքածուն ամփոփված է Բոստոնի Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանում[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարդների մայրը՝ Կատերին Էնդիկոտ Պիբոդին (1808-1883)[3], ծնվել է Բրուքլինում Սալեմցի հայտնի նավի սեփականատեր Ջոզեֆ Պիբոդիի (1757-1844) ընտանիքում, ով պղպեղ է ներմուծել Սումատրայից և իր մահվան ժամանակ՝ 1844 թվականին, եղել է Միացյալ Նահանգների ամենահարուստ մարդկանցից մեկը[4]։ Գարդների հայրական կողմի պապը՝ Սամուել Պիկերինգ Գարդները (1768-1843), եղել է պլանտատոր Թոմաս Գարդների սերունդներից[2][5][6]։ Հայրական տատը՝ Ռեբեկա Ռասել Լոուելը, սերել է Պերսիվալ Լոուելի ընտանիքից, ով Քեյպ Էնն է ժամանել 1639 թվականին։

Որոշ ժամանակ Հարվարդի համալսարանում անցկացնելուց հետո, Գարդները միացել է հոր առևտրային բիզնեսներին։ Գարդներները համագործակցել են Պիբոդիների հետ, և նրանց նավերը նավարկել են շատ ծովերում։ Երիտասարդ Գարդները բացի նավերից հետաքրքրվել է նաև երկաթուղիներով (Chicago, Burlington and Quincy Railroad) և հանքերով (Calumet and Hecla Mining Company)[7]:

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1860 թվականի ապրիլի 10-ին ամուսնացել է Իզաբելլա Ստյուարտ Գարդների հետ։ Ունեցել են մեկ որդի՝ Ջոն Լոուել 3-րդը, ով ծնվել է 1863 թվականի հունիսի 18-ին և մահացել է 1865 թվականի մարտի 15-ին թոքաբորբից։ Նրա մահից հետո ամուսնական զույգը ճամփորդել ու հավաքել է արվեստի մեծ հավաքածու։ 1875 թվականին Գարդների եղբոր՝ Ջոզեֆի մահից հետո նրանք որդեգրել են նրա երեք որդիներին[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Find A Grave — 1996.
  2. 2,0 2,1 Gardner Family Papers 1772-1915. (The Massachusetts Historical Society Արխիվացված 2014-01-04 Wayback Machine)
  3. Died Friday, 21 Sept 1883 -- Massachusetts Vital Death Records, 1841-1910; Brookline, MA vol 347, page 246 line 106
  4. Hunt, F. [1858]. Lives of American merchants - Vol 1. (via Google Books)
  5. Endicott Family Papers 1612-1958. (The Massachusetts Historical Society Արխիվացված 2013-11-26 Wayback Machine)
  6. George Gardner Family Papers 1659-1900. (The Massachusetts Historical Society Արխիվացված 2013-11-26 Archive-It)
  7. 7,0 7,1 Gardner, Frank A MD [1933] Gardner memorial : a biographical and genealogical record of the descendants of Thomas Gardner, planter, Cape Ann, 1624, Salem ISBN 0-7404-2590-0 ISBN 978-0-7404-2590-5 (also, via ancestry.com)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]