Վաճառական

Վաճառական (անգլ,՝ merchant), մարդ ով առևտուր է անում այլ մարդկանց կողմից արտադրված ապրանքներով, հատկապես նա, ով առևտուր է անում օտար երկրների հետ: Վաճառականները հայտնի են այն ժամանակվանից, երբ մարդիկ սկսել են առևտրով զբաղվել։ Վաճառականները և առևտրական ցանցերը գործում էին Հին Բաբելոնիայում, Ասորեստանում, Չինաստանում, Եգիպտոսում, Հունաստանում, Հնդկաստանում, Պարսկաստանում, Փյունիկիայում և Հռոմում։ Եվրոպական միջնադարյան ժամանակաշրջանում առևտրի և վաճառքի արագ ընդլայնումը հանգեցրեց հարուստ և հզոր վաճառական դասակարգի վերելքին: Բացահայտումների եվրոպական դարաշրջանը բացեց նոր առևտրային ուղիներ և եվրոպացի սպառողներին հնարավորություն տվեց օգտվել ապրանքների շատ ավելի լայն տեսականուց: 18-րդ դարում սկսել է ի հայտ գալ արտադրող-վաճառականների նոր տեսակ՝ ձևավորելով ժամանակակից բիզնես պրակտիկան:
Վաճառականի կարգավիճակը փոխվել է պատմության տարբեր ժամանակահատվածներում և տարբեր հասարակություններում: Ժամանակակից հայեցակարգում վաճառական տերմինը երբեմն օգտագործվում է նկարագրելու ձեռնարկատիրոջը կամ որևէ մեկին, ով գործունեություն է իրականացնում (առևտրային կամ արդյունաբերական) շահույթ, դրամական միջոցների հոսք, վաճառք և եկամուտ ստանալու նպատակով՝ օգտագործելով մարդկային, ֆինանսական, մտավոր և ֆիզիկական կապիտալի համադրություն՝ տնտեսական զարգացումը և աճը խթանելու նպատակով:

Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլերեն, «merchant» (վաճառական) տերմինը գալիս է միջին անգլերենից, այն առաջացել է անգլո-նորմանդական «marchaunt» բառից, որն ինքնին ծագել է ժողովրդական լատիներեն «mercatant» կամ «mercatans» բառերից, կազմված mercatare բայի ներկա դերբայից («առևտուր անել, երթևեկել կամ գործարք կատարել»[1]։ Տերմինը վերաբերում է ցանկացած տեսակի վերավաճառողի, բայց կարող է նաև օգտագործվել հատուկ որակավորմամբ՝ նշելու համար մի անձի, ով գործ ունի տվյալ բնութագրի հետ, ինչպես օրինակ՝ արագության վաճառական, որը վերաբերում է մեկին, ով սիրում է արագ վարել, աղմուկի վաճառական, վերաբերում է խմբի, որը վաճառում է երաժշտություն[2] և երազների վաճառական, մարդ ով վաճառում է իդեալիստական երևակայական սցենարներ:
Ընդհանուր առմամբ, վաճառականները կարող են դասակարգվել երկու կատեգորիայի․
- Մեծածախ վաճառքով զբաղվող վաճառականը գործում է շղթայում՝ արտադրողի և մանրածախ վաճառականի միջև, սովորաբար գործ ունենալով մեծ քանակությամբ ապրանքների հետ[3]։ Այլ կերպ ասած, մեծածախ վաճառականը չի վաճառում ուղղակիորեն վերջնական օգտագործողներին։ Որոշ մեծածախ վաճառականներ միայն կազմակերպում են ապրանքների տեղաշարժը։
- Մանրածախ վաճառականը վաճառում է ապրանքներ վերջնական օգտագործողներին կամ սպառողներին (ներառյալ բիզնեսներին), սովորաբար փոքր քանակություններով։ Մանրածախ վաճառականի օրինակ է խանութպանը։
Առևտրական տերմինը, սակայն, հաճախ օգտագործվում է տարբեր մասնագիտացված համատեքստերում, ինչպիսիք են առևտրային բանկիրը, առևտրային նավատորմը կամ առևտրային ծառայությունները:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առևտրականները հին դարերում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաճառականները գոյություն են ունեցել այն ժամանակաից ի վեր, որքան մարդիկ զբաղվել են բիզնեսով, առևտրով կամ կոմերցիայով[4][5][6][7][8][9]։ Վաճառական դասը գործել է շատ նախաժամանակակից հասարակություններում։ Բացօթյա, հանրային շուկաները, որտեղ վաճառականներն ու առևտրականներն էին հավաքվում, գործել են հին Բաբելոնիայում, Ասորեստանում, Չինաստանում, Եգիպտոսում, Հունաստանում, Հնդկաստանում, Պարսկաստանում, Փյունիկիայում և Հռոմում։ Այս շուկաները սովորաբար զբաղեցնում էին քաղաքի կենտրոնական մասը։ Շուկայի շուրջ, հմուտ արհեստավորները, ինչպիսիք են մետաղագործները և կաշեգործները, տարածքներ էին զբաղեցնում նրբանցքներում, որոնք տանում էին դեպի բաց շուկայավայր։ Այս արհեստավորները գուցե վաճառել են ապրանքներ անմիջապես իրենց տարածքներից, բայց նաև պատրաստել են ապրանքներ շուկայական օրերին վաճառելու համար[10]։ Հին Հունաստանում շուկաները գործում էին ագորայի (բաց տարածք) ներսում, իսկ հին Հռոմում՝ ֆորումում։ Հռոմի ֆորումները ներառում էին Ֆորում Ռոմանումը, Ֆորում Բոարիումը և Տրայանի Ֆորումը։ Ֆորում Բոարիումը հայտնի է եղել որպես անասունների շուկա՝ ինչպես նրա անունն է հուշում[11], Տրայանի Ֆորումը հսկայական տարածք էր, որն իրենից ներկայացնում էր քառահարկ շենքեր բազմաթիվ խանութներով։ Հռոմեական ֆորումը, թերևս, մանրածախ խանութի ամենավաղ օրինակն է եղե[12]։
Ուղղակի վաճառքի բնույթը ապրանքների փոխանակումն էր, երբ ապրանքները ցուցադրվում էին հանրության համար, ինչը թույլ էր տալիս գնորդներին ուղղակիորեն գնահատել որակը տեսողական ստուգման միջոցով: Վաճառողի և սպառողի միջև հարաբերությունները եղել են նվազագույն[13], ինչը հաճախ առաջացրել է հանրության մտահոգությունը արտադրանքի որակի վերաբերյալ[14]

Փյունիկեցիները ժամանակակիցների շրջանում լայնորեն հայտնի դարձան որպես «մանուշակագույն վաճառականներ»՝ մուրեքսայի պատյաններից արդյունահանվող մանուշակագույն ներկի իրենց մենաշնորհի պատճառով[15]: Փյունիկեցիները նավարկել են դեպի Միջերկրական ծով իրենց նավերով՝ մ.թ. ա. 9-րդ դարում դառնալով խոշոր առևտրային տերություն: Փյունիկյան վաճառականները ներմուծել և արտահանել են փայտ, տեքստիլ, ապակի և այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են գինին, կարագը, չիրը և ընկույզը: Նրանց առևտուրը հանգեցրել է Միջերկրական ծովի ափի երկայնքով գաղութների ցանցի ստեղծմանը, որը տարածվում էր ժամանակակից Կրետեից մինչև Տանգիեր (ներկայիս Մարոկկոյի տարածքում) և հյուսիսից մինչև Սարդինիա[16]։ Փյունիկեցիները ոչ միայն վաճառել են նյութական ապրանքներ, այլև կարևոր դեր են խաղացել մշակութային արժեքների տեղափոխման գործում։ Փյունիկեցիների ընդարձակ առևտրային ցանցերը պահանջում էին զգալի քանակությամբ հաշվապահություն և նամակագրություն։ Մ.թ.ա. մոտ 1500 թվականին փյունիկեցիները մշակել են մի գրություն, որը շատ ավելի հեշտ էր սովորել, քան հին Եգիպտոսում և Միջագետքում օգտագործվող պատկերագրական համակարգերը: Փյունիկյան առևտրականները մեծապես նպաստել են իրենց այբուբենի տարածմանը ամբողջ տարածաշրջանում[17]։ Փյունիկյան արձանագրությունները հայտնաբերվել են Միջերկրական ծովի մի շարք նախկին փյունիկյան քաղաքներում և գաղութներում, ինչպիսիք են Բիբլոսը (ներկայիս Լիբանանի տարածքում) և Կարթագենը՝ Հյուսիսային Աֆրիկայում[18]։
Վաճառականների սոցիալական կարգավիճակը տատանվում էր տարբեր մշակույթներում՝ բարձր կարգավիճակից (դրա անդամները նույնիսկ ժամանակի ընթացքում հասնում էին այնպիսի տիտղոսների, ինչպիսիք են վաճառքի արքայազնը կամ նաբոբը) մինչև ցածր կարգավիճակ, ինչպես Չինաստանում, Հունաստանում և Հռոմում, «պարզ» առևտրից, այլ ոչ թե աշխատուժից կամ այլ մարդկանց աշխատանքից, ինչպես գյուղատնտեսության և արհեստագործության մեջ, շահույթ ստանալու ենթադրյալ պատճառով[19]։ Հռոմեացիները առևտրականներին բնորոշում էին շատ նեղ իմաստով։ Առևտրականները նրանք էին, ովքեր ապրանքներ էին գնում և վաճառում, մինչդեռ հողատերերը, ովքեր վաճառում էին իրենց արտադրանքը, չէին դասվում որպես առևտրականներ: Հողատեր լինելը «պատկառելի» զբաղմունք էր համարվում։ Մյուս կողմից, հռոմեացիները առևտրականների գործունեությունը «պատկառելի» չէին համարում[20]։ Մերձավոր Արևելքի հին քաղաքներում, որտեղ շուկան քաղաքի կենտրոնն էր և նրա սրտի բաբախյունը, շուկայում աշխատող վաճառականները վայելում էին բարձր սոցիալական կարգավիճակ և տեղական էլիտայի մաս էին կազմում[21]։ Միջնադարյան Արևմտյան Եվրոպայում քրիստոնեական եկեղեցին, որը առևտրականների գործունեությունը սերտորեն կապում էր վաշխառության մեղքի հետ, քննադատում էր վաճառականներին՝ մեծապես ազդելով նրա նկատմամբ վերաբերմունքի վրա[22]։
Հունահռոմեական հասարակության մեջ վաճառականները, ընդհանուր առմամբ, չեն ունեցել բարձր սոցիալական կարգավիճակ, չնայած կարող էին մեծ հարստություն ունենալ[23]։ Ումբրիցիուս Սկավրը, օրինակ, Պոմպեյում գարում արտադրող և վաճառող էր մ.թ. 35-ին: Նրա վիլլան, որը գտնվում էր Պոմպեյի ամենահարուստ թաղամասերից մեկում, շատ մեծ էր և զարդարված, ինչը վկայում էր զգալի անձնական հարստության մասին: Նրա ատրիումի հատակի խճանկարային նախշերը զարդարված էին ամֆորների պատկերներով՝ իր անձնական ապրանքանիշով և մակագրված էին որակյալ արձանագրություններով: Խճանկարային ամֆորայի արձանագրություններից մեկում գրված է «G(ari) F(los) SCO[m]/ SCAURI/ EX OFFI[ci]/NA SCAU/RI», որը թարգմանվում է որպես «գարումի ծաղիկ, որը պատրաստված է սկումբրիայից՝ Սկաուրուսի արտադրանքից, Սկաուրուսի վաճառակետից»։ Սկաուրուսի ձկան սոուսը հայտնի էր իր շատ բարձր որակով ամբողջ Միջերկրական ծովում, դրա համբավը հասել է նույնիսկ ժամանակակից հարավային Ֆրանսիա[24]։ Հռոմեացի այլ հայտնի վաճառականների թվում էին Մարկոս Հուլիոս Ալեքսանդրը (մ.թ. ա. 16-44 թվականներ), Սերգիուս Օրատան (մ.թ․ ա. մոտ 95 թվական) և Աննիուս Պլոկամուսը (մ.թ․ 1-ին դար):
Հռոմեական աշխարհում տեղի առևտրականները բավարարում էին ավելի հարուստ հողատերերի կարիքները։ Չնայած տեղական գյուղացիությունը, որը սովորաբար աղքատ էր, գնում և վաճառում էր ապրանքներ բացօթյա շուկաներում, խոշոր արտադրողները, ինչպիսիք են խոշոր կալվածատերերը, շատ ավելի գրավիչ էին գնորդների համար, ովքեր գալիս էին անմիջապես իրենց ֆերմերային տնտեսությունները: Շատ հարուստ հողատերերն իրենք էին զբաղվում վաճառքով, ինչը, հնարավոր է, կապված էր արտահանման հետ[25]։ Շուկաները նաև հասարակական կյանքի կարևոր կենտրոններ էին, և այստեղ առևտրականները օգնում էին տարածել նորություններ և բամբասանքներ[26]։
Հնագույն ժամանակաշրջանում արտահանման շուկաների բնույթը լավ փաստագրված է հին աղբյուրներում և հնագիտական ուսումնասիրություններում։ Հույն և հռոմեացի վաճառականները զբաղվում էին հեռահար առևտրով։ Չինական մի արձանագրությունում հիշատակվում է, որ հռոմեացի առևտրական Լունը մ.թ. 226թ․-ին հասել է Չինաստանի հարավ։ Հնագետները հայտնաբերել են հռոմեական առարկաներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 27 թ-ից մինչև մ.թ. 37թ․, գտածոներ հայտնաբերվոլ են Կուշան և Հնդուսի նավահանգիստների տարածքներում։ Հռոմեացիները վաճառել են մանուշակագույն և դեղին ներկեր, փողրակ ու երկաթ, ձեռք են բերել խունկ, բալզամ, թանկարժեք հեղուկ մյուռոն և համեմունքներ Մերձավոր Արևելքից և Հնդկաստանից, նուրբ մետաքս Չինաստանից[27] նուրբ սպիտակ մարմար Արաբիայից[28]որը նախատեսված էր հռոմեական մեծածախ շուկայի համար։ Հռոմեացի սպառողների համար արևելքից ապրանքներ գնելը սոցիալական հեղինակության խորհրդանիշ էր[29]։
Վաճառականները միջնադարում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջնադարյան Անգլիայում և Եվրոպայում առևտրի արագ ընդլայնում և հարուստ ու հզոր առևտրական դասի վերելք էր տեղի ունենում։ Բլինտիֆը ուսումնասիրել է վաղ միջնադարյան շուկայական քաղաքների ցանցերը և բացահայտել է, որ մինչև 12-րդ դարը եղել է շուկայական քաղաքների թվի աճ և առևտրական շրջանների առաջացում, երբ առևտրականները փոքր տարածաշրջաններում, տարբեր օրերի շուկաներից կուտակել են ավելցուկներ և վաճառել են ավելի մեծ կենտրոնացված շուկայական քաղաքներում։ Թափառական առևտրականները կամ մանրավաճառները լրացրել են բաշխման համակարգի բացերը[30]։ 11-րդ դարից սկսած Խաչակրաց արշավանքները նպաստել են Մերձավոր Արևելքում նոր առևտրային ճանապարհների բացմանը, մինչդեռ արկածախնդիր առևտրական Մարկո Պոլոն 13-րդ դարում խթանել է հետաքրքրությունը Հեռավոր Արևելքի նկատմամբ։ Միջնադարյան առևտրականները սկսել են առևտուր անել էկզոտիկ ապրանքներով, որոնք ներմուծվում էին հեռավոր ափերից, ներառյալ համեմունքներ, գինի, սնունդ, մորթիներ, նուրբ կտորներ (հատկապես մետաքս), ապակի, զարդեր և բազմաթիվ այլ շքեղ ապրանքներ։ Շուկայական քաղաքները սկսել են տարածվել միջնադարյան ժամանակաշրջանի ընթացքում։
Առևտրային գիլդիաները սկսել են ձևավորվել միջնադարում։ Ենթադրվում է, որ 1020 թվականին Գելդերլենդում (ժամանակակից Նիդեռլանդների տարածքում) Թիելի վաճառականների կողմից հիմնադրված եղբայրությունը առևտրային գիլդիայի առաջին օրինակն է: Գիլդիա տերմինն առաջին անգամ օգտագործվել է Գիլդա մերկատորիայի առևտրային գիլդիայի համար և վերաբերվել է 11-րդ դարում Ֆրանսիայի Սենտ Օմեր քաղաքում գործող առևտրականների խմբին: Նմանապես, 12-րդ դարում ստեղծվել է Լոնդոնի «Հանզան»[31]։ Այս գիլդիաները վերահսկել են առևտրի կարգը և կոդավորել են առևտրի պայմանները կարգավորող կանոնները: Առևտրային գիլդիաների կողմից սահմանված կանոնները հաճախ ներառված էին առևտրային քաղաքներին տրված կանոնադրություններում: 12-րդ դարի սկզբին գերմանական Լյուբեկ և Համբուրգ քաղաքներից կազմված առևտրային գիլդիաների համադաշնությունը, որը հայտնի է որպես «հանզեական միություն», սկսել է գերակշռել առևտրում՝ ամբողջ Բալթիկ ծովի տարածքում: 13-րդ և 14-րդ դարերում առևտրային գիլդիաները բավականաչափ ռեսուրսներ են ունեցել շատ խոշոր առևտրային քաղաքներում գիլդիայի շենքեր կառուցելու համար[32]։

13-րդ դարում եվրոպական բիզնեսներն ավելի կայուն են դարձել և կարողացել են կապել նստակյաց առևտրականներին և հեռահար աշխատող գործակալներին՝ ստեղծելով համակարգ։ Առևտրականները մասնագիտանում էին ֆինանսավորման, կազմակերպման և փոխադրման մեջ, մինչդեռ գործակալները բնակվում էին արտերկրում և գործում էին տնօրենի անունից: Այս կառույցներն առաջին անգամ հայտնվել են Իտալիայից Լևանտ ճանապարհին, իսկ 13-րդ դարի վերջին Փարիզում, Լոնդոնում, Բրյուգեում, Սևիլիայում, Բարսելոնայում և Մոնպելյեում կարելի էր գտնել առևտրային գաղութներ։ Ժամանակի ընթացքում այս գործընկերություններն ավելի են տարածվել և հանգեցրել են խոշոր առևտրային ընկերությունների զարգացմանը: Այս փոփոխությունները նաև հանգեցրել են այնպիսի նորարարությունների, ինչպիսիք են կրկնակի հաշվապահությունը, առևտրային հաշվապահությունը, միջազգային բանկային ծառայությունները, ներառյալ վարկային գծերի հասանելիությունը, ծովային ապահովագրությունը և առևտրային սուրհանդակային ծառայությունները: Այս փոփոխությունները երբեմն անվանում են առևտրային հեղափոխություն[33]։
Լուկա Քլերիչին մանրամասն ուսումնասիրություն է անցկացրել 16-րդ դարում Վիչենցայի սննդի շուկայի վերաբերյալ։ Ըստ նրա շուկաներում աշխատել են տարբեր տեսակի առևտրականներ: Օրինակ՝ կաթնամթերքի առևտրի ոլորտում պանիրն ու կարագը վաճառվում էին երկու արհեստագործական գիլդիաների անդամների կողմից (այսինքն՝ պանրագործները, որոնք խանութների սեփականատերեր էին), այսպես կոչված «վերավաճառողները» (սննդի լայն տեսականի վաճառողներ), ինչպես նաև այլ վաճառողներ, որոնք ոչ մի գիլդիայի մաս չէին կազմում: Պանրի վաճառականների խանութները գտնվում էին քաղաքապետարանի շենքում և շատ եկամտաբեր էին։ Վերավաճառողները և ուղղակի վաճառողները մեծացրել են վաճառողների թիվը՝ դրանով իսկ ուժեղացնելով մրցակցությունը, ինչը ձեռնտու է սպառողներին: Ուղղակի վաճառողները, ովքեր ապրանքներ էին բերում մոտակա գյուղերից, իրենց ապրանքները վաճառում էին կենտրոնական շուկայում զգալիորեն ցածր գներով, քան պանրագործ վաճառականները[34]։

1300-ից 1800-ական թվականներին ստեղծվել են մեծ թվով եվրոպական չարտերային և առևտրային ընկերություններ՝ միջազգային առևտրի հնարավորությունները օգտագործելու համար։ Լոնդոնի արկածախնդիր վաճառականների ընկերությունը, որը հիմնադրվել է 1407 թվականին, վերահսկել է բարակ գործվածքների ներմուծման մեծ մասը[35], մինչդեռ հանզեական միությունը վերահսկել է Բալթիկ ծովի առևտրի մեծ մասը։ 13-րդ և 15-րդ դարերի եվրոպական առևտրի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եվրոպական հայտնագործությունների դարաշրջանը դարձել է փոփոխությունների հիմնական շարժիչ ուժը: 1600-ական թվականին ապրանքները վաճառվել են համեմատաբար մոտ հեռավորությունների վրա. հացահատիկը՝ 5-10 մղոն, անասունները՝ 40-70 մղոն; բուրդ և բրդյա գործվածքներ 20-40 մղոն երկարությամբ տարածություններում: Այնուամենայնիվ, Ասիայի և Նոր Աշխարհի բացահայտմանը հաջորդած տարիներին ապրանքները ներմուծվել են շատ մեծ հեռավորություններից՝ կալիկո գործվածք Հնդկաստանից, ճենապակյի, մետաքս և թեյ Չինաստանից, համեմունքներ Հնդկաստանից և Հարավարևելյան Ասիայից, ինչպես նաև ծխախոտ, շաքար, ռոմ և սուրճ Նոր Աշխարհից[36]։
Մեզոամերիկայում առևտրականների աստիճանակարգային համակարգ զարգացել է անկախորեն։ Տեղական շուկաները, որտեղ մարդիկ գնում էին իրենց ամենօրյա կարիքների համար, հայտնի էին որպես տիանգիս (լատիներեն՝ tianguis), մինչդեռ պոչտեկա (լատիներեն՝ pochteca) անվանվում էին հեռահար, պրոֆեսիոնալ առևտրականները, որոնք ձեռք էին բերում հազվագյուտ ապրանքներ և շքեղ իրեր, որոնք ցանկալի էին ազնվականության համար։ Այս առևտրային համակարգը ներառում էր պոչտեկայի տարբեր մակարդակներ՝ սկսած շատ բարձր կարգավիճակ ունեցող առևտրականներից մինչև մանր առևտրականներ, որոնք լրացնում էին բաշխման համակարգի բացերը՝ որպես վաճառականներ[37]։ 15-րդ դարում իսպանացի նվաճողները մեկնաբանում էին տեղական և տարածաշրջանային շուկաների տպավորիչ բնույթը։ Մեքսիկաների (Ացտեկների) Տլատելոլկոյի շուկան Ամերիկայում ամենամեծն էր և համարվում էր, որ այն գերազանցնում էր եվրոպական շուկաներին[38]։
Վերածննդի դարաշրջանի Եվրոպայի մեծ մասում և նույնիսկ դրանից հետո վաճառականները դեռ համարվում էին ցածր մասնագիտություն և հաճախ ենթարկվում էին իրավական խտրականության կամ սահմանափակումների, չնայած որոշ ոլորտներում նրա կարգավիճակը սկսել էր բարելավվել[39][40][41][42][43]։
Առևտրականները ժամանակակից դարաշրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից դարաշրջանը սովորաբար համարվում է այն ժամանակաշրջանը, որը սկսվել է սպառողական մշակույթի ձևավորմամբ տասնյոթերորդ և տասնութերորդ դարերի Եվրոպայում[44]։ Կյանքի պայմանների բարելավմանը զուգընթաց 17-րդ դարում, տարբեր սոցիալական խավերի սպառողները սկսել են գնել ապրանքներ, որոնք չկային նրանց հիմնական պահանջմունքներում։ Ձևավորվող միջին խավը կամ բուրժուազիան խթանել է շքեղ ապրանքների պահանջարկը, իսկ գնումներ կատարելը սկսել է դիտվել որպես հաճելի ժամանցի կամ զվարճանքի ձև[45]։ 16-րդ և 17-րդ դարերի իսպանական և անգլիական ազնվականներին գայթակղվեցին առևտրով՝ տեսնելով գաղութային արշավախմբերի շահութաբերությունը։ Սակայն 17-րդ դարում ազնվականության ներկայացուցիչները Եվրոպական շատ երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան կամ Իսպանիան, դեռ չէին ցանկանում առևտրային գործունեություն ծավալել՝ պատվաբեր չհամարելով այդ գործը, այնուամենայնիվ 18-րդ դարում այդ վերաբերմունքը սկսեց փոխվել, երբ կառավարությունները սկսեցին խրախուսել ազնվականներին ներդրումներ կատարել առևտրում և վերացրեցին ազնվականության կողմից տնտեսական գործունեությամբ զբաղվելու հին արգելքները[46]։

Քանի որ Բրիտանիան շարունակում էր գաղութային ընդարձակումը, խոշոր առևտրային կազմակերպությունները սկսեցին շուկա ապահովել օտար երկրներում առևտրային պայմանների համար։ Լոնդոնցի վաճառական Դանիել Դեֆոն (մոտ 1660-1731թթ․) հրապարակեց տեղեկություններ Անգլիայի, Շոտլանդիայի և Հնդկաստանի առևտրի և տնտեսական ռեսուրսների մասին[47][48]։ Դեֆոն նշանակալից հրատարակիչ էր։ Նրա բազմաթիվ հրատարակությունների շարքում կան գրքեր, որոնք վերաբերում են առևտրին, այդ թվում՝ «Բրիտանիայի առևտրի դրությունը» (1707), «Շոտլանդիայի առևտուրը Ֆրանսիայի հետ» (1713), «Քննադատաբար և հանգիստ դիտարկված առևտուրը Հնդկաստանի հետ» (1720) և «Անգլիական առևտրի պլանը» (1731), այս բոլոր աշխատությունները շատ են տարվածվել ժամանակակից վաճառականների և ձեռնարկատերերի շրջանում[49]։

Հայերը 17-րդ դարում գործում էին որպես նշանավոր առևտրական ազգ։ Նրանք առանձնանում էին միջազգային առևտրում իրենց ընդարձակ ցանցի շնորհիվ, որը հիմնականում ստեղծվել էր Եվրասիայով մեկ տարածված հայ գաղթականների կողմից։ Հայերը հաստատել էին նշանակալի առևտրային հարաբերություններ բոլոր խոշոր արտահանող երկրների հետ, ինչպիսիք էին Հնդկաստանը, Չինաստանը, Պարսկաստանը, Օսմանյան կայսրությունը, Անգլիան, Վենետիկը և այլն։ Որոշ ժամանակ անց, նրանք տիրապետել են Արևելյան և Արևմտյան Եվրոպայի, Ռուսաստանի, Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Հնդկաստանի և Հեռավոր Արևելքի առևտրային ուղիներին՝ հիմնականում իրականացնելով քարավանային առևտուր։ Հայերի՝ միջազգային առևտրում զանգվածային ներգրավվածության կարևոր պատճառներից մեկը նրանց աշխարհագրական դիրքն էր․ հայկական հողերը գտնվում էին Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում։ Մեկ այլ պատճառ էր նրանց կրոնը, քանի որ նրանք քրիստոնյա ազգ էին՝ մեկուսացած մուսուլմանական Իրանի և մուսուլմանական Թուրքիայի միջև։ Եվրոպացի քրիստոնյաները նախընտրում էին առևտուր անել տարածաշրջանի քրիստոնյաների հետ[50]։
Տասնութերորդ դարի վաճառականները, ովքեր առևտուր էին անում արտասահմանյան շուկաներում, ձևավորելով հարաբերությունների ցանց, որը հատում էր ազգային սահմանները, կրոնական պատկանելությունը, ընտանեկան կապերը և գենդերային տարբերությունները։ Պատմաբան Վանեստը պնդել է, որ այդ ժամանակ ձևավորվել էր նոր «կոսմոպոլիտ վաճառականական մտածելակերպ»՝ հիմնված վստահության, փոխադարձության և համայնքային աջակցության մշակույթի վրա, որն օգնել է միավորել վաղ արդի աշխարհը։ Այս կոսմոպոլիտ վաճառականները ներկառուցված են եղել իրենց հասարակություններում և մասնակցել են փոխանակմանը արտաքին մակարդակում, հետևաբար նրանք փոխանցել են ավելի արտաքին-կողմնորոշված մտածելակերպ և արժեքների համակարգ իրենց առևտրային գործարքներում, ինչպես նաև օգնեցել են տարածել ավելի գլոբալ իրազեկվածություն ավելի լայն հասարակության շրջանում և հետևաբար հանդես են եկել որպես փոփոխության գործակալներ տեղական հասարակության համար։ Հաջողակ, բաց մտածելակերպով կոսմոպոլիտ վաճառականները սկսել են ձեռք բերել ավելի հարգված սոցիալական դիրք քաղաքական էլիտաների շրջանում։ Նրանց հաճախ փնտրում էին որպես խորհրդատուներ բարձր մակարդակի քաղաքական գործիչների համար։[51] Անգլիացի նարբոբները պատկանում էին այս դարաշրջանին.
Տասնութերորդ դարի նախաշեմին ի հայտ է գալիս արտադրող-վաճառականի նոր տիպ, և ժամանակակից բիզնես պրակտիկան դառնում է ակնհայտ։ Շատ վաճառականներ իրենց մասնավոր տներում ապրանքների ցուցադրություններ էին կազմակերպում՝ ավելի հարուստ հաճախորդների համար[52]։ Օրինակ, Սամուել Պեպիսը, 1660 թվականին նկարագրել է, թե ինչպես է հրավիրվել մանրածախ վաճառողի տուն՝ փայտե ճախարակ դիտելու[53]։ ՄքԿենդրիքը, Բրյուերը և Պլամբը գտել են բազմաթիվ ապացույցներ, որ տասնութերորդ դարի անգլիացի ձեռնարկատերերն ու վաճառականները օգտագործում էին «ժամանակակից» մարքեթինգային տեխնիկաներ, ինչպիսիք են արտադրանքի տարբերակումը, վաճառքի խթանումը և վնասով վաճառքի գնագոյացումը[54]։ Անգլիացի արդյունաբերողներ Ջոզայա Վեջվուդը (1730-1795) և Մեթյու Բուլտոնը (1728-1809) հաճախ ներկայացվում են որպես ժամանակակից զանգվածային մարքեթինգի մեթոդների նախահայրեր[55]։ Հայտնի է, որ Վեջվուդը տասնութերորդ դարում օգտագործել է այնպիսի մարքեթինգային տեխնիկաներ, ինչպիսիք են ուղղակի փոստը, կատալոգները, շրջիկ վաճառողները[56]։ Վեջվուդը նաև լուրջ հետազոտություններ է կատարել արտադրության հաստատուն և փոփոխական ծախսերի վերաբերյալ և գիտակցել է, որ արտադրության ավելացումը կարող է հանգեցնել միավորի ծախսերի նվազման։ Նա նաև եզրակացրել է, որ ավելի ցածր գներով վաճառքը կարող է հանգեցնել ավելի բարձր պահանջարկի և գիտակցել է արտադրության մեջ մասշտաբի էֆեկտի արժեքը։ Ծախսերը կրճատելով և գները իջեցնելով՝ Վեջվուդը կարողացել է ստանալ ավելի բարձր ընդհանուր շահույթ[57]։ Նմանապես, Վեջվուդի ժամանակակիցներից մեկը՝ Մեթյու Բուլտոնը, 1760-ականներին իր Սոհո արտադրամասում ստեղծել է վաղ զանգվածային արտադրության տեխնիկաներ և արտադրանքի տարբերակման մշակման ծրագրեր։ Նա նաև կիրառել է «ազդեցիկ մարդկանց մարքեթինգ»-ը՝ այսինքն ազնվականությանը մատակարարել է, հաճախ ինքնարժեքից ցածր գներով, և հովանավորություն է ստացել՝ ունենալ հանրային ճանաչում և հեղինակություն[58]։ Թե՛ Վեջվուդը, թե՛ Բուլտոնը իրենց ապրանքների ընդարձակ ցուցադրություններ են կազմակերպել իրենց մասնավոր կացարաններում կամ վարձակալված դահլիճներում[59]։
Տասնութերորդ դարի ամերիկացի վաճառականները, ովքեր գործում էին որպես ներկրողներ և արտահանողներ, սկսել էին մասնագիտանալ կա՛մ մեծածախ, կա՛մ մանրածախ առևտրական դերերում։ Նրանք հակված չէին մասնագիտանալ կոնկրետ տեսակի ապրանքների մեջ և հաճախ առևտուր էին անում որպես ընդհանուր վաճառականներ՝ վաճառելով տարատեսակ ապրանքներ։ Այս վաճառականները կենտրոնացած էին ավելի մեծ քաղաքներում։ Նրանք հաճախ մանրածախ գործարքների համար տրամադրում էին վարկեր[60]։
Տասնիններորդ դարում վաճառականներն ու առևտրական տները կարևոր դեր խաղացին Չինաստանը և Խաղաղ օվկիանոսը՝ անգլո-ամերիկյան առևտրային ճանապարհներին միացնելու գործում։ Այդ կազմակերպություններից էին, օրինակ, «Ջարդին Մաթեսոն ընդ Քո»-ն և Նոր Հարավային Ուելսի վաճառականները։ Այլ վաճառականներ շահույթ էին ստանում բնական ռեսուրսներից (Հադսոնի ծոցի ընկերությունը տեսականորեն վերահսկում էր Հյուսիսային Ամերիկայի մեծ մասը, Ռոքֆելլերի և Նոբելի անունները գերիշխում էին նավթի առևտրում ԱՄՆ-ում և Ռուսական կայսրությունում), մինչդեռ մյուսները հարստություն դիզել են նոր գյուտերը շահագործելով՝ վաճառելով տարածք և ապրանքներ, որոնք փոխադրվում էին երկաթուղիներով և շոգենավերով։
Արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ Հոնիգը պնդում էր, որ նկարիչները, հատկապես Անտվերպենի նկարիչները, 16-րդ դարի կեսերից հրապուրվել են առևտրականներով[61]։ Ավելի մեծահարուստ առևտրականները նաև միջոցներ ունեին արվեստի գործեր պատվիրելու համար, ինչը նկարիչների համար մոտիվ էր դարձել նկարել անհատ առևտրականներին և նրանց ընտանիքներին: Օրինակ՝ Հանս Հոլբեյն կրտսերը նկարել է հանզեացի վաճառականների դիմանկարների շարք, որոնք աշխատել են Լոնդոնի մետալուրգիական գործարանում 1530-ականներին[62]։ Նրանց թվում էին Գեորգ Գիզեն՝ Դանցիգից, Հիլեբրանտ Վեդիգը՝ Քյոլնից, Դիրկ Թայբիսը՝ Դույսբուրգից, Հանսը՝ Անտվերպենից, Հերմանը՝Վեդիգից, Յոհանը՝ Սև անտառից, Կիրիակուսը՝ Կալեից, Դերիխը՝ Բորնից և Դերիկը՝ Բերկից[63]։ Առևտրականների խմբերի, հատկապես առևտրային գիլդիաների անդամներին պատկերող նկարները, նույնպես դարձել են նկարիչների ուսումնասիրության առարկա՝ փաստելով կարևոր առևտրային կազմակերպությունների աճը։
2022 թվականին հոլանդացի լուսանկարիչ Լոես Հերինկը մի քանի ժամ է անցկացրել Հանոյի կամուրջների վրա՝ լուսանկարելով Վիետնամցի փողոցային վաճառականներին։ Նա հրատարակել է «Առևտրականները շարժման մեջ. Վիետնամական փողոցային առևտրականների արվեստը» գիրքը[64]։
-
Պաոլո Ուչելլոյի «հրեա վաճառականը և նրա ընտանիքը», 1465-1469 թթ․
-
Առնոլֆինիի դիմանկարը, ենթադրաբար իտալացի վաճառական Ջիովանի դե Նիկոլաո Առնոլֆինին կնոջ հետ, Յան Վան Էյքի նկար, մոտ 1434թ.
-
Լորենցո Մեդիչի, ֆլորենտացի վաճառական, կիսանդրի, 14-րդ կամ 15-րդ դար
-
Մաթիաս Մուլիչ (1470-1528), Լյուբեկի վաճառական, Յակոբ Կլաաս Վան Ուտրեխտ, մոտ 1522թ․
-
Անտոն Ֆուգգերի դիմանկարը, նկարել է Հանս Մալերի Շվացը, մոտ 1525թ․
-
Վաճառական Գեորգ Գիզեի դիմանկարը, Հանս Հոլբեյն կրտսերի նկարը, մոտ 1532թ․
-
Վեդիգ վաճառականների ընտանիքի անդամի դիմանկարը, Հանս Հոլբեյն Կրտսեր, մ.թ. 1532 թ
-
Հանս Հոլբեյն կրտսերի «հանզեական վաճառական Կիրիակուս Կալեն», մոտ 1533թ․
-
«Հանզեական վաճառականը», Հանս Հոլբեյն կրտսեր, մոտ 1538թ․
-
Վաճառականի Դիմանկար, Կորնել դե Լիոնի նկարը, մոտ 1541թ․
-
«Սըր Թոմաս Գրեշեմ», Անտոնիս մորից, մոտ 1560 շթ.
-
Կոռնելիս վան դեր Գեեստ, Անտվերպենի վաճառական, Հեղինակ՝ Էնթոնի վան Դեյկ, մոտ 1620թ․
-
Անտվերպենի վաճառական Նիկոլաս Վան դեր Բորգի դիմանկարը, վան Դեյկի վրձնով, 1625-35թթ․
-
Գործվածքների վաճառական Աբրահամ դել Կորտեի և նրա կնոջ՝ Մարիա դե Կիրսեգիտերի դիմանկարը, հեղինակ՝ Բարտոլոմեուս վան դեր Հելստ, մոտ. 1654թ.
-
Ֆրեդերիկ Ռիխել, ձի հեծած վաճառականը, Ռեմբրանդտի նկարը, մոտ 1663թ․
-
Ամստերդամցի վաճառական Կոռնելիս Նյուիտսի դիմանկարը, Յուրգեն Օվենսի 1574-1661թթ․
-
Իսպանացի վաճառական Ջոշուա Վան Բելի դիմանկարը, Բարտոլոմե Էստեբան Մուրիլոյի նկարը, մոտ 1670թ․
-
Բատավիայից ավագ վաճառական Փիթեր Քնոլի դիմանկարը ընտանիքի հետ, Յակոբ Յանց Քոլմանի նկարը, մոտ 1655թ.
-
Աբրահամ Վան Ստրիի «վաճառականը», 1800թ.
-
Կասպար Վոգտ, գերմանացի վաճառական, 1801, Ժան-Լորան Մոսնիեի նկարը
-
Ջոշուա Ուոթսոն, անգլիացի գինեգործ, 1863թ․
-
Ժան-Լեոն Ժերոմի «գորգավաճառը», 1887թ․
-
Վաճառական Սիտովը (Ռիբինսկի թանգարան), 19-րդ դարի կեսեր, անհայտ հեղինակ
-
Գինեգործների գիլդիայի ղեկավար Ֆերդինանդ բոլ, մոտ 1680թ․
-
Ռեմբրանդտի «Drapers Guild syndicates», մոտ 1662թ․
-
Ամստերդամի գինեգործների գիլդիայի չորս ներկայացուցիչներ՝ Հերբրանդ Յանս վան դեն Էքհաուտ, մոտ 1660թ․
-
Յան Կարել դե Կորդեսի ընդունելությունը Բալթազար վան դեն Բոսշեի քաղաքապետարանում, մոտ 1711թ․
Ճարտարապետությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև առևտրի սրահները հայտնի էին դեռևս հնում, դրանք դուրս են եկել գործածությունից և չեն օգտագործվել մինչև միջնադարը Եվրոպայում[65]։ 12-րդ դարում ստեղծվել էին հզոր գիլդիաներ, որոնք վերահսկում էին առևտրի վարման կարգը և հաճախ ընդգրկվում էին առևտրային քաղաքների կանոնադրություններում։ 13-րդ և 14-րդ դարերում առևտրային գիլդիաները բավականաչափ միջոցներ էին կուտակել շատ խոշոր առևտրային քաղաքներում գիլդիայի շենքեր կառուցելու համար[66]։ Շատ շենքեր պահպանել են անուններ, որոնք կապված են իրենց նախկին օգտագործման հետ՝ որպես առևտրականների տներ կամ բիզնես վայրեր:
-
Վաճառականի տուն, Քերքոլդի, Շոտլանդիա
-
Վաճառականների աշտարակ, Կենտուկի, ԱՄՆ
-
Միջնադարյան վաճառականների տուն, Սաութհեմփթոն, Անգլիա
-
Թուդորի առևտրի կենտրոն, Սաութհեմփթոն, Անգլիա
-
Վարագույրների սրահ, Քովենթրի, Անգլիա
-
Դարբինների գիլդիայի դահլիճ, Վենետիկ, Իտալիա
-
Կոշկակարների գիլդիայի դահլիճ, Վենետիկ, Իտալիա
-
Բրոդհաուս, հացթուխների գիլդիա, Էյնբեկ, Գերմանիա
-
Կնոհենհաուեր ամտսհաուս, մսագործների գիլդիայի շենք, Հիլդեսհայմ, Գերմանիա
-
Մսագործի խանութ, Անտվերպեն, Բելգիա
-
Հանզեական միության շենք, Անտվերպեն, 16-րդ դար
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Definition of MERCHANT». www.merriam-webster.com (անգլերեն). 2024-06-24. Վերցված է 2024-07-04-ին.
- ↑ «merchant | Etymology of merchant by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2024-07-04-ին.
- ↑ Longman Dictionary of Contemporary English, 2013. mer‧chant
- ↑ Demirdjian, Z. S., "Rise and Fall of Marketing in Mesopotamia: A Conundrum in the Cradle of Civilization," In The Future of Marketing's Past: Proceedings of the 12th Annual Conference on Historical Analysis and Research in Marketing, Leighton Neilson (ed.), CA, Longman, Association for Analysis and Research in Marketing, 2005
- ↑ Rahul Oka & Chapurukha M. Kusimba, "The Archaeology of Trading Systems, Part 1: Towards a New Trade Synthesis," The Archaeology of Trading Systems, Part 1: Towards a New Trade Synthesis," Journal of Archaeological Research, Vol. 16, pp 339–395
- ↑ Bar-Yosef, O., "The Upper Paleolithic Revolution," Annual Review of Anthropology, Vol. 31, pp 363–393
- ↑ Alberti, M. E., "Trade and Weighing Systems in the Southern Aegean from the Early Bronze Age to the Iron Age: How Changing Circuits Influenced Global Measures," in Molloy, B. (ed.), Of Odysseys and Oddities: Scales and Modes of Interaction Between Prehistoric Aegean Societies and their Neighbours, [Sheffield Studies in Aegean Archaeology], Oxford, Oxbow, (E-Book), 2016
- ↑ Bintliff, J., "Going to Market in Antiquity," In Stuttgarter Kolloquium zur Historischen Geographie des Altertums, Eckart Olshausen and Holger Sonnabend (eds), Stuttgart, Franz Steiner, 2002, pp 209–250
- ↑ Shaw, E.H., “Ancient and Medieval Marketing," Chapter 2 in: Jones, D. G. B. and Tadajewski, M., The Routledge Companion to Marketing History, Routledge, 2016, pp 23–24
- ↑ Olshausen, Eckart; Sonnabend, Holger (2002). Stuttgarter Kolloquium zur Historischen Geographie des Altertums, 7, 1999: zu Wasser und zu Land : Verkehrswege in der antiken Welt (գերմաներեն). Franz Steiner Verlag. ISBN 978-3-515-08053-8.
- ↑ Parker, John Henry (1876). «The Other Forums». The Forum Romanum. Oxford: James Parker & Company. էջ 42. Վերցված է 29 June 2019-ին. «The Forum Boarium was the cattle-market or Smithfield of ancient Rome [...].»
- ↑ Coleman, P., Shopping Environments, Elsevier, Oxford, 2006, p. 28
- ↑ Shaw, Eric H. (2016). «2: Ancient and medieval marketing». In Jones, D.G. Brian; Tadajewski, Mark (eds.). The Routledge Companion to Marketing History. Routledge Companions. London: Routledge. էջ 24. ISBN 9781134688685. Վերցված է 3 January 2017-ին. «Perhaps the only substantiated type of retail marketing practice that evolved from Neolithic times to the present was the itinerant tradesman (also known as peddler, packman or chapman). These forerunners of travelling salesmen roamed from village to village bartering stone axes in exchange for salt or other goods (Dixon, 1975).»
- ↑ Stabel, P., "Guilds in Late Medieval Flanders: myths and realities of guild life in an export-oriented environment," Journal of Medieval History, vol. 30, 2004, pp 187–212
- ↑ Rawlinson, G., History of Phoenicia, Library of Alexandria, 1889
- ↑ Cartwright, M., "Trade in the Phoenician World", World History Encyclopedia, 1 April 2016
- ↑ Daniels (1996) p. 94–95.
- ↑ «Discovery of Egyptian Inscriptions Indicates an Earlier Date for Origin of the Alphabet». archive.nytimes.com. Վերցված է 2024-07-04-ին.
- ↑ Oka, R. and Kusimba, C.M., "The Archaeology of Trading Systems, Part 1: Towards a New Trade Synthesis," The Archaeology of Trading Systems, Part 1: Towards a New Trade Synthesis," Journal of Archaeological Research, Vol. 16, p. 359
- ↑ Tchernia, A., The Romans and Trade, Oxford, Oxford University Press, 2016, Ch 1
- ↑ Ashraf, A., "Bazaar-Mosque Alliance: The Social Basis of Revolts and Revolutions," International Journal of Politics, Culture, and Society, Vol. 1, No. 4, 1988, pp. 538–567, Stable URL: , p. 539
- ↑ «Decameron Web – Society». Brown.edu. Արխիվացված է օրիգինալից 1 March 2013-ին. Վերցված է 8 February 2017-ին.
- ↑ Barnish, S.J.B. (1989) "The Transformation of Classical Cities and the Pirenne Debate", Journal of Roman Archaeology, Vol. 2, p. 390.
- ↑ Curtis, R.I., "A Personalized Floor Mosaic from Pompeii", American Journal of Archaeology, Vol. 88, No. 4 (October 1984), DOI: 10.2307/504744, pp. 557–566, Stable URL:
- ↑ Bintliff, J., "Going to Market in Antiquity," In Stuttgarter Kolloquium zur Historischen Geographie des Altertums, Eckart Olshausen and Holger Sonnabend (eds), Stuttgart, Franz Steiner, 2002, p. 229, https://books.google.com/books?id=IAMK1952av4C : "The kind of model that Morley and other specialists in Greco-Roman marketing have been developing [...] sees the local market-town as primarily serving local peasantry. Here they unload their small surplus and purchase minor amounts of farm equipment and luxuries for their barns and homes; some of their needs are already met through travelling pedlars and non-urban periodic fairs held at long intervals. Major producers – the great estates – would be attractive enough foci for merchants to consider travelling directly to purchase commercially-focussed harvests 'at the farm gate', and some landowners were wealthy enough to handle their own distribution to urban markets in the country of production and even to other countries. These latter processes are documented both in the ancient sources and archaeological case-studies."
- ↑ Millar, F., "The World of the Golden Ass", Journal of Roman Studies, Vol. 71, 1981, pp. 63–67
- ↑ McLaughlin, R., The Roman Empire and the Silk Routes: The Ancient World Economy and the Empires of Parthia, Central Asia and Han China,South Yorkshire, Pen and Sword Books, 2016
- ↑ McLaughlin, R., The Roman Empire and the Indian Ocean: The Ancient World Economy and the Kingdoms of Africa, Arabia and India, South Yorkshire, Pen and Sword Books, 2014, p. 135: "The pure-white marble that was quarried in southern Arabia had a fine crystalline texture and Roman merchnts took aboard this heavy material as ballast to stabilise their ships. On their return to the empire, this valuable marble was sold to stoneworkers and carved into elegant unguent jars that resembled radiant alabaster."
- ↑ McLaughlin, R., The Roman Empire and the Indian Ocean: The Ancient World Economy and the Kingdoms of Africa, Arabia and India, South Yorkshire, Pen and Sword Books, 2014, p. 222: "A further Roman criticism of eastern trade was that it created a consumer market for expensive foreign goods that were wastefully extravagant and ultimately unnecessary. [...] During the Julio-Claudian era aristocratic families competed for political status and prestige through the ostentatious display of wealth."
- ↑ Bintliff, J., "Going to Market in Antiquity", In Stuttgarter Kolloquium zur Historischen Geographie des Altertums, Eckart Olshausen and Holger Sonnabend (eds), Stuttgart, Franz Steiner, 2002, p. 224
- ↑ «Merchant guild | Medieval, Craftsmen, Guilds | Britannica». www.britannica.com (անգլերեն). 2024-06-13. Վերցված է 2024-07-04-ին.
- ↑ Epstein, S.A, Wage Labor and Guilds in Medieval Europe, University of North Carolina Press, 1991, pp 50–100
- ↑ Casson, M. and Lee, J., "The Origin and Development of Markets: A Business History Perspective," Business History Review, Vol 85, Spring, 2011, doi:10.1017/S0007680511000018, pp 22–26
- ↑ Clerici, L., "Le prix du bien commun. Taxation des prix et approvisionnement urbain (Vicence, XVIe-XVIIe siècle)" [The price of the common good. Official prices and urban provisioning in sixteenth and seventeenth century Vicenza] in I prezzi delle cose nell’età preindustriale /The Prices of Things in Pre-Industrial Times, [forthcoming], Firenze University Press, 2017.
- ↑ "Merchant Adventurers" in Encyclopædia Britannica, Online Library Edition, 2013. Retrieved 22 July 2013.
- ↑ Braudel, F. and Reynold, S., The Wheels of Commerce: Civilization and Capitalism, 15th to 18th Century, Berkeley CA, University of California Press, 1992
- ↑ Salomón, F., "Pochteca and mindalá: a comparison of long-distance traders in Ecuador and Mesoamerica," Journal of the Steward Anthropological Society, Vol. 1–2, 1978, pp 231–246
- ↑ Rebecca M. Seaman, ed. (27 August 2013). Conflict in the Early Americas: An Encyclopedia of the Spanish Empire's Aztec, Incan and Mayan Conquests. Abc-Clio. էջ 375. ISBN 9781598847772.
- ↑ Querciolo Mazzonis (2007). Spirituality, Gender, and the Self in Renaissance Italy: Angela Merici and the Company of St. Ursula (1474–1540). CUA Press. էջ 79. ISBN 978-0813214900.
- ↑ King, Margaret L. (2016). A Short History of the Renaissance in Europe. University of Toronto Press. էջ 332. ISBN 978-1487593087.
- ↑ Dion C. Smythe (2016). Strangers to Themselves: The Byzantine Outsider: Papers from the Thirty-Second Spring Symposium of Byzantine Studies, University of Sussex, Brighton, March 1998. Routledge. էջեր 129–130. ISBN 978-1351897808.
- ↑ Jeannie Labno (2016). «3». Commemorating the Polish Renaissance Child: Funeral Monuments and their European Context. Routledge. ISBN 978-1317163954.
- ↑ R. S. Alexander (2012). Europe's Uncertain Path 1814-1914: State Formation and Civil Society. John Wiley & Sons. էջ 82. ISBN 978-1405100526.
- ↑ Southerton, Dale, ed. (15 September 2011). Encyclopedia of Consumer Culture. SAGE Publications (published 2011). էջ xxx. ISBN 9781452266534. Վերցված է 16 August 2021-ին.
- ↑ Jones, C. and Spang, R., "Sans Culottes, Sans Café, Sans Tabac: Shifting Realms of Luxury and Necessity in Eighteenth-Century France," Chapter 2 in Consumers and Luxury: Consumer Culture in Europe, 1650–1850 Berg, M. and Clifford, H., Manchester University Press, 1999; Berg, M., "New Commodities, Luxuries and Their Consumers in Nineteenth-Century England," Chapter 3 in Consumers and Luxury: Consumer Culture in Europe, 1650–1850 Berg, M. and Clifford, H., Manchester University Press, 1999
- ↑ Jonathan Dewald (1996). The European Nobility, 1400-1800. Cambridge University Press. էջեր 95–96. ISBN 052142528X.
- ↑ Minto, W., Daniel Defoe, Tredition Classics, [Project Gutenberg ed.], Chapter 10
- ↑ Richetti, J., The Life of Daniel Defoe: A Critical Biography, Malden, MA., Blackwell, 2005, 2015, pp 147–49 and 158-59
- ↑ Backscheider, P.R., Daniel Defoe: His Life, Baltimore, Maryland, Johns Hopkins University Press, 1989.
- ↑ Bakhchinyan, Artsvi (2017). «The Activity of Armenian Merchants in International Trade» (PDF). Regional Routes, Regional Roots? Cross-Border. Patterns of Human Mobility in Eurasia. Hokkaido Slavic-Eurasian Research Center. էջեր 23–29. abstract of book chapter
- ↑ Vanneste, R., Global Trade and Commercial Networks: Eighteenth-Century Diamond Merchants, London, Pickering and Chatto, 2011, 9781848930872
- ↑ McKendrick, N., Brewer, J. and Plumb . J.H., The Birth of a Consumer Society: The Commercialization of Eighteenth Century England, London, 1982.
- ↑ Cox, N.C. and Dannehl, K., Perceptions of Retailing in Early Modern England, Aldershot, Hampshire, Ashgate, 2007, pp 155–59
- ↑ McKendrick, N., Brewer, J. and Plumb . J.H., The Birth of a Consumer Society: The Commercialization of Eighteenth Century England, London, 1982.
- ↑ Tadajewski, M. and Jones, D.G.B., "Historical research in marketing theory and practice: a review essay", Journal of Marketing Management, Vol. 30, No. 11-12, 2014 [Special Issue: Pushing the Boundaries, Sketching the Future], pp 1239–1291.
- ↑ Flanders, Judith (2009-01-10). «Opinion | They Broke It». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2024-07-04-ին.
- ↑ Drake, D., "Dinnerware & Cost Accounting? The Story of Josiah Wedgwood: Potter and Cost Accountant," HQ Financial Views, Volume I, 1 May–July 2005, pp 1–3
- ↑ Applbaum, K., The Marketing Era: From Professional Practice to Global Provisioning, Routledge, 2004, p. 126-127
- ↑ McKendrick, N., Brewer, J. and Plumb . J.H., The Birth of a Consumer Society: The Commercialization of Eighteenth Century England, London, 1982.
- ↑ Savitt, R., "Looking Back to See Ahead: Writing the History of American Retailing", in Retailing: The Evolution and Development of Retailing, A. M. Findlay, Leigh Sparks (eds), pp 138–39.
- ↑ Honig, E.A., Painting & the Market in Early Modern Antwerp, Yale University Press, 1998, pp 6–10
- ↑ Fudge, J.F., Commerce and Print in the Early Reformation, Brill, 2007, p.110
- ↑ Holman, T.S., "Holbein's Portraits of the Steelyard Merchants: An Investigation," Metropolitan Museum Journal, vol. 14, 1980, pp 139–158
- ↑ «Merchants in Motion». Loes Heerink (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022-02-18-ին.
- ↑ Gelderblom, O. and Grafe, E., "The Persistence and Decline of Merchant Guilds: Re-thinking the Comparative Study of Commercial Institutions in Pre-modern Europe," [Working Paper], Yale University, 2008
- ↑ Epstein S.A, Wage Labor and Guilds in Medieval Europe, University of North Carolina Press, 1991, pp 50–100
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adams Julia. The Familial State. Ruling Families and Merchant Capitalism in Early Modern Europe (Cornell University Press, 2005)
- Braudel, F. The Wheels of Commerce: Civilization and Capitalism, 15th to 18th Century (U of California Press, 1992)
- Burset, Christian R. "Merchant courts, arbitration, and the politics of commercial litigation in the eighteenth-century British Empire." Law and History Review 34.3 (2016): 615–647. online
- Casson, Mark. The entrepreneur: An economic theory (Rowman & Littlefield, 1982). Influential scholarly survey
- Enciso, Agustín González. "The merchant and the common good: social paradigms and the state’s influence in Western history." in The Challenges of Capitalism for Virtue Ethics and the Common Good (Edward Elgar Publishing, 2016).
- Julien, Pierre-André, ed. The state of the art in small business and entrepreneurship (Routledge, 2018).
- Lindemann, Mary. The Merchant Republics—Amsterdam, Antwerp, and Hamburg, 1648–1790 (Cambridge UP, 2015)
- Marsden, Magnus, and Vera Skvirskaja. "Merchant identities, trading nodes, and globalization: Introduction to the Special Issue." History and Anthropology 29.sup1 (2018): S1-S13. online
- Smith, Adam, "An Inquiry into the Nature and Causes of the Wealth of Nations" (Bantam Classics, Annotated Edition, 4 March 2003) 978-0553585971
- Origo, Iris. The Merchant of Prato: Daily Life in a Medieval Italian City (Penguin UK, 2017).
- Outhwaite, R. B. "Merchants and Gentry in North-East England, 1650–1830: The Carrs and the Ellisons." English Historical Review 115.462 (2000): 729–729.
- Persaud, Alexander. "Indian Merchant Migration within the British Empire." Oxford Research Encyclopedia of Asian History. (2020)
- Smith, Edmond. Merchants: The Community That Shaped England's Trade and Empire, 1550-1650 (Yale University Press, 2021) online review
- Thrupp, Sylvia L. (1989). The Merchant Class of Medieval London, 1300–1500. University of Michigan Press. ISBN 978-0-472-06072-6.
- Williams, E. N. "Our Merchants Are Princes": The English Middle Classes In The Eighteenth Century" History Today (Aug 196) 2, Vol. 12 Issue 8, pp548–557.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաճառական» հոդվածին։ |
|