Ջոզեֆ Բլեք
Ծնվել է | ապրիլի 16, 1728[2][3][4][…] Բորդո[5] |
---|---|
Մահացել է | դեկտեմբերի 6, 1799[2][6][7][…] (71 տարեկան) Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5] |
Գերեզման | Գրեյֆրայերս |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մասնագիտություն | քիմիկոս, ֆիզիկոս, ակադեմիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Էդինբուրգի համալսարան և Գլազգոյի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա և բժշկություն |
Անդամակցություն | Քիմիայի թագավորական ընկերություն, Էդինբուրգի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[8], Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և The Poker Club? |
Ալմա մատեր | Էդինբուրգի համալսարան և Գլազգոյի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[9] |
Գիտական ղեկավար | William Cullen?[10] |
Եղել է գիտական ղեկավար | Բենջամին Ռաշ[10], Thomas Charles Hope?[10] և James Edward Smith? |
Հայտնի աշակերտներ | Բենջամին Ռաշ[10] |
Հայր | John Black?[6] |
Մայր | Margaret Gordon?[6] |
Joseph Black Վիքիպահեստում |
Ջոզեֆ Բլեք (անգլ.՝ Joseph Black, ապրիլի 16, 1728[2][3][4][…], Բորդո[5] - դեկտեմբերի 6, 1799[2][6][7][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5]), շոտլանդացի քիմիկոս ֆիզիկոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա ծնվել է գինեվաճառի ընտանիքում, որը Բորդո էր մեկնել առևտրական հարցերով։ Նրա մայրական կողմը սերում էր շոտլանդացիներից, այդ պատճառով նա ընդունվեց Գլազգոյի համալսարան, իսկ հետագայում շարունակեց ուսումը Էդինբուրգի համալսարանում բժշկական ուղղվածությամբ։
1756 թվականին դարձավ պրոֆեսոր Գլազգոյում, իսկ 1766 թվականից դասավանդեց Էդինբուրգում։ Բացի այդ Ջոզեֆ Բլեքը 1783 թվականից համարվում է Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիայի պատվավոր անդամ, ինչպես նաև Փարիզում 1789 թվականից։ 1754 թվականին Բլեքը հայտնաբերեց, որ սպիտակ մագնեզիումի(մագնեզիումի կարբոնատ) տաքացման ժամանակ առաջանում է « կապված օդ » , այսինքն ածխաթթու գազ և այրված մագնեզիում (մագնեզիումի օքսիդ)։ Այնուհետև Բլեքը մատնանշում է այն, որ կրաքարի տաքացումը նույնպես հիմնված է « կապված օդ » առաջացման հետ։
Այս փորձարկումների հիման վրա գիտնականը եզրակացրեց, որ կարբոնատների և ալկալիների տարբերությունն այն է, որ առաջինների բաղադրության մեջ մտնում է ածխաթթու գազ։
Բլեքի կողմից ածխաթթու գազի հայտնաբերումը սկիզբ դրեց գազային քիմիայի ուսումնասիրմանը։
1757 թվականին Բլեքը ներկայացրեց թաքնված ջերմություն հասկացությունը, բացահայտելով հալման և գոլորշիացման ջերմությունը, չնայած այս աշխատանքները հրապարակվեցին միայն 1779 թվականին։
Այնուհետև 1759-1763 թվականներին նա հայտնաբերեց ջերմության և ջերմաստիճանի միջև տարբերությունը, ներմուծեց ջերմաքանակ հասկացությունը։
- 1755 թվականին հայտնաբերեց, որ մագնեզիումը քիմիական տարր է
- 1757 թվականին նշանակվեց Ռիմսկի (քաղաք Ֆրանսիայի հյուսիս-արևելքում) Գլազգոյի համալսարանի պրակտիկ բժշկության պրոֆեսոր։
- 1761 թվականին նկատեց, որ սառույցը հալման ժամանակ կլանում է ջերմություն, չբարձրացնելով իր ջերմությունը։
- 1759-1763 թվականներին մշակեց գաղտնի ջերմության տեսությունը, ինչպես նաև ցույց տվեց, որ տարբեր նյութեր ունեն տարբեր գաղտնի ջերմություններ։Ջեյմս Ուատտը նրա աշակերտն էր և օգնականը։
- Փոկերի ակումբի անդամ էր և ծանոթ էր Դեյվիդ Հյումի և Ադամ Սմիթի հետ։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սկզբնական շրջանում Բլեքը հետաքրքրություն չի ցուցաբերել բնական գիտությունների նկատմամբ և Գլազգոյի համալսարանում ուսումնասիրում էր լեզուներ և փիլիսոփայություն։ Միայն իր հոր պահանջով նա զբաղվեց բժշկությամբ, կենսաբանությամբ հետագայում նաև ֆիզիկայով և քիմիայով։
- Բացահայտելով ածխաթթու գազը նա ապացուցեց, որ օդը իրենից ներկայացնում է գազերի խառնուրդ և ոչ թե մեկ նյութ ինչպես մինչ այդ կարծում էին գիտնականները[11]։
- Բլեքը 28 տարեկան հասակում ստացավ բժշկության պրոֆեսորի և քիմիայի դասախոսի կոչում Գլազգոյի համալսարանում[12] ։
- Բլեքը լավ էր ճանաչում Ջեյմս Ուատտին, ով նույնպես աշխատում էր այդ համալսարանում որպես չափիչ գործիքների վարպետ (համարվում էր, որ Ուատտը նրա աշակերտն էր), և նա ակտիվորեն մասնակցում էր Ուատտի շոգեմեքենայի աշխատանքներին[13]։
- 1976 թվականին Բլեքի պատվին Լուսնի վրա խառնարան անվանակոչեցին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Петрушевский Ф. Ф. Блэк, Иосиф (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. IV. — С. 118.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Robert G.W. Anderson Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Блэк Джозеф // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 7,0 7,1 7,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ https://www.academie-sciences.fr/fr/Liste-des-membres-depuis-la-creation-de-l-Academie-des-sciences/les-membres-du-passe-dont-le-nom-commence-par-b.html
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Там же, стр.246
- ↑ Там же, стр.247
- ↑ Там же, стр.248
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Блэк Джозеф // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Բլեք» հոդվածին։ |
|
- Ապրիլի 16 ծնունդներ
- 1728 ծնունդներ
- Բորդո քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 6 մահեր
- 1799 մահեր
- Էդինբուրգ քաղաքում մահացածներ
- Գլազգոյի համալսարանի դասախոսներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Գլազգոյի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Քիմիկոսներ
- Շոտլանդացի ֆիզիկոսներ
- Ակադեմիկոսներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամներ
- Շոտլանդացի գյուտարարներ
- Շոտլանդացի գիտնականներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Շոտլանդացի բժիշկներ